Վտանգված է Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան կապուղին․ փորձագետներ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 21 июл 2024
  • ՀՀ գործող իշխանությունը հայտարարում է, որ Ադրբեջանի հետ համատեղ իրականացնում է դեմարկացիայի և դելիմտացիայի գործընթաց։ Այս գործընթացի անվան տակ Ադրբեջանին են հանձնվում այսպես կոչված անկլավները։ Դրանցից ռազմավարական առումով ամենանշանակալին Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն է, որտեղով անցնում է Հայաստան-Իրան մայրուղին։ Այն նաև հյուսիս- հարավ ճանապարհի մի հատվածն է ընդգրկում։
    Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը բացատրում է, թե ինչպես են առաջացել անկլավները և հիմա դրանց հանձնումը թշնամուն ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել․
    «Դրանք խորհրդային վարչատարածքային բաժանմանը բնորոշ կերպով արված տարածքային բաժանման արդյունք են, որն արվել, ոչ թե նրա համար որ այս տարածքը ադրբեջանական է, կամ այս տարածքը հայկակական է, այլ՝ երբեմն կոլխոզ միության այս կամ այն փոքր խնդիրը բավարարելու համար։ Դրանք չեն կրել այնպիսի բնույթ, ինչպիսին, որ հիմա ներկայացնում են և՛ Ադրբեջանի կողմից, և՛ Հայաստանի դե ֆալտո իշխանությունների կողմից՝ Ադրբեջանական հող է, պետք է տանք։ Էլ չասեմ, որ տեղում հայկական ժառանգությունն այնքան մեծ է, որ խոսել, որ դրանք ադրբեջանկան տարածքներ են՝ դա ուղղակի հակասում է ճշմարտությանն ու բարոյականությանը»։
    ՀՀ վարչապետը հայտարարում էր, որ Ադրբեջանը բարձրացնում է ընդամնեը 4 գյուղի հարց, իսկ Հայաստանը՝ 32-ինը, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքներն օկուպացված են։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է հավատարիմ մնա Ալմա-Աթայի հռչակագրն և դրա հիմա վրա ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Արդյունքում՝ Ադրբեջանին է փոխանցվում 8 գյուղ «4+4+ անվերջություն» բանաձևով, իսկ Հայաստանին դեռևս ոչինչ չի վերադարձվել, թեև Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն ավարտին է մոտենում։
    Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը մերժում է այդպիսի մոտեցումը։

Комментарии •