Ղոչաղ կանանց բրիգադը, սիմինդի բերքահավաքը, Լոռվա աշունն ու հանդի կոֆեն

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 7 окт 2024
  • Բարի օր, բարի գալուստ իմ ալիք։ Այս անգամ ներկայացնում եմ ձաղիձորցի (Թումանյան) կանանց՝ Գայանեին ու Վարդուհուն, որոնք Դսեղի դաշտերում եգիպտացորեն են քաղում։ Օրավարձով աշխատանքից գոհ են, ասում են՝ տանը պարապ նստելուց լավ է, թեկուզ այստեղ չարչարանքն է շատ։ Գործը թեթեւացնում են՝ քաղի ընթացքում երգեր հորինելով ու քթի տակ երգելով։ Դսեղում արդեն ոսկեզօծ աշուն է, ու բնության գեղեցկությունը եւս թեթեւացնում է դժվար աշխատանքը։ Վարդուհին բազմազավակ՝ ինը երեխայի մայր է։ Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ թողել են տուն-տեղն ու եկել Թումանյան։ Ապրուստի հարցը հոգում են այսպիսի գործեր անելով։
    ‼️Հաղորդումը հեղինակի մտավոր սեփականությունն է։ Այն գործածելը ամբողջությամբ կամ հատվածաբար ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
    ‼️Հաղորդման հերոսները նկարահանվել են իրենց համաձայնությամբ եւ թույլտվությամբ։ Հնարավոր են հեղինակի, մասնակիցների ու հեռուստադիտողի կարծիքների անհամապատասխանություններ։ Հոլովակը նկարահանվել է 2024 թվականի հոկտեմբերի 4-ին Լոռու Դսեղ բնակավայրում։
    Վոլոդյա Հովսեփյանը հեռուստալրագրող է, որն այս ալիքում ներկայացնում է հայ աշխատավոր մարդու առօրյան, ապրելակերպը, կենցաղը, կոլորիտն ու ավանդույթները։
    ‼️ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է․ մեկնաբանություններում խուսափել գռեհիկ արտահայտություններից, վիրավորանքից ու հայհոյանքներից։

Комментарии • 66