Live Talks Նազենի Հովհաննիսյանի հետ | Ավետ Բարսեղյան | 37

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 15 окт 2024
  • Live Talks Նազենի Հովհաննիսյանի հետ | Ավետ Բարսեղյան | 37
    Աջակցե՛ք նախագծին - www.donational...
    Patreon` / nazenihovhannisyan
    Լսեք մեզ նաև՝
    Yandex Music - music.yandex.r...
    Spotify - open.spotify.c...
    Apple Podcast - podcasts.apple...
    Ամեն հինգշաբթի ժամը 20.00- ին համեցեք իմ յութուբյան ալիք՝ ՈՒՂԻՂ եթերով կարևոր ու հետաքրքիր հարցեր քննարկելու, հյուրերին ՁԵՐ հարցերն ուղիղ եթերում ուղղելու և յութուբյան հարթակը միակողմանի ինֆոհարթակից՝ ինտերակտիվի ու Երկխոսության վերածելու:
    ________________________________________
    Նազենի Հովհաննիսյան:
    Facebook | / nazenihovhannisyanoffi...
    Instagram | / nazenihovhannis. .
    Telegram | t.me/nazenhovh...
    Tiktok | / nazeniofficia. .
    Համագործակցության համար զանգահարել /մենեջեր +37493452198 Lusine D.
    Produced by SPiN Ideas Agency
    Instagram - bit.ly/4dLRWN3
    Համագործակցության համար`
    +374 44828844
    info@spinideas.am

Комментарии • 287

  • @a.s.g-yan1966
    @a.s.g-yan1966 3 месяца назад +61

    Ընկերությունն էլ պիտի պրոֆեսիոնալ լինի, ինչպիսին ձերն է։ Խոսքն ու լռությունն էլ պիտի պրոֆեսիոնալ լինեն, ինչպիսին ձերն է։
    Ես Ավետին՝ որպես պոետ, վաղուց եմ սիրում, բայց չգիտեի, որ սերը կարող է վերածվել պաշտամունքի։ Այն,որ Ավետը սովորական մարդ չէ, դա բացահայտ երևաց այս հաղորդման ժամանակ։ Աստված երկար կյանք տա ձեզ, 2 սիրելի մարդիկ❤❤❤։

  • @gayane4162
    @gayane4162 3 месяца назад +21

    Հետաքրքիր է նայել և լսել Ավետի և հրաշք Նազենիի զրույցը։❤Չգիտեմ ի՞նչ գրեմ,բայց միանշանակ դրական կարծիք ունեմ Ավետի մասին։Դե Նազենին էլ գրագետ,մակարդակով,գեղեցիկ դերասանուհի,հաղորդավար։❤
    Ես միշտ բարի ու լավ քեմենթ գրողներից եմ։Կամ գրում եմ լավը,կամ ոչինչ չեմ գրում մեկնաբանություններում։
    Ինչքան կարող եք բարի ու կամեցող եղեք,որովհետև բարին պիտի հաղթի չարին։❤
    Առանց ձևականությունների...անկեղծ գրել եմ...

  • @eliza4745
    @eliza4745 2 месяца назад +16

    Ես կյանքումս առաջին անգամ,դիտեցի այս հաղորդումը 3 անգամ,ամեն րոպեն վայելեցի,ամեն վայրկյանը փշաքաղվեցի,հպարտացա,հուզվեցի,շնորհակալացա ու էլ բառեր չեմ գտնում ասելու….
    Իմ սիրելի,անկրկնելի Նազենիս(ներիր դու-ի համար,դեռ մանկուց դու իմ իդեալն ես),շնորհակալ եմ էսքան սիրուն,լիքը սիրով,ջերմությամբ լցված եթերի համար❤
    Մեծն Ավետ Բարսեղյան դուք ուրիշ եք,էս ինչ՞ հզոր էին ,էս ինչ գեղեցիկ ձեր գրվածքները(չնայած վաղուց մի փոքր մասին ծանոթ էի)։
    Գերմանիայում եմ ապրում ու գալու եմ օգոստոսի 2-ին երեկույթին մասնակցելու համար։Գժվելիք եք դուք❤❤❤❤❤❤❤❤Ուզում եմ առողջ լինեք, ու միշտ լինեք❤️

  • @ARMENIA20233.
    @ARMENIA20233. 3 месяца назад +93

    Ավետս Նազենիս գժվելիքներ այս հաղորդման համար անչափ ուրախ եմ ,Ավետին շատ հաճախ հրավիրեք ինքը ԱԶԳԱՅԻՆ ԳԱՆՁ է ❤❤❤❤

    • @Gugo79
      @Gugo79 2 месяца назад +1

      👍👍Այո աղետը լավ է ծծում դեռ սատկած ռիտաներ ծծցնում սրանց👍👍👏👏👏

    • @ALISA-pw6pc
      @ALISA-pw6pc 2 месяца назад

      Հիացած եմ Ձեր հարցազրույցով երևի արդեն 5անգամ լսել եմ ու էլի եմ լսելու

  • @df9fc
    @df9fc 3 месяца назад +43

    Նոր եմ ուշադրութդամբ լսում Ավետի գրած ամեն մի խոսքը, հանգերը, վանկերը, ասելիքի խորությունը, ուղիղ եւ փոխաբերական իմաստները։ Ես էլ ասում եմ էս մարդը ինչի էր իրան ,,Մեծություն,, կարգել😅 Արժե արժե 👏👏👏

