ԵՐԳ. Վահագն Դավթյան «Երազիս մեջ այսօր»

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 21 окт 2024
  • Խոսքերի հեղինակ՝ Վահագն Դավթյան
    Երաժշտությունը՝ MEDIAMAG AI
    Երգն ու տեսահոլովակն ամբողջությամբ ստեղծված է արհեստական բանականության կողմից։
    ___________
    ԵՐԱԶԻՍ ՄԵՋ ԱՅՍՕՐ
    Երազիս մեջ այսօր քեզ հետ էի նորից,
    Նորից քեզ հետ էի, իմ հեռավոր…
    Մենք բարձրանում էինք անձրևաթաց ձորից,
    Թրջված, ցողաթաթաղ ու բախտավոր:
    Դու նույն աղջիկն էիր, այնպես նուրբ ու բարակ,
    Անսեթևեթ այնպես, այնպես բարի,
    Դու նույն աղջիկն էիր՝ մազերդ հյուս արած,
    Ամենալավ աղջիկն այս աշխարհի
    Դեռ հողմը չէր անցել սիրո դաշտով պայծառ
    ՈՒ չեր տարել իր հետ ոչ մի ծաղիկ,
    Դեռ անծանոթ էիր դու խաղերին քո չար,
    Ես անծանոթ էի խանդի ցավին:
    Շուրջը ծաղկած ծառերն անուշ բուրում էին,
    Երկնքի մեջ կապույտ՝ և ոչ մի ամպ,
    Ես քեզ շոյում էի, քեզ համբուրում էի
    ՈՒխտավորի սիրով ու սրբությամբ:
    ՈՒրախ լալիս էին առուները հորդած,
    Արևի տակ պայծառ՝ հողն էր մխում…
    … Ես արթնացա քնից՝ դրսում աշուն էր թաց,
    ՈՒ անձրևն էր լալիս մեղմ ու տխուր..
    Վ.Դավթյան
    #երգ #ai

Комментарии • 2

  • @MEDIAMAG-Music
    @MEDIAMAG-Music  7 дней назад +2

    Չմոռանաք Ձեր կարծիքներով և տպավորություններով կիսվել մեկնաբանություններում...

  • @aglanonym8175
    @aglanonym8175 День назад +1

    Ինչ լավ է որ ձեզ գտա❤