Հայաստանը` երկընտրանքի առջև. արդյո՞ք երկիրը դուրս կգա ՌԴ ազդեցության գոտուց

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 23 июн 2023
  • «Եթե Հայաստանը դե յուրե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա դա տեղի կունենա այն բանից հետո, երբ Երևանը արձանագրի, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանը»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նմանատիպ հայտարարությունները հնչում են 2021 թվականի մայիսից, երբ Հայաստանը դիմեց Ռուսաստանին ՀՀ սահմանները պաշտպանելու խնդրանքով և օգնություն չստացավ։
    Իրավիճակը սրում է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները երկրի տարածքը պաշտպանելու համար չստացան ոչ միայն ռազմական օգնության, այլև քաղաքական հայտարարություններ Ռուսաստանից ու ՀԱՊԿ դաշնակիցներից։ Նրանք դեռ չեն հաստատել, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են երկրի ինքնիշխան տարածք։ Ավելին, նրանք հրաժարվեցին օգնել դաշնակից Հայաստանին՝ պատրվակով, թե սահմանագծում և սահմանազատում իրականացված չէ։
    «Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է ագրեսիայի Ադրբեջանի կողմից։ Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս։ Ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծապես վնասում են ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս»,- հայտարարել էր Փաշինյանը։
    Վարչապետը չէր բացառել, որ Հայաստանը կարող է դուրս գալ Ռուսաստանի ղեկավարությամբ գործող ռազմական դաշինքից։ Եթե ​​դա իսկապես տեղի ունենա, ապա Երևանը փաստացի կխզի դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ և կորդեգրի Արևմուտքի հետ ինտեգրման կուրս։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ռազմավարական դաշնակցի վարկանիշն արդեն իսկ ամենացածր դիրքերում է վերջին 30 տարվա ընթացքում։
    t.ly/x7el
    -------
    JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։
    Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում:
    Այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը:
    Հետևեք մեզ
    Ֆեյսբուքում՝ / jamnews.armenia
    Ինստագրամում՝ / jamnewsarmenian
    Թվիթերում՝ / jamnewsarmenian
    Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը:
    Աջակցեք JAMnews-ին՝ jam-news.net/am/%d5%a1%d5%bb%...

Комментарии •