    • @Anahit74
      @Anahit74 2 месяца назад +4

      Ապագայում կհիշեն և կմեծարեն , իսկ դուք գիտեք Համո Սահյան և Սևակ իրենց կենդանության օրոք գնահատվե՞լ են։

    • @df9fc
      @df9fc 2 месяца назад

      @@Anahit74 դժվար թե

    • @Anahit74
      @Anahit74 2 месяца назад +2

      @@df9fc Դուք ինչ՞ գիտեք դժվար թէ։ Ապագայում բոլոր նիկոլի վկաներին հիշելու են որպես ազգի քաղցկեղային չարիքներ , իսկ Ավետին և այլ ազգի համար մտահոգներին մեծարելու են։Եթե Ավետը ևս քծներ ,կասեիք՞֊ այո մեծ գրող է։

    • @avetisdance5001
      @avetisdance5001 2 месяца назад +2

      Նազենիի մեկնաբանությամբ ճանաչեցինք Ավետին

  • @kristinaulikhanyan7574
    @kristinaulikhanyan7574 3 месяца назад +50

    Էս դուետին կարելի ա հավերժ լսել , ինչ լավա որ Ձեզ ունենք։

  • @gayanegk
    @gayanegk 2 месяца назад +7

    Չեմ կարողանում նայել մինչև վերջ, անընդհատ կադրը հետ եմ տալիս, որ նորից լսեմ, վախ էս ինչ ուրիշ եք ❤❤❤

  • @herminenavasardyan6519
    @herminenavasardyan6519 3 месяца назад +37

    😢երկու ինտելեկտուալ մարդ հրաշքներ❤

  • @Շողակ56
    @Շողակ56 2 месяца назад +5

    Այս թղթի վրա սիրտս եմ դնում
    Ու քեզ նվիրում իմ գարուն
    Սրտիս գարունը ,քեզ մոտ է միայն
    Թող սիրտս գարուն դառնա քեզ համար ❤
    Նազենի ջան չգիտեմ ո՞նց սերս արտահայտել ձեր հանդեպ,իմ մոտ չորս անուն կա ,որ իրենց լսելուց սիրտս գարուն է դառնում ,այդ դուք եք, Ավետը, Սարոն և Արա Մարտիրոսյանը, որի կորստի հետ չեմ կարողանում հաշտվել ու ես խնդրում եմ, որ Ձեզ լավ պահեք 🙏🙏Աստված օրհնի Ձեր ամեն մի օրը և իմ ամենա մեծ երազանքը որ Ձեզ իրականում զգամ ոչ թե էկրանից այն կողմ ❤❤❤❤❤🙏🙏🙏

  • @melanyagasparyan249
    @melanyagasparyan249 3 месяца назад +18

    Բարով ես ծնվել, Նազենի ջան, ծնվել ես հայկական աշխարհը գեղեցկացնելու համար, մշակույթը բարձր մակարդակի վրա պահելու համար, սիրում ենք քեզ էլ, Ավետին էլ, հաճույք ենք ստացել միշտ ձեր վարած հաղորդումներից, շարունակեք ձեր գեղեցիկ աշխատանքը։
    Ծնունդդ շնորհավոր💋💋💋

  • @anush8985
    @anush8985 2 месяца назад +23

    Ավետին պետք է ամեն շաբաթ հրավիրել❤

  • @tatevhambardzumyan1378
    @tatevhambardzumyan1378 2 месяца назад +11

    Կյանքը քաղցր է ❤❤
    Կյանքը քաղցր է մարդիկ հասկացեք,
    Կյանքի արժեքը փողով մի չափեք,
    Ժտերես դեմքով իրար բարևեք բարևեք ,
    Ձեզ տրված կյանքը սիրով վաելեք ։
    Ընկածին երբեք մի քննադատեք ,
    Այլ մարդուն վաել նրան ձեռք մեկնեք,։
    Ընտանիքը ձեր ջերմությամբ լցրեք,
    Աստծո պատգամները սիրով կիրառեք,
    Ձեր ծնողներին զուր մի նեղացրեք,
    Որ կյանքն այս չքնաղ օրհնությամբ վաելեք,
    Կյանքի ճամփեքին, թե փշեր տեսնեք,
    Արագ հեռացրեք, երբեք մի հուսահատվեք։
    Լուսաբացները քաղցր խոսքերով սկսեք,
    Կյանքին`մանկան պես սիրեք,
    Վաղվա օրով մի հպարտացեք,
    Այսօրվա օրը բարով վաելեք...
    Տաթև Համբարձումյան

    • @karinetorosyan2028
      @karinetorosyan2028 Месяц назад

      Շատ լավ եք գրել, բայց ա-ից հետո գրվում է յ, այսինքն՝ վայելել, վայելեք։

  • @nandrik4101
    @nandrik4101 3 месяца назад +17

    Ձեզ շատ եմ սիրում ու ափսոսում որ մեր ազգը չի կարողանում գնահատել մեր երկրի տաղանդներին գոհարներին

