Գնում-գալիս է խաղաղությունը՝ Բաքվի ուզած ճանապարհով. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 май 2024
  • Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3pbzs0J
    #բանակցություններ #5tv
    Զգուշավոր լավատեսություն՝ արտգործնախարարից, հույս՝ Ազգային ժողովի նախագահից, նոր փորձանքի կանխատեսում՝ խորհրդարանական ընդդիմությունից: Երևանը սպասում է Միրզոյան-Բայրամով հանդիպմանը՝ Ալմաթիում: 4 օրից՝ մայիսի 10-ին, տեղի կունենան Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները: «Անկեղծորեն և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ խաղաղության հաստատումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից»,- սպասվող հանդիպմանն ընդառաջ Հունգարիայում հայտարարել է Հայաստանի գլխավոր դիվանագետը: Խորհրդարանի խոսնակը Երևանում հույս է հայտնել, թե բանակցությունը կօգնի մոտեցնել խաղաղության պայմանագրի ստորագրումը: Կմոտեցնի, բայց ի՞նչ պայմաններով: Նոր փորձանք է կանխատեսում խորհրդարանական ընդդիմությունը՝ հաշվի առնելով գործող իշխանության բանակցային, զիջողական ու կապիտուլյացիոն փորձառությունը և ռազմական խախտված բալանսը:

Комментарии • 6

  • @tenhaurek4595
    @tenhaurek4595 13 дней назад +4

    🇦🇿🇦🇿🇦🇿🇦🇿🇦🇿🇦🇿🇦🇿👏👏👏