Համո Սահեան - Գարունդ հայերէն է գալիս

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 11 окт 2024
  • Գարունդ հայերէն է գալիս,
    Ձիւներդ հայերէն են լալիս,
    Հայերէն են յորդում ջրերդ,
    Հաւքերդ երգում են հայերէն,
    Խոփերդ հերկում են հայերէն,
    Հայերէն են տոկում գրերդ:
    Արեւդ հայերէն է ծագում,
    Ծառերդ հայերէն են ծաղկում,
    Հայերէն են պայթում բառերդ:
    Հունդերդ ծլում են հայերէն,
    Ձեռքերդ կռում են հայերէն,
    Հայերէն են լռում քարերդ:
    Ձորերդ շնչում են հայերէն,
    Զոհերդ ննջում են հայերէն,
    Հայերէն են տանջում ցաւերդ:
    Որքան էլ ձեռքից գնացել,
    Դու էլի հային ես մնացել,
    Հայերէն են յառնում սարերդ:
    Թող Աստուած եղածը պահի,
    Եվ յետոյ ինչ էլ պատահի,
    Ձիւներդ հայերէն են լալու,
    Գարունդ հայերէն է գալու,
    Հայերէն են գալու դարերդ:

Комментарии • 11

  • @ОФИККАЗАРЯН-л1е
    @ОФИККАЗАРЯН-л1е Год назад

    Շնորհակալոթյուն նկարահանող տաղանդավոր վարպետին,որ այսքան հայերեն է ներկայացնում հանճարեղ պոետին։❤👍🙏🙏🙏

  • @shushanikarutyunyan1024
    @shushanikarutyunyan1024 8 лет назад +3

    Արտակարգ է...Աստված հոգիդ լուսավորի...

  • @hasmikaghuzumtsyan6195
    @hasmikaghuzumtsyan6195 4 года назад +2

    Հանճարեղ է:

  • @ОФИККАЗАРЯН-л1е
    @ОФИККАЗАРЯН-л1е Год назад

    Հանճարեղ Սահյանը դարեր շարունակ սերունդների հետ հայերեն է խոսելու։

  • @zaramargret6712
    @zaramargret6712 7 месяцев назад

    🙏🙏🙏💞💞💞🇦🇲🇦🇲🇦🇲♾️♾️♾️
    Ամեն

  • @lolandreasyan5767
    @lolandreasyan5767 3 года назад

    Իմ սրտի Սահյան🙏🌺💐

  • @LiliaJasmine
    @LiliaJasmine 2 года назад +3

    ԳԱՐՈՒՆԴ ՀԱՅԵՐԵՆ Է ԳԱԼԻՍ ️
    Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս,
    Հայերեն են հորդում ջրերդ,
    Հավքերդ երգում են հայերեն,
    Խոփերդ հերկում են հայերեն,
    Հայերեն են տոկում գրերդ:
    Արևդ հայերեն է ծագում,
    Ծառերդ հայերեն են ծաղկում,
    Հայերեն են պայթում բառերդ:
    Հունդերդ ծլում են հայերեն,
    Ձեռքերդ կռում են հայերեն,
    Հայերեն են լռում քարերդ:
    Ձորերդ շնչում են հայերեն,
    Զոհերդ ննջում են հայերեն,
    Հայերեն են տանջում ցավերդ:
    Որքան էլ ձեռքից գնացել,
    Դու էլի հային ես մնացել,
    Հայերեն են հառնում սարերդ:
    Թող Աստված եղածը պահի,
    Եվ հետո ինչ էլ պատահի,
    Ձյուներդ հայերեն են լալու,
    Գարունդ հայերեն է գալու,
    Հայերեն են գալու դարերդ:
    Համո Սահյան

  • @mayamanukyan3336
    @mayamanukyan3336 3 года назад

    Կարող եմ `1000 անգամ լսել ու 1000th անգամ կարդալ.....

  • @sipanknyazyan9762
    @sipanknyazyan9762 7 лет назад +1

    կասեք երաժշտությունն ումն է?

  • @azatankaxhayastan2
    @azatankaxhayastan2 3 года назад

    🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲😔

  • @arpishiroyan9012
    @arpishiroyan9012 3 года назад

    Al