Մ.Եկմալյան Ամեն հայր սուրբ (Հատված Սուրբ պատարագից) M.Ekmalyan (Excerpt from the Holy Liturgy)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 29 май 2020
  • fanlink.to/GATABAND
    www.encyclopedia.am/pages.php...
    Եկմալյան Մակար
    1856 թ., Վաղարշապատ
    1905 թ., Թիֆլիս
    Կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ Մակար Եկմալյանն իր ստեղծագործությամբ ու մանկավարժական գործունեությամբ
    մեծապես նպաստել է ազգային երաժշտական դպրոցի ձևավորմանը. մշակել է հայկական մոնոդիաների (միաձայն երգեցողություն)
    բազմաձայնման սկզբունքները, հիմնադրել օրատորիա-կանտատի և ռոմանսի ժանրերը:
    Մակար Եկմալյանը 1872 թ-ին ավարտել է Էջմիածնի ժառանգավորաց վարժարանը: Նշանավոր երաժշտագետ և կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանի ղեկավարությամբ 2 տարի վարժվել է հայկական նոտագրությանը, մասնակցել հոգևոր երգերի ձայնագրությանն ու ժողովածուների հրատարակմանը, որոնք ունեն գիտական ու գեղարվեստական մեծ արժեք: 1874 թ-ից Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է երգեցողություն և հայ եկեղեցական երաժշտության տեսություն:
    1877-91 թթ-ին ապրել է Սանկտ Պետերբուրգում, 1888 թ-ին ավարտել է տեղի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, միաժամանակ վարել Սբ Կատարինե հայկական եկեղեցու դպրապետի պաշտոնը: 1891 թ-ից բնակվել է Թիֆլիսում և մինչև 1902 թ. դասավանդել Ներսիսյան դպրոցում, որտեղ ստեղծել է տղամարդկանց երգչախումբ: 1893-94 թթ-ին Եկմալյանը դասավանդել է Ռուսական կայսերական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի ուսումնարանում, եղել ռեկտորը:
    Դեռևս ուսանողական տարիներին կատարել է ժողովրդական և հոգևոր մեղեդիների խմբերգային մշակումներ: Նրա ստեղծագործության մեջ առանձնանում է ընդարձակ քնարավիպական «Պատարագը», որը գրված է երգչախմբի համար՝ առանց նվագակցության: Հետագայում այն բարձր են գնահատել կոմպոզիտորներ Ֆերենց Լիստը, Կամիլ Սեն-Սանսը և ուրիշներ:
    Եկմալյանը մշակել է բազմաթիվ ժողովրդական և աշուղական երգեր (երգչախմբի կամ մեներգի համար՝ դաշնամուրի նվագակցությամբ), որոնցից հանրահայտ են «Անձրևն եկավ», «Լուսնակ գիշեր», «Ջան գյուլում», «Հով արեք, սարեր ջան», «Աղջիկ դու սիրուն», «Վարդ կոշիկս», «Ազնիվ ընկեր», «Կեցցե Զեյթուն», «Ձայն մը հնչեց», ինչպես և եկեղեցում կատարվող շարականներ, հոգևոր երգեր («Նորահրաշ», «Աշխարհ ամենայն» և այլն): Գրել է «Ռոզայի դեգերումները» կանտատը, դաշնամուրային նոկտյուռն, սիմֆոնիկ նախերգանք: Ժողովրդականություն են վայելում «Ով հայոց աշխարհ», «Թաղումն քաջորդոյն», «Լռեց...» խմբերգերը, «Պաղ աղբյուրի մոտ», «Սիրուհիս» ռոմանսները և այլ ստեղծագործություններ: Եկմալյանին աշակերտել են Կոմիտասը, Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը, Արմեն Տիգրանյանը և ուրիշներ: Եկմալյանի անունով Երևանում կոչվել է փողոց:
  • ВидеоклипыВидеоклипы

Комментарии • 20

  • @sonakarapetyan7390
    @sonakarapetyan7390 4 года назад +7

    Աննկարագրելի...անսահման սիրուն ու հոգուն կպնող 🙏🙏
    Բրավո 👏👏

  • @operationnevergiveup2718
    @operationnevergiveup2718 3 года назад +2

    INCREDIBLY POWERFUL! WISH IT WAS LONGER.

  • @user-hz5hq7vk1z
    @user-hz5hq7vk1z 4 года назад +2

    Շնորհակալություն

  • @DARNODJ
    @DARNODJ 4 года назад +3

    Ամեն Գարս🙏🙏🙏

  • @bigvaleronstudio5529
    @bigvaleronstudio5529 4 года назад +1

    Hrashalie!

  • @arakhachatryan4338
    @arakhachatryan4338 4 года назад +1

    Garik jan amen angam norovi hamozvum enq vor du taxand es u hpartanum qezanov bravoooo

  • @susannanajaryan7248
    @susannanajaryan7248 4 года назад +2

    Անիրական 🌞

  • @garjan1842
    @garjan1842 4 года назад +1

    Gar jan spanumes

  • @ajamgochian
    @ajamgochian 4 года назад +1

    Very nicely done; captured the spirituality. This gentleman is so diverse and talented.

  • @Mamikon
    @Mamikon 4 года назад

    👍👏

  • @KhachikArentsi
    @KhachikArentsi 4 года назад

    Կեցցե հզոր եղբայրս,անքննարկելի լուսավորսսսսսս ❤️😍

  • @tankionline4105
    @tankionline4105 4 года назад

    Հետաքրքիր էր

  • @DJ_OHAN
    @DJ_OHAN Год назад

    վայ ❤ WoW

  • @ArmineGhularyan060770
    @ArmineGhularyan060770 4 года назад

    Գարիկ ջան, ինչպես միշտ դու քո բարձրունքի վրա ես․․․չեմ դադարում հիանալ քո անկրկնելի տաղանդով։

  • @Trigathus
    @Trigathus 2 года назад

    So based

  • @DoneSar
    @DoneSar 4 года назад

    Bravo xarebs shat lavna 🎺👏🤙

  • @armchairfatigue4194
    @armchairfatigue4194 3 года назад +2

    This is amazing. Do you plan to put your music on Spotify?

  • @aregst
    @aregst 4 года назад +1

    MMMOOOORREEE!! :)

  • @TheScambreaker
    @TheScambreaker 4 года назад

    Իսկական երաժաշտական «գաթա» եք, ես ձեր կյանքին ղուրբան։