Արցախի ճգնաժամը` ՄԱԿ -ի Կայուն զարգացման նպատակների համատեքստում

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 16 сен 2024
  • Մինչ Միավորված ազգերի կազմակերպությունը տոնում է իր կայուն զարգացման 17 նպատակներն ամբողջ աշխարհում, դեռևս չճանաչված մի հանրապետությունում միջազգային հանրությունը ձախողում է այս նպատակներին հետամուտ լինելու ջանքերը` թույլ տալով ողբերգական զարգացումներ:
    Այս փոքրիկ ժողովրդավարական պետությունը Արցախի Հանրապետությունն է, որն արդեն ավելի քան 7 ամիս գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ նավթով հարուստ Ադրբեջանի բռնապետության կողմից: Իրավիճակը կտրուկ վատթարացել է այս հուլիսին՝ վերածվելով լիակատար դաժան պաշարման։ Մինչ 2020 թվականի Ադրբեջանի դաժան պատերազմը, Հայաստանի Հանրապետությունից օրական ավելի քան 400 տոննա բեռ էր մտնում Արցախ։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից այս ավտոշարասյուները կանգ են առել, և մատակարարումների միայն փոքր մասն է հնարավոր եղել առաքել Կարմիր խաչի և Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանումների միջոցով։ Սա հանգեցրել է տեղական ռեսուրսների սղաճի, իսկ պաշարները գրեթե սպառվել են այն բանից հետո, երբ այս հուլիսին Ադրբեջանը դադարեցրեց մարդասիրական բոլոր մատակարարումների մուտքը Արցախ:
    Ներկայումս շրջափակված տարածաշրջանում բնակվող ավելի քան 120,000 հայեր զրկված են տեղաշարժվելու ազատությունից, անհնար է պարենի կամ մարդասիրական բեռների մուտքը Հանրապետություն, անգամ` ԿԽՄԿ-ի աջակցությամբ, որը միակ միջազգային կազմակերպությունն է, որին թույլատրված է մուտք գործել Արցախի տարածք, որն այլապես վերածվել է անմատչելի գորշ գոտու: Ռուս խաղաղապահները, որոնք պատասխանատու են Արցախը Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կապող մարդասիրական միջանցքի վերահսկողության համար, չեն կարողացել որևէ քայլ ձեռնարկել՝ վերջ դնելու այս ցեղասպանական շրջափակմանը։ Միջանցքի տեղաշարժը խոչընդոտում են թշնամաբար տրամադրված ադրբեջանական զորքերը և անօրինական անցակետը՝ տեղադրված անտեսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Արդարադատության միջազգային դատարանի հայտարարություններն ու կարգադրությունները:
    ՄԱԿ-ը շարունակում է միայն հեռվից ուսումնասիրել իրավիճակը, քանի որ Ադրբեջանը քաղաքական խոչընդոտներ է ստեղծում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության` Արցախ մուտք գործելու և տեղում իրավիճակի գնահատում իրականացնելու համար։
    Որպեսզի օգնենք ՄԱԿ-ին հասկանալ ամբողջական պատկերը, մենք պետք է գնահատենք Արցախում տիրող իրադրությունը` ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների համատեքստում:
    #SanctionAzerbaijan #ArtsakhBlockade #UnblockArtsakh

Комментарии •