«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գործում է բարոթերապիայի ծառայություն

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 13 янв 2022
  • «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 2021 թվականի վերջից ներդրվել և այսօր արդեն հաջողությամբ կիրառվում է բարոթերապիայի ծառայություն:
    Բարոթերապիան համալսարանական հիվանդանոցում իրականացվում է համապատասխան որակավորում ունեցող բժիշկ-մասնագետի՝ բարոթերապևտի կողմից:
    Ծառայության պատասխանատու Արմինե Տերտերյանը նշում է, որ աշխարհում լայնորեն կիրառվող այս մեթոդի շնորհիվ օրգանիզմի բջիջներին 5-ից 10 անգամ ավելի արագ է հասցվում թթվածին:
    Բարոթերապիան ունի բացարձակ և հարաբերական ցուցումներ:
    Այն լայնորեն կիրառվում է ոչ միայն սուր թունավորումների ընդհանուր ծառայության մեջ, այլև հետքովիդային բարդությունների, խնդիրների ժամանակ: Այն լայնորեն կիրառվում է նաև կոսմետոլոգիայի, ինչպես նաև պլաստիկ վիրաբուժության բնագավառում:
    Մասնագետը վստահեցնում է, որ ծառայությունից օգտվելու առաջին իսկ այցից հետո դրական արդյունքը նկատելի է: Սեանսի տևողությունը 45 րոպե է: Այն անցկացվում է նորագույն սերնդի բարոապարատով: Բարոխցիկը ապակեպատ է և թափանցիկ, որի շնորհիվ պացիենտը տեսնում է իր շուրջը կատարվող գործընթացները: Տրամադրվում է բարոհագուստ և որոշակի տեղեկատվություն բարոսեանսի մասին:
    Բարոխցիկը կիրառվում է շմոլ գազից թունավորված երեխաների բուժման գործընթացում, ինչպես նաև այլ թունավորումների բուժման ժամանակ: Պահպանվում են անվտանգության բոլոր չափանիշները, պացիենտը գտնվում է բուժանձնակազմի հսկողության ներքո:
    Website: ysmu.am/
    Facebook: / ysmuofficial
    Instagram: / ysmu_official
    #ysmu

Комментарии • 1