  • @TsovinarGhazaryan-xn7gz
    @TsovinarGhazaryan-xn7gz 2 месяца назад +6

    Սիրելի Նազենի, սիրելի Ավետ, մեր ժամանակների գրագետ խենթեր, այնքան հաճելի է լսել ձեզ։ Որպես պոետ, Ավետն իսկապես բացահայտում էր ինձ համար և կարծում եմ, ոչ միայն իմ։ Լինել ձեր ժամանակակիցը` իրապես հպարտություն է։ Պետք է տպագրել և հանրայնացնել Ավետ Բարսեղյանի պոեզիան։ Նազենի ջան, ի սրտե շնորհակալ եմ իմ օրը և կյանքը պոեզիայով լցնելու համար։
    ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՁԵԶ և ՁԵՐ ԳՈՐԾԵՐԸ, սիրելի Նազենի և Ավետ։ ❤️❤️🙏🙏

  • @РитаАбраамян-н2и
    @РитаАбраамян-н2и 3 месяца назад +17

    Սոչիից ջերմ,հարգանքով բարևներ,Նազենի ջան իրական Նազ շնորհավորում եմ ծնունդդ նաև Հայաստանի գույնն եք Նազենի ջան,Ավետ ջան։

  • @AllaMeloyan-o2v
    @AllaMeloyan-o2v 3 месяца назад +9

    Սիրելի Նազենի ջան, փոքր ինչ ուշացումով շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը։ Քանի որ չկամ ոչ մի սոցիալական ցանցում, օգտագործում եմ այս տարբերակը։ Ամբողջ ընտանիքով Ձեզ ցանկանում ենք երջանկություն և Աստծո օրհնությունը։ Սիրում ենք Ձեզ։ Հպարտանում ենք Ձեր հայությունը կերպարները։ Մեր ողջյունները նաև Ավետին։

  • @rosah.2145
    @rosah.2145 2 месяца назад +4

    Խոսում է Հայաստանը
    Ես ապրեցի մի կյանք,որտեղ չկա վերելք,
    Կան թախիծ, սուգ ու տխուր օրեր։
    Չտեսա իմ բաղձալի երազները,
    Բայց տեսա քո սարսափած աչքերը:
    Դու գրկեցիր ինձ քո արյունոտ ձեռքերով,
    Ինձ դարձրիր և՛ մեղավոր, և՛ սգավոր:
    Դու խնդրեցիր ,որ քեզ օգնեմ,
    Սակայն ես այդպես էլ չկարողացա դա անել։
    Ների՛ր ինձ, ուրախ օրերին կարոտած ընկեր,
    Վեր կա՛ց, քայլի՛ր, վազի՛ր վերև…
    Հեղինակ՝ Ռոզա Համբարձումյան🙂

  • @ingaharutyunyan2033
    @ingaharutyunyan2033 3 месяца назад +16

    Իմ շատ սիրելիներ հրաշք եք դուք❤❤❤

  • @aninazaretyan2803
    @aninazaretyan2803 3 месяца назад +9

    Բարևներ Ֆրանսիայից: Վերջապես ամենա-ամենա Նազելի ջան հրավիրեցիք ամենա-ամենա Ավետին: Անչափ շնորհակալ եմ այս մեկ ու կես ժամվա համար: Ինձ թվում ա Ավետի այս ձեռագրերը իրենց տեղն են գտնելու Մատենադարանում:
    Շնորհավոր Ձեր ծննդյան տարեդարձը սիրելի Նազելի ապրեք որ ծնվել եք😘

  • @tatevhambardzumyan1378
    @tatevhambardzumyan1378 2 месяца назад +6

    Աստված օրհնի ձեզ ,մարդ ժամերով լսի այս երկու մեկը մեկին լրացնող ճարտարախոս,կիրթ,շնորհալի երիտասարդների չի հագենա..ինչքան բան կարելի է սովորել ,քաղել,ժառանգել ձեզանից..բա էլ մեծությունը ոնց է լինում։Այս անբարո ,անառակ,անհարգալից աշխարհում հպարտանալ է պետք մեր այսչափ կիրթ,պատվաբեր հայ երիտասարդներով❤❤

  • @annasahakyan5443
    @annasahakyan5443 3 месяца назад +11

    Սև ու սպիտակ,
    Թարս ու շիտակ,
    Իրար դիմաց նստած
    ԱՎՈՆ...ՆԱԶՈՆ...ՈՒ ՊՈԵԶԻԱՆ...
    Աա՜խ, ի՞նչ լավն եք դուք ԳԺՎԵԼԻՔ...

