Սաղմոս 56 - Սաղմոսներ - Օնլայն Աստվածաշունչ - Հոգևոր տեսանյութեր - Saxmos 56 - Onlayn Astvacashunch
HTML-код
- Опубликовано: 8 фев 2025
- Բաժանորդագրվեք մեր ալիքին այս հղումով / @ogtakarinfoblog1259
Ինստագրամ / ogtakarinfoblog
Սաղմոս 56
-----------------------------
Վստահություն Աստծուն
1.Ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև մարդն ուզում է կուլ տալ ինձ. ամեն օր պատերազմելով՝ նեղում է ինձ։
2.Թշնամիներս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ, որովհետև շատ են իմ դեմ ամբաստանությամբ կռիվ անողները։
3.Որ օրը որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ։
4.Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Աստծու վրա եմ հույսս դրել, չպիտի վախենամ. ի՞նչ կարող է անել ինձ մարմինը։
5.Ամեն օր ծռում են իմ խոսքերը. իմ մասին նրանց բոլոր խորհուրդները չարության համար են։
6.Նրանք հավաքվում են ու թաքնվում. նայում են իմ ոտքերի հետքերին, որովհետև սպասում են իմ անձին։
7.Մի՞թե անօրենությամբ փրկություն կլինի նրանց համար. բարկությամբ տապալի՛ր նրանց, ո՜վ Աստված։
8.Իմ թափառելը դու համրում ես. իմ արտասուքները դի՛ր քո տիկի մեջ. ահա նրանք քո գրքի մեջ են։
9.Այն օրը, երբ կանչեմ քեզ, իմ թշնամիները հետ կդառնան. ես գիտեմ այս, որ դու իմ Աստվածն ես։
10.Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Տիրոջով պիտի գովեմ իր խոսքը։
11.Ես հույսս դրել եմ Աստծու վրա. չեմ վախենա. ի՞նչ կարող է անել ինձ մարդը։
12.Ո՜վ Աստված, քո ուխտերն ինձ վրա են. գոհության ընծաներ պիտի մատուցեմ քեզ,
13.Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահից, այո՛, ոտքերս՝ գայթակղությունից, որ Աստծու առաջ ման գամ ողջերի լույսի մեջ։
Ընթերացնություն օնլայն Աստվածաշնչից
www.bible.com/...
#Սաղմոս #saxmos #Աստվածաշունչ #Զորավորաղոթք #աղոթք #axotq #հոգևոր #Hisus #hogevor #zoravoraxotq #հոգևորտեսանյութեր #hogevortesanyuter #Հիսուս #Քրիստոս #պաշտպանությանաղոթք #saxmosner #օգնությանաղոթք #ognutyanaxotq #ogtakarinfoblog #օգտակարինֆոբլոգ
That Kid in Fourth Grade Who Really Liked the Denver Broncos by Chris Zabriskie is licensed under a Creative Commons Attribution license (creativecommon...)
Source: chriszabriskie....
Artist: chriszabriskie....
Amen
Աստված է մեր զորությունը։