Ախթալայի վանք

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 28 сен 2024
  • Ախթալայի վանք, Մարիամ Աննայի վանք :10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր: Տեղակայված է Դեբեդի կիրճում՝ ոչ մեծ սարահարթի վրա։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։Ի սկզբանե եղել է Հայ առաքելական եկեղեցու վանք, 13-րդ դարում հանձնվել է հայ քաղկեդոնացիներին՝ երկար ժամանակ մնալով նրանց գլխավոր հոգևոր կենտրոնը, և գործել է Վրաց ուղղափառ եկեղեցու իրավասության ներքո։ 18-րդ դարի սկզբին լքվել է, իսկ 1802 թվականին վերականգնվել է ու վերածվել Անդրկովկասում բնակվող հույների կրոնական կենտրոնի։ Ներկայումս պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն:
    Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցին կառուցել է Իվանե Զաքարյանը 13-րդ դարի առաջին քառորդում, նրա պատերը նկարազարդված են լավ պահպանված որմնանկարներով, որոնք կատարվել են 13-րդ դարում, երբ եկեղեցին վերափոխվել է քաղկեդոնականի։ Դրանք իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։

Комментарии •