Ջերմուկը ազգային պարկ է դառնալու

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 15 сен 2024
  • Տեսանյութի հեղինակ` Թեհմինե Ենոքյան
    Ջերմուկը ազդակիր
    Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման աշխատանքային քննարկումը ընդգրկել էր ծավալուն թեմա`այն է` կենսաբազմազանության ուսումնասիրություն: Առկա են բազմաթիվ բացեր և իրավական դաշտում և Գեոթիմի կողմից արված հետազոտություններում: Փորձագետների մի մասը պնդում է, որ այդ տարածքում կան մուֆլոններ և բեզոարյան այծեր, մյուս կողմը` չի տեսել կամ տեղյակ չէ այդ կենդանիների միգրացիոն ուղիների և առահասարակ գոյության մասին: Քննարկմանը ներկա էին կենդանաբաններ, բուսաբաննե, իրավաբաններ, քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, ներկա չէր Բնապահպանության նախարարության որևէ ներկայացուցիչ: Գեոթիմ ՓԲԸ-ին ուղղված "Ջերմուկի զարգացման կենտրոն" ՀԿ-ի երիտասարդների պաշտոնական պատշաճ հրավերը այս անգամ էլ է մերժվել: Շատ հարցեր մնացին անպատասխան, հարցերի մեծամասնությունը ուղղված էր հանքի շահագործման լիցենզիային, այս պահին Ամուլսարում տեղի ունեցող գործողություններին, Ջերմուկ առողջարանային քաղաքի ազդակիր համայնքների շարքին դասելուն և ջերմուկցու կարծիքի հետ հաշվի առնելուն: Այս և մնացած հարցերի շուրջ մանսագետների բանավեճը կարող եք դիտել տեսանյութում:

Комментарии •