8.05.2024 Արմինե Տիգրանյան

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 2 окт 2024
  • Ադրբեջանը փորձում է հիշողությունից ջնջել հաղթանակի գաղափարը. Ուրիշ նորությունների հյուրը ԵՊՀ մշակութաբանության բաժնի դասախոս Արմինե Տիգրանյանն է
    Ադրբեջանը հետևողականորեն փորձում է Արցախի ժողովրդի հիշողությունից ջնջել հաղթանակի գաղափարը, որի համար ոչնչացնում է Արցախում գտնվող հաղթանակի հետ կապված բոլոր սիմվոլները` սկսելով Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցից։ Ուրիշ նորությունների եթերում ասել է ԵՊՀ մշակութաբանության բաժնի դասախոս Արմինե Տիգրանյանը։
    «Ոչնչացվել է Ղազանչեցոցի խաչային հորինվածքները, Քրիստոսի պատկերաքանդակները, ամբողջովին վերափոխվում է գմբեթը, արձանագրություններ են ոչնչացվում։ Կառույցը հարաբերականորեն է կանգուն։ Ադրբեջանը Ղազանչեցեցի կառույցի հիմքով փորձում է ստեղծել նոր ժառանգություն և սա արդեն իսկ Ղազանչեցոցը չէ, որովհետև ոչնչացված է այն կապը, որով ժառանգությունը դառնում է կենդանի և գործող»։

Комментарии •