  • @gayane4162
    @gayane4162 3 месяца назад +9

    Իմացա,որ այսօր Նազենիի ծննդյան օրն է։Շնորհավորում եմ, թող Ձեր կյանքում ամեն ինչ լինի գեղեցիկ ու դրական։Կանացի երջանկություն ու սեր եմ ցանկանում սիրուն Նազենի ջաաան։❤❤❤🥰🥰🥰🎂🎁🌹🌹🌹

  • @fridasahakyan807
    @fridasahakyan807 2 месяца назад +6

    Ավետ ջան, էս ինչքան ճիշտ նկարագրեցիր էս դժգույն օրերը, կգան, կանցնեն ու մի սև գիծ էլ կավելանա մեր պատմության մեջ։ Էս էլ կանցնի, թասդ բեր։

  • @RozaHarutyunyan795
    @RozaHarutyunyan795 2 месяца назад +5

    Ինչ գեղեցիկ էր ամեն բառ ու հնչյուն ❤,ժամերով ու դարերով կարելի է լսել էս բոլոր տողերը ու չհոգնել

  • @1000.y.pico.tutorales
    @1000.y.pico.tutorales 2 месяца назад +6

    Գիշերվա ժամը 1-ն է ես ձեզ եմ լսում, ուղակի հրաշալի է, ամեն ստեղծագործություն նախորդից ավելի լավն է, ավելի յուրահատուկ նաև շատ հուզիչ

  • @nona710
    @nona710 2 месяца назад +4

    Որտեղի՞ց կարելի է գնել սիրելի ժամանակակից հայ տաղանդի, Ավետ Բարսեղյանի ստեղծագործությունները:🙏🏻

  • @armineshaxkulyan1831
    @armineshaxkulyan1831 3 месяца назад +22

    Ու որքան եք ձեր բովանդակությամբ հակադրվում մեր գաղջ իրականությանը

  • @tatevik4356
    @tatevik4356 3 месяца назад +18

    Ես անհամբերությամբ սպասում եմ Ավետի գրքի տպմանը և անշուշտ ձեռք կբերեմ` ընթերցելու։Գուցե չհավատաք,բայց մի քանի ստեղծագործություն անգիր գիտեմ,ամենաշատը սրիում եմ ֊ը։

  • @RimaDina777
    @RimaDina777 3 месяца назад +7

    Երկուսիդ էլ սիրում եմ շա՜տ, մեր անկրկնելի տաղանդավոր հրաշքներ, Նազենի ջան սրտանց շնորհավորում եմ, լավագույն մաղթանքներս❤

  • @KristineOvakimian
    @KristineOvakimian 2 месяца назад +4

    Ավետ ջան,Նազենի ջան,ոնց ենք ձեզ սիրում,ապրեք,ապրեք ու արարեք։❤❤❤❤❤

  • @svetohanyan6810
    @svetohanyan6810 2 месяца назад +1

    շատ սիրուն ու դիպուկ խոսքեր.. Ավետ ու Նազենի դուք հրաշք եք, հիցմունքով եմ հետևում ձեր ստեղծագործական կյանքին❤❤

  • @veraxachikyan3301
    @veraxachikyan3301 2 месяца назад +5

    շնորհավոր իմ սիրելի Նազենի, տարիները միայն գեղեցկացնում են քեզ, միակ բանը որ կցանկանաի այն է, որ քո տեսակը շարունակություն ունենա😘😘😘

  • @arond8710
    @arond8710 2 месяца назад +4

    Նազենի ջան շնորհակալ եմ այս պահի համար , Ավետի այսքան հրաշալի գործերը , պոեզիան լսելու համար , անգին են Ավետ ջան քո ամեն մի տողը ամեն մի քառյակը և որքան մոտ մեր “իմ” սրտին . Շնորհակալ եմ և շնորհակալ ենք անչափ . Believe it or not everything that you wright it’s so close to my heart …

  • @Սիրուն-գ9ֆ
    @Սիրուն-գ9ֆ 2 месяца назад +2

    Սիրելիներս, երկուսդ էլ հրաշք եք։ Շնորհակալություն։
    «Արարողները մահ չունեն»։ Նրանք նաեւ տարիք չունեն։ ❤️

  • @arpine2446
    @arpine2446 2 месяца назад +4

    Հաղորդումը դիտելով մեծ բավականություն ստացա ❤
    Սիրուն եմ Ձեզ շատ❤❤❤

  • @РитаАбраамян-н2и
    @РитаАбраамян-н2и 3 месяца назад +8

    Աստված ջաաան ինչ լավն եեեք ու չեմ ավելացնում ՝ ձեզանով ,Ավետի գորձերը լսելով հարուստանում եմ ,վաաաայ։

  • @elyaivanyan5151
    @elyaivanyan5151 3 месяца назад +6

    Հայ ազգի անկրկնելի, անփոխարինելի , ընտիր զավակներ, հպարտանում եմ Ձեզնով❤❤❤❤

  • @РитаАбраамян-н2и
    @РитаАбраамян-н2и 3 месяца назад +7

    Շնորհակալություն ,շնորհակալություն հրաշք ժամանակ անց֊կացրի Ապրեք՛։

  • @SedaAbajyan
    @SedaAbajyan 2 месяца назад +3

    Շատ շնորհակալ եմ, որ Դուք կաք և արարում եք: Սիրում եմ Ձեզ շատ-շատ:
    Վայելեցի ամբողջ եթերը լայն ժպիտով, սիրով և կարոտով:
    Ուզում եմ, որ Դուք միշտ լինեք ու ստեղծագործեք, որ ես ու իմ նման մարդիկ հոգու սով չունենանք:
    ԱՎԵՏ, ՆԱԶԵՆԻ ԴՈւՔ ԳԱՆՁ ԵՔ, ՍԵՐ ԵՎ ՀՐԱՇՔ:

