Գուսան Աշոտ Սուրբ Մայրեր

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 29 сен 2024
  • ՍՈՒՐԲ ՄԱՅՐԵՐ
    Գուսան Աշոտ
    Անկարող եմ մօր թախիծը տանել լուռ,
    Հուզմունքներն ու խոր կսկիծը տանել լուռ,
    Նրա սրտի հևքն ու կանչը տանել լուռ:
    Ով սուրբ մայրեր ձեր վիշտն առնեմ տանեմ ո՞ւր,
    Մորմոքներն ու հոգսերն առնեմ տանեմ ո՞ւր,
    Կարոտներն ու խոհերն առնեմ տանեմ ո՞ւր,
    Տանեմ լուռ,
    Վառվեմ լուռ,
    Հալվեմ լուռ:
    Մոր ապտակը հեզ համբույր է ինձ տալիս,
    Մոր զայրույթը հույս խրատ է ինձ եղել,
    Նզովքն անգամ սուրբ օրհնանք է ինձ եղել:
    Երբ երազում տեսնում եմ իմ սուրբ մորը,
    Տանս շեմին վարդ է բացվում այդ օրը,
    Տաղ են բերում հոգուս սոխակն ու լորը:
    Աշոտն ասաց, սրբի դուռ է իմ մայրը,
    Ջերմացնող կրակ, հուր է իմ մայրը,
    Հայրենի տուն, զանգ, մատուռ է իմ մայրը:

Комментарии • 5

  • @satikdavoyan2577
    @satikdavoyan2577 Год назад +3

    Հրաշք երգ հրաշք կատարում

  • @ШохакатМанукян
    @ШохакатМанукян Год назад +2

    Գերազանց կատարում շնորհակալություն

  • @ՀԱՅԱՍԱ-ծ8ւ
    @ՀԱՅԱՍԱ-ծ8ւ 2 года назад +3

    Հիանալի կատարում , խոնարհումս ու հարգանքս մեծն գուսանի հիշատակին։

  • @ЕміліяАкопян-у7ч
    @ЕміліяАкопян-у7ч Год назад +1

    аверж парк мер сирели майрерин🙏🙏🙏❤️❤️

  • @galinanikolaian1495
    @galinanikolaian1495 Год назад +1

    Ով սուրբ մայրեր ։ Զանգեզուրի բարի զավակ , լեռների պես հարատեվ ու հպարտ , անգին բառեր , որը մատուցվում է. զուլալ ձայնով ։ Հրաշալի է լսել🥲🥲🥲