Դանիել Վարուժան

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 22 дек 2024
  • ✒️«Խոնարհվելով նրա ստեղծագործական սխրանքի առաջ՝ ասենք, որ նա մեր բազմահարուստ ու բազմալար գրականության այն մշտական կենդանի երևույթներից է, այն մեծերից, որ նորոգչական առաքելությամբ մտնելով մեր քերթողական արվեստի մեջ՝ անսահմանորեն ընդարձակեց նրա կալվածքները, պոեզիայի հիանալի դասեր տվեց իրենից հետո եկածներին և տալու է նաև եկողներին»,- Վահագն Դավթյանն է ասել մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի մասին:
    📖Հայաստանի ազգային գրադարանը, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած #Արևմտահայ_գրականության_միամսյակ՛ի շրջանակում, առաջարկում է ծանոթանալ 20-րդ դարի արևմտահայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանի կյանքի ու ստեղծագործական գործունեության դրվագներին, ընթերցել ու վերընթերցել նրան: Կարճ կյանքը չխոչընդոտեց, որ Վարուժանն ընդմիշտ մնա հայ գրականության փառահեղ էջերում՝ իր «Սարսուռներ»(1905), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր»-ը (1912) «Հացին երգը» (1921) ժողովածուներով, մյուս ստեղծագործություններով։ 31 տարի ապրած բանաստեղծը կարողացավ ստեղծել հասարակական մեծ բովանդակության ու հնչեղության, գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։
    💻Սիրելի ընթերցողներ, Ազգային գրադարանի #Հայ_գիրք շտեմարանից կարող եք առցանց ընթերցել Վարուժանի շատ ստեղծագործություններ հետևյալ հղումով
    ➡️ haygirk.nla.am/...

Комментарии •