Anban Hurin /Անբան Հուռին 120 մանկապարտեզ ավագ խումբ 120 mankapartez

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 28 дек 2024
  • ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՄԵՐ ԱԼԻՔԻՆ և ՍԵՂՄԵՔ ԶԱՆԳԱԿԻ ՎՐԱ , այն մեզ դարձնում է անկախ, և հնարավորություն է տալիս նկարահանել նոր անիմացիոն ֆիլմեր մեր փոքրիկների համար․․․
    Հայկական Մուլտեր👇👇👇
    • ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏԵՐ
    «Անբան Հուռին» հանդես - ներկայացումը բեմադրվել է 2018 թ -ին,
    120 մանկապարտեզի ավագ խմբի սաների մասնակցությամբ։
    Հատուկ շնորհակալություն ենք հայտնում 120 մանկապարտեզի տնօրեն՝ Դիանա Մուրադյանին բեմադրության տեսանյութը Մուլտարտ + անիմացիոն ստուդիային տրամադրելու համար։
    120 mankapartez
    Dialogs by Arusyak Simonyan, Hasmik Arakelyan, Artur Mikaelyan
    Composed by Geghayr Khlghatyan
    Sound design by Gagik Atomyan
    Recorded & Mixed by Mi-Production
    ՄԱՅՐԻԿԻ ԳՈՎՔԸ
    Աղջիկ ունեմ նազ նազենի,
    Ամբողջ օրը գործ կանի, գործ կանի
    Լիդրը գզի, լիդրը մանի,
    Համ խճճի, խճուճը հանի,
    Եփի թափի, կարի ձևի,
    Մատները ոսկի, ինքը ոսկի:
    Սազը ձեռքիդ գովա-գովա,
    Մենք չգիտե՞նք աղջիկդ ովա:
    Ամբողջ օրը ուտի, քնի,
    Էլ դրան ո՞վ հարս կտանի:
    Ով որ տանի`գանձ կտանի,
    Չի փոշմանի.
    Վա’յ տանողին,
    Ում տուն մտնի պատ կքանդի, սև կներկի
    Էդ քո Հուռին հիմնահատակ լավ կավերի:
    Աղջիկ ունեմ նազ նազենի,
    Ամբողջ օրը գործ կանի, գործ կանի
    Լիդրը գզի, լիդրը մանի,
    Համ խճճի, խճուճը հանի,
    Եփի թափի, կարի ձևի,
    Մատները ոսկի, ինքը ոսկի:
    Լիդրը գզո՞ղ, Լիդրը մանո՞ղ:
    Հաաա!
    ԱՇԽԱՏԱՍԵՐ ՀՈՒՌԻՆ
    Դե Հուռի ջան, ես գնացի,
    Արև ելնի դու արթնացիր
    Էս բամբակը գզի մանի
    Որ գամ տանեմ առևտրի
    Դե Հուռի ջան, ես գնացի
    ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ
    Լինում է, չի լինում՝ մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։
    Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
    Բամբակը կորիզոտ է։
    Մաստակ պիտի, որ ծամեմ,
    Կըտերը տիտիկ անեմ,
    Անցնողին մըտիկ անեմ․
    Ուտեմ, խմեմ,
    Մըթնի, քընեմ։
    Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի․ լիդրը գզող, լիդրը մանող, հա՛մ խճճող, հա՛մ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի։
    Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է Անբան Հուռնին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե՝ ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ, տանեմ ծախեմ, հարստանանք։
    Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կոկռում են։  - Փե՛փել․․․ Կե՛կել․․․ Փե՛փել․․․ Կե՛կել․․․
    Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,- ձեն է տալի Անբան Հուռին,- որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզե՞ք․․․
    Բե՛ր, բե՛ր, բե՛ր․․․
    Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է, բամբակը կրում, բերում, ածում գետը։
    Դե գզեց ե՛ք, մանեցե′ք։ Մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։
    Գնում է, մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկոում են,
    Փե՛փել-Կեկել․․․ Փե՛փել-Կեկել․․․
    Աղչի Փեփել, Կեկել, դե մանածը բերեք։
    Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։
    Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։
    Վո՛ւյ,- ասում է,- քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։
    Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի․
    Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։
    Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է, տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։
    Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։
    Թե՝ բա չես ասիլ, բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի, բամբակի փողն է։
    Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։
    Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել, վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալի բզեզին։ Ասում է․
    Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես, ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում․․․ Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրն ընկնես․․․
    Փեսեն մնում է զարմացած։ Ասում է․
    Ա՛յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց, էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորքո՞ւրս որն է․․․
    Զոքանչը թե․
    Ա՛յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ՝ էս բզեզն իմ մորքուրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։
    Animation studio
    Multart+
    #anbanHurin #handes #multer
    Armenia, 0018, Yerevan
    Tigran Metsi Ave. 3rd Lane, 62 Building
    Phone: +374 91104830
    E-Mail: infomultart@gmail.com
    / multartplus
    / multartstudio
    Մուլտարտ+
    Հայաստան, 0018, Երևան
    Տիգրան Մեծի պող. 3-րդ նրբ.,62 շենք,
    Հեռ: +374 91104830

Комментарии •