Ֆորշ - Վերջին անգամ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 7 сен 2024
  • Վերջին անգամ
    Նորից գալիս ես դու հեռվից,
    նորից դառնում եմ անհամբեր,
    ինչպես և միշտ:
    Ու ես գիտեմ, գիտես և դու,
    որ հրաժեշտ ենք մենք տալու
    այսօր՝ ընդմիշտ:
    Ես ինքս ինձ չեմ հավատում,
    որ մենք նստած ենք դեմ-դիմաց՝
    վերջին անգամ:
    Վերջին անգամ է բայց ասես
    հենց նոր, հենց նոր տեսա ես քեզ՝
    ու՞ր էիր առաջ:
    Ճաքած շուրթերդ, այսօր գունատ են,
    Աչքերդ խամրած, մեկ օրում ծերացած,
    Նայում եմ քեզ, ինձ մոռանում եմ,
    Քեզ ոնց փրկեմ, ասա թե գիտես:
    Հիշում եմ օրն այն առաջին,
    երբ իմ բաճկոնը մեկնեցի
    քեզ՝ շփոթված,
    Դու էլ ծիծաղդ զսպելով,
    նայում էիր քո վերարկուին՝
    պատից կախված:
    Ես հիացած էի, ցնորված,
    ոտից գլուխ սիրահարված,
    ինչպես հիմա,
    Մենության շեմը դեռ չանցած,
    արդեն դարձել եմ մոլորված՝
    դու ու՞ր էիր առաջ:
    Սառած ձեռքերն եմ
    քո տաքացնում ես,
    Ծածկում վերջին համբույրներով, Պահն է եկել, մենք չգիտենք թե,
    Ինչպես ասենք մնաս բարով:
    Եվ աչքերից քո նշաձև
    մերկացած ցավն է գլորվում
    կաթիլ-կաթիլ,
    Այսքան անզոր, այսպես անճար,
    ես չեմ եղել երբևիցե,
    ու՞ր ես գնում, սպասի՛ր, սպասիր:
    Վաղուց կանգնած եմ քարացած,
    քո հետրից եմ ես նայում,
    վերջին անգամ,
    Արդեն դարձար փոքրիկ մի կետ,
    բայց դեռ խոսում ես դու ինձ հետ,
    իսկ ես, իսկ ես չկամ:
    Ճաքած շուրթերդ, այնպես գունատ էին,
    Աչքերդ խամրած, մեկ օրում ծերացած,
    Նայում էի քեզ, ինձ մոռանում էի,
    Ախ ուր էիր դու, ուր էիր առաջ:
    Դու չկաս էլ իմ սեր, ու ես էլ չկամ...

Комментарии •