Բռնի տեղահանվածները կմնա՞ն Շիրակի մարզում. սա կապված է մի շարք գործոնների հետ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 28 сен 2024
  • #ԳԱԼԱ
    ▶️Լրահոսին կարող եք հետեւել Տելեգրամի մեր ալիքում 👉t.me/GALA_tv_news
    Արցախից բռնի տեղահանված մոտ 4000 քաղաքացի՝ 979 ընտանիք, Շիրակի մարզում է տեղավորվել: Նրանց մեծ մասը՝ 2621 անձ, հյուրընկալվել է Գյումրիում: Խոշորացված համայնքներից Արթիկն է ամենամեծ թվով քաղաքացիների ընդունել՝ 426 անձ: Մարզում ամենաքիչ թվով արցախցիներ հյուրընկալվել են Ամասիայում՝ 91 անձ՝ 26 ընտանիք:
    Ընտանիքներին մինչև նոյեմբերի 1-ը՝ սկզբում տաք, այնուհետև չոր սնունդ է հատկացվել: Հիմա ընտանիքներն ինքնուրույն են հոգում սննդի կարիքները: Արցախցիներն արդյո՞ք կհաստատվեն Շիրակի մարզում, թե՞ հանրապետության այլ բնակավայրեր կտեղափոխվեն. սա կախված է մի շարք գործոններից: Առաջնահերթ է նրանց զբաղվածության ապահովումը:

Комментарии •