  • @OfelyaGhazaryan-n3g
    @OfelyaGhazaryan-n3g 2 месяца назад +4

    Հայոց աշխարհի հպարտություններ❤❤

  • @ValentinaValentina-fm3bm
    @ValentinaValentina-fm3bm 3 месяца назад +6

    Մի շնչով նայելու եթեր💓
    Երկու սեր մեկ հարթակում💕
    Վայելք🔥😘❤️❤️

  • @gayanegk
    @gayanegk 2 месяца назад +1

    Ախ, գժվելիք է, շնորհակալ եմ, Նազենի ջան, անչափ շնորհակալ եմ էս գեղեցիկ էմոցիաների համար։ Դուք սեր եք ❤

  • @АзнивАгабабян
    @АзнивАгабабян 2 месяца назад +2

    Իմ շատ սիրելի Նազենի ցանկությունս մեծ է իրականում տեսնել Ձեզ։

  • @merisahakyan4477
    @merisahakyan4477 2 месяца назад +5

    Ապրեք շատ։ Մեծ բավականություն ստացա Ձեզ լսելով։ Կեցցեք։❤️

  • @arev_83.
    @arev_83. 2 месяца назад +4

    Ավետ ջան ինչի՞ ձեր ստեղծագործական երեկոն չեք կազմակերպում (творческий вечер):Ձեր հեղինակած բոլոր երգերը մեկ համերգով ։❤

  • @susannamatinyan9340
    @susannamatinyan9340 2 месяца назад +1

    2 օր ուշացումով, բայց ո՛չ ուշացած լսում եմ հոգու գերագույն հրճվանքով քեզ, Նազենի❤ջան ու հիանում Ավետի հենց մենակ ներկայությունից։ Այդ տղան վերջին տասնամյակների համար «1» պարգևն է Հայաստանի հեռուստաեթերներում։ Ձեզ երկուսիդ կարելի է վստահել ամենախելահեղ ու ամենա ֆանտաստիկ հեռուստահաղորդումներ ու դեռ չսկսված վայելել հաջողության ու հաղթանակի դափնիները։ Ամենասիրված երգերի տեքստերի հեղինակ Ավետին միշտ եմ գնահատել, բայց բանաստեղծ Ավետն այսօր գերազանցեց իմ սպասելիքները։ ❤👏👏👏Բրավո, Բուենոս Այրեսից մինչև Երևան Բրավո։
    ❤👏👏👏❤️

  • @ananun-bt2uc
    @ananun-bt2uc 2 месяца назад +2

    Լուսավորվեց հոգիս, շոյվեցին ականջներս և փայլեցին աչքերս այս պոդկաստը դիտելուց,բառեր չեմ գտնում հիացմունքս արտահայտելու❤❤❤❤

  • @dianadallakyan4392
    @dianadallakyan4392 2 месяца назад +2

    Անշափ շնորհակալ եմ այս հիանալի ծրագրի համար։Նազենի ջան գեղեցիկ,կիրթ,պրոսիոնալ Հրաշք ։Սվետ ջան աներևակայելի ՏԱՂԱՆԴ։ՀԱՆՃԱՐ։ՄԵԾՈՒԹՅՈՒՆ։Առողջ եղեք և երջանիկ։❤🎉

  • @luizaharutyunyan92
    @luizaharutyunyan92 2 месяца назад +1

    Ավետ ❤ Նազենի ❤ դու երկուսդ էլ անհատապես լույս եք մեր երկրի համար, մեզ՝ երիտասարդներիս համար շունչ եւ զարկերակի նման անհրաժեշտ…❤Աստված օրհնի ձեզ🙏🏻🤍

  • @Susstepanovna
    @Susstepanovna 2 месяца назад +1

    Ինչ նուրբ հոգի ունի Ավետը։ Իր աղջկան՝ Անիին նվիրված բանաստեղծությունը, սիրող հոր սրտից եկած խոսքեր են, Հուզվեցի հենց այդ բանաստեղծությունում տարբեր զգացմունքների համադրությունից։ Թող, որ Ձեզ նման գրագետ, զգացմունքային, անկեղծ տղամարդիկ ու հայրերը շատ լինեն Հայաստանում🤍🙏🏻

  • @liannakalamyan1
    @liannakalamyan1 3 месяца назад +8

    Ոնց եմ սիրում Ձեզ ❤️❤️

  • @LucyAg-f6x
    @LucyAg-f6x 2 месяца назад +2

    Նազենի ջան հաճախ հրավիրեք Ավետին եթե հնարավոր է իհարկե ❣️ Այնքան լիքն եք կարելի է հավերժ լսել ձեզ 🫠🥰. Love from LA ❤️

