Կտրվածները

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 3 окт 2024
  • #MediaAm
    Մեդիայի մասին զրույցների համար բաժանորդագրվեք www.youtube.co....
    Իսկ դուք որքա՞ն ժամանակ կարող եք ապրել առանց մեդիայի՝ ինտերնետի, հեռուստատեսության կամ կապի որևէ տեսակի. մե՞կ, երկո՞ւ օր, գուցե՞ երկու շաբաթ։
    Դժվար է մեր օրը պատկերացնել առանց, օրինակ, սմարթֆոնի։ Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկի՝ Վարդենիկի սարերում ապրող մարդիկ ոչ միայն պատկերացնում, այլև ապրում են առանց մեդիայի որևէ տեսակի։
    Սարի բնակիչները իրենց փոքր գյուղը կոչում են «Ազզներ», որտեղ գյուղացիները բարձրանում են իրենց ընտանի կենդանիների հետ մայիսի վերջին ու հետ գալիս՝ ցրտերն ընկնելուն պես։ Ազզներում ապրող 18 ընտանիք 4-5 ամիս կտրվում է աշխարհից՝ չունենալով հեռախոսակապ, համակարգիչ, հեռուստացույց կամ կապի մեկ այլ միջոց։ Նորություններից հետ չմնալու միակ ճանապարհը գյուղից սար բարձրացող մարդիկ են, ովքեր բնակիչների են հասցնում վերջին կարևոր նորությունները։
    Բնակիչների խոսքերով սարում ապրելու ժամանակ չեն էլ մտածում հեռուստացույցի կամ ինտերների մասին, բայց երեխաների համար երբեմն դժվար է լինում, չնայած երեխաներն էլ իրենց առօրյան են ստեղծում մեդիայից կտրված իրենց «աշխարհում»։
    ---
    Website - media.am
    ---
    Հետևեք մեզ սոցիալական ցանցերում․
    Facebook - mediadotam
    Instagram - / mediadotam
    Twitter - / mediadotam
    Telegram - t.me/mediadotam

Комментарии • 27