Երևանի թիվ 147 դպրոցն անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 26 апр 2017
  • Այսօր՝ ապրիլի 27-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հոր՝ Ալեքսանդր Աբաջյանի մասնակցությամբ բացվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի N 147 ավագ դպրոցի այն ցուցանակը, որով ազդարարվում էր, որ այսուհետ նշված դպրոցը կոչվելու է դպրոցի շրջանավարտ, Արցախի հերոս, հայրենիքի համար կյանքը զոհաբերած Ռոբերտ Աբաջյանի անունով։ Բացմանը ներկա էին դպրոցի սաները, ուսուցչական կազմը, Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, հերոսի ծնողները, բարեկամները, մարտական ընկերները, ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
    Մանրամասները` shamshyan.com/hy/article/2017/...

Комментарии •