  • @svetohanyan6810
    @svetohanyan6810 2 месяца назад +1

    Նազենիին իսկապես շնորհակալություն, իր շնորհիվ բացահայտում ենք իսկական Ավետին, Ավետ պոետին, իսկապես շատ խորը միտք ունի Ավետը❤❤

  • @aggieemeraldsapphire9719
    @aggieemeraldsapphire9719 2 месяца назад +4

    Անհավանական նվեր պարգևեց մեզ Նազենին իր ծննդյան օրով հրավիրելով Ավետին և կազմակերպելով ինքնատիպ պոեզիայի երեկո💜 Շնորհավոր Գեղեցկուհի 🥂 Երկար և երջանիկ տարիների կյանք 🌹🌹🌹

  • @ЖаннаСарибекян-у2и
    @ЖаннаСарибекян-у2и 3 месяца назад +6

    Պյատիգորսկից ջերմ ողջյուններ❤
    Սիրելի Նազենի ծնունդտ շնորհավորում եմ🎉

  • @na36336
    @na36336 2 месяца назад +3

    Դեռ չեմ նայել, բայց վստահ եմ, որ հրաշք, բովանդակալից եթեր է։❤

  • @mariamkhachatryan1526
    @mariamkhachatryan1526 2 месяца назад

    Շնորհակալություն անչափ։ Մեծ բավականություն եմ ստացել պոդքաստի ընթացքում, հատկապես երբ Նազենին ասմունքում էր Ավետի ստեղծագործությունները։

  • @liasalnazaryan8409
    @liasalnazaryan8409 2 месяца назад +1

    Մեծագույն հաճույքով եմ նայել, մարդ կարոտ է գեղեցիկ հայերենին, շնորհակալություն նման բարձրակարգ հաղուրդումների համար։ Ավետի պոեզիան շատ լավն էր❤️💙🧡

  • @anushmkrtchyan9980
    @anushmkrtchyan9980 3 месяца назад +3

    Վաախ ինչ հավես էր ապրեք դուք հրաշալի եթեր ❤

  • @hranushkarapetyan3185
    @hranushkarapetyan3185 2 месяца назад +2

    Ինչ լավն եք, ամեն ինչ կար էս զրույցում: Շնորհակալ եմ❤

  • @Margarita-72773
    @Margarita-72773 2 месяца назад +3

    Շատ հաճելի էր դիտել Ձեզ , մակարդակ ❤❤❤❤ շնորհակալություն

  • @anahitghurshudyan6564
    @anahitghurshudyan6564 3 месяца назад +4

    Ապրեք սիրելիներս ,ձեզ շատեմսիրում

  • @tommynazaryan4180
    @tommynazaryan4180 2 месяца назад +2

    Ավետ ջան երկար ապրի ու ստեղծագործի

  • @annadadayan6008
    @annadadayan6008 2 месяца назад +2

    Շնորհակալ եմ
    դուք պետք եքք մեզ հարգելի Ավետ և Նազենի

  • @marineklekchyan9575
    @marineklekchyan9575 2 месяца назад +1

    Ինչ լավնեք երկուստել , մեր ազգի գանձերից եք , անվերջ կարելի է լսել ձեր երկխոսությունը, իրար փոխանցելով Ավետի պոէզիայի մարքարիտները , ականջ ու սիրտ , հոգի ու աչք շոյող տողերը:❤❤❤

  • @silvamadoyan6540
    @silvamadoyan6540 2 месяца назад +1

    Բռավո երկու տաղանդներին👏🏼👏🏼👏🏼👏🏼👏🏼շատ հաճելի էր լսել երկու ինտելեկտուալ ընկերների շփումը,ուսուցանող և շատ թանկ բան կար👌շնորհակալություն

  • @lusinepoghosyan6857
    @lusinepoghosyan6857 2 месяца назад +2

    հաճելի ու էմոցիոնալ հանդիպում... հաճույքով լսել եմ ❤

  • @lusinebadeyan5741
    @lusinebadeyan5741 2 месяца назад +1

    Առանց կողմնապահության, այս թողարկումը լավագույն գոհարն է, երկուսիդ հիշում եմ դեռևս հեռավոր 2002-2003 թվականների «Կռունկ»-ից, Դուք մեր Երկրի մեծագույն արժեքներից եք ու ես էն երջանիկներից, որ Ձեր ժամանակակիցն եմ😍
    շարունակեք արարել ու թող կրկին ունենանք առողջ ու ամբողջական Հայրենիք, որտեղ Ձեզ կգնահատեն միշտ, շնորհակալ եմ երկուսիդ❤️❤️😘

  • @ruzannakirakosyan376
    @ruzannakirakosyan376 2 месяца назад +2

    Առանձնահատուկ շնորհակալ եմ այս եթերի համար։

  • @nonnaayvazyan-nh4iz
    @nonnaayvazyan-nh4iz 2 месяца назад +7

    Մեծագույն հարգանքներս իմ շաաաաաաաատ սիրելի Նազենի և Ավետ ջաններ, հիացած, հպարտ և մեկ շնչով դիտեցի❤, շնորհակալ եմ շատ։ Շատ ուսուցողական, մարդկային ու բարի հաղորդում։ Աստված առատապես Օրհնի Ձեզ, Սիրո ու Խաղաղության մեջ պահի Ձեզ և մեր Հայոց Աշխարհը։ ✝️💖🇦🇲🕊️

  • @MANAN-MANANA
    @MANAN-MANANA 2 месяца назад +2

    Գերագույն հաճույք ստացա! Շնորհակալություն!

