Արմեն Մովսիսյան Պատկերը քո..Armen Movsisyan Your face

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 8 сен 2024
  • Պատկերը քո…..
    Երբ գարունը արթնանա,անձրևով լացի
    Քամիները շնկշնկան տողիրիս կողով
    Կաթիլներն հատ հատ շարեն պատկերները հին
    Կկողպեմ աչքերիս մեջ պատկերը քո:
    Երբ աստղերը խենթացած արևից կախվեն
    Ու լուսինս մոլորված գիշերը փնտրի
    Կոտրտված ապակու պես հուշերս ճախրեն
    Կկողպեմ աչքերիս մեջ պատկերը քո:
    Դարավոր ծառերի մեջ իմ մանուկ շյուղով
    Լուսնաթաթախ սերս կպատմեմ,
    Ալիքները շփոթված հոսեն երկնքով
    Կկողպեմ աչքերիս մեջ պատկերը քո:
    Երբ գիշերը ծուլանա, արևին կանչի
    Ժամանակը մոռանա երազս խրթին
    Ամպերից կաթիլ կաթիլ հուշերս լացի
    Կպահեմ աչքերիս մեջ պատկերը քո
    Կերգեմ աչքերիս մեջ պատկերը քո…
    8.04.2018

Комментарии • 1

  • @ArtakM
    @ArtakM 5 лет назад +2

    Ինչպես միշտ շա՜տ լիրիկական, պոետիկ և խորաթափանց ...