Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումը և հանդիպումը ԵԽ գլխաոր քարտուղարի հետ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 15 май 2024
  • Մայիսի 16-ին Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանաներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):
    Արարողությանը ներկա է գտնվել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ով շնորհավորել է Հայաստանին Օվիեդոյի կոնվենցիային միանալու կապակցությամբ՝ ողջունելով ԵԽ շրջանակներում ՀՀ փոխգործակցության ավելացմանն ուղղված կարևոր քայլերը: Իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Հայաստանի կառավարությունը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը երկրում օրենքի գերակայության ամրապնդման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինստիտուցիոնալ կարողությունների ավելացման ուղղությամբ, և այդ նպատակով Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է։»
    Ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի հանդիպումը:
    Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ օրակարգային հարցերի լայն շրջանակ։
    Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ի թիվս մի շարք գործընկերների կողմից արված արձագանքների վկայակոչելով ԵԽ ԳՔ անդրադարձը երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ալմաթի կայացած քննարկումների մանրամասները: Նախարար Միրզոյանն ընդգծել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման, սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարևորությունը:
    Ի շարունակություն նախորդ քննարկումների՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում՝ որպես հիմք ունենալով ինքնիշխանության ու ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա կառուցված տեսլականը:

Комментарии • 2