  • @KristineOvakimian
    @KristineOvakimian 2 месяца назад +4

    Իսկ օգոստոսի 2-ի համերգը մենք (հեռվում ապրող կարոտախտներս)կկարողանանք դիտել մի օր։

    • @NazeniHovhannisyanOfficial
      @NazeniHovhannisyanOfficial  2 месяца назад +1

      @@KristineOvakimian Հուսով եմ օգոստոսի 2- ը կկարողանամ հեռուներում էլ կազմակերպել))
      Պոեզիան տեղում է պետք լսել, նայել, դիտել !

    • @5555mt
      @5555mt 2 месяца назад +2

      ​@@NazeniHovhannisyanOfficial Նազենի ջան երբ էք ամուսնանալու որ ձեր նման սիրուն բալիկներ ունենաք

    • @KristineOvakimian
      @KristineOvakimian 2 месяца назад

      @@5555mt ջան միայն գեղեցիկ չէ,բա խելացին,էլ մյուս արժանիքները չթվարկեմ։Հուսամ մեր շատ սիրելի գեղեցկուհուն չնեղացրեցինք մեր սրտանց ու անմիջական ցանկությամբ։ Շատ-շատ երեխաներ ենք մաղթում ձեզ մեր հայկական հեքիաթի աղջիկ՝Նազենիիիիի։

  • @anushgalstyan9260
    @anushgalstyan9260 2 месяца назад +1

    Ինչ սիրու~ն էր ասված, երկուսդ էլ վառ անհատականություն եք, խորը, անեզր, երբեմն շատ պարզ, հաճախ անհասկանալի😊 դուք ուրիշ ջուր եք խմում, ուրիշ մոլորակում❤ հաճախ ձեզ չենք հասկանում, չենք տեսնում ձեր գույները, ձեր աչքերով չենք ընկալում արևը, երկնքի կապույտը, ձեզ... ներող եղեք, եթե նեղացնում ենք, մենք դա չենք ուզում, ուղղակի մենք ուրիշ ենք` հողոտ, հողեղեն😊

  • @mariannaapresyan8707
    @mariannaapresyan8707 2 месяца назад +3

    Անհամբեր կսպասեմ գրքի հրատարակմանը🥰

  • @goharpoghosyan6148
    @goharpoghosyan6148 2 месяца назад +2

    Ջաաաաաաան,ջաաաաաաաան,ջաաաաաաաան❤

  • @karinamnatsakanyan6031
    @karinamnatsakanyan6031 2 месяца назад +2

    Երկու հրաշք, հայրենասեր սրտացավ հայ սիրում եմ ձեզ 🇦🇲🇦🇲🇦🇲😘😘😘🙏🙏🙏

  • @ruzanpetrosyan-yf3ir
    @ruzanpetrosyan-yf3ir 2 месяца назад +1

    Սիրելիներ Նազենի և Ավետ պահանջելու չափ խնդրում եմ գրքի տպագրությունը արագացնել... Ցավից բզկտված հոգիս, միտքս Ավետ Բարսեղյանի գիրքն է ուզում❤

  • @zhenicnazaryan7407
    @zhenicnazaryan7407 2 месяца назад +2

    Ինչ լավն եք❤❤

  • @karinearevshatyan7802
    @karinearevshatyan7802 2 месяца назад +1

    Հրաշալի ես գրում Ավետ։

  • @zaruhivardanyan6061
    @zaruhivardanyan6061 2 месяца назад +1

    Մեծ բանաստեղծ է Ավետ Բարսեղյանը։ Մեր իրականության շատ խորը ու գեղեցիկ նկարիչը

  • @Լուսինե-խ9հ
    @Լուսինե-խ9հ 2 месяца назад

    Ավետի գրած նոր տողերը ուղղակի հոգի են տաշում, շնորհակալ եմ Նազենիիսս Ավետի ձայնը ևս մեկ անգամ հնչեցնելու համար❤❤❤❤

  • @lusinekirakosyan749
    @lusinekirakosyan749 2 месяца назад +2

    Երկու մեծություն❤❤

  • @h.hayarpi
    @h.hayarpi 3 месяца назад +2

    Շնորհավորանքներս ❤
    Ուղիղ եթերը չկարողացա վայելեմ, բայց հիմա մեծագույն հաճույքով կդիտեմ։ ❤

  • @marinagabrielyan6724
    @marinagabrielyan6724 2 месяца назад +1

    Նազելի ջան շնորհավորում եմ, հրաշալի տոն էր Ավետի հետ եթերը , շնորհակալ եմ հերթական հիանալի և ստացված հարցազրույցի համար:❤

  • @susannaaydinyan8595
    @susannaaydinyan8595 2 месяца назад +1

    Առանց մեկնաբանության՝ հիացած եմ, հիացած եմ✌️✌️

  • @marinedallakyan3994
    @marinedallakyan3994 2 месяца назад +1

    Շաաաա՜տ սիրելի Նազենի ու Ավետ❤️❤️❤️❤️🇦🇲

  • @SonaMkroyan
    @SonaMkroyan 3 месяца назад +3

    Զեր հաղորդումը նման է իմ ընկերներից մեկի թևավոր խոսքերին: «Ե՞րբ ենք հադիպելու իրար գովենք»:
    Աաաայնքան իրար գովեցիք, որ խոնարհությունը մոռացա ինչ հատկություն է:

    • @a.s.g-yan1966
      @a.s.g-yan1966 3 месяца назад

      Ցավոք, դուք չեք հասկացել մարդկանց սրտի և հոգու տողատակը։
      Կարծում եք՝ նրանք միմյանց գովելու խնդի՞ր ունեն։ Քավ լիցի, բնավ։
      Պարզապես 2ն էլ այնքան հասուն, լավը վատից տարբերող, սևը սպիտակցի ջոկող, կյանք ճանաչող մարդիկ են, որ 2ն էլ շատ լավ հասկանում են, որ որոնք էլ ուղնուծուծքվ ընկերներ են, միևնույնն է, 2ն էլ պրոֆեսիոնալ անհատներ են, և որ այսօր այս «քոփի փեստ» իրականությանն մեջ իրենք 2ն էլ շինծու չեն, սարքովի չեն...
      Իսկ ձեր ասած գովեստը այլ բացատրություն ունի ՝ սեր ընկերոջ հանդեպ։

    • @a.s.g-yan1966
      @a.s.g-yan1966 3 месяца назад +2

      Լավ էլի

    • @naraarmiyanka7829
      @naraarmiyanka7829 2 месяца назад

      Գովելու տեղ ունեն

  • @mimimumu7717
    @mimimumu7717 3 месяца назад +4

    Նազենի ջան, երբ՞ կտեսնենք Լիլիթ Կարապետյանին Ձեր տաղավարում ❤

  • @gayanekhachatryan203
    @gayanekhachatryan203 2 месяца назад +1

    Ավետ, չնայած Ձեզ մեղմ ասած այնքան էլ չեմ ընդունում (արդար չեք), բայց միշտ լսում եմ Ձեր խոսքը

  • @anahityogans-zk7se
    @anahityogans-zk7se 3 месяца назад +3

    Обожаю вас,обоих!!!

  • @alvinaleqsanyan0991
    @alvinaleqsanyan0991 2 месяца назад +1

    Մի հարյուրամյակ կանցնի մեծատառերով կգրեն
    ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ
    ❤❤❤
    եկեք մեծարենք գնահատենք մեր երկրի մարդկանց հիմա ,այսօր վաղը ուշ է։
    Չէ որ այսօր կանք վաղը չգիտեմ ինչ է լինելու😢
    Գնահատեք ու սիրեք իրար😢❤

  • @narinedavtyan-79
    @narinedavtyan-79 2 месяца назад

    Մեծ բավականությամբ լսում եմ ձեզ , շատ ուրախ եմ , որ ունեմ ձեզ ։ Ավետ ջան անհամբեր սպասում եմ քո տպագրված բանաստեղծություններին ♥️♥️♥️♥️

  • @Annaanna-e7q
    @Annaanna-e7q 3 месяца назад +3

    Հրաշալի եք❤❤❤❤

  • @vardbokhyan2299
    @vardbokhyan2299 3 месяца назад +3

    Անդադար կարելի է լսել ձեզ,հիանալ ձեզնով,շնորհակալ եմ ;

  • @goharaloyan2895
    @goharaloyan2895 2 месяца назад

    Նազենի ջան շաաատ շնորհակալ եմ այս հրաշք հաղորդման համար❤❤

  • @axyntovmasyan7930
    @axyntovmasyan7930 2 месяца назад +2

    Не могу подобрать слова, вы две чудо, я поражаюсь такие талантливые люди, Авет радной будет здаровым и счастливы а вы красвыца Назени чапиц аравел грагет, йчелие шат лсел дзез, дукел ехек ерчаник

  • @KarineJagaryan-sd6gi
    @KarineJagaryan-sd6gi 2 месяца назад

    հիանալի զրույցեր մեծ հաճույքով նայեցի ❤եվ մեծ բավականություն ստացա🥰

  • @knarikyedigaryan9351
    @knarikyedigaryan9351 2 месяца назад +2

    Այս ի՞նչ հարստություն է, չի ավարտվում եթերը, քանի որ անդադար ետ ու առաջ եմ տալիս, նորից լսում

  • @chg8172
    @chg8172 2 месяца назад +1

    Կուզեի էս հաղորդումը չվերջանար… 3 օր դիտել, լսել ու կլանել եմ էս կենարար արարող Մեծություններին իմօրյա, անվե՜՜՜րջ մնա՛ք, Սերեր🌞🫶🪬🙏🌋🫂🌊🫀

  • @liannakalamyan1
    @liannakalamyan1 2 месяца назад +2

    Ամենա❤բանաստեղծ Ավետ