Սերոբի պատմությունը

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 24 янв 2025
  • Թվում էր, թե կյանքի ամենամեծ դժվարությունը սայլակին հայտնվելն էր, բայց հետո՝ մոր մահից հետո պիտի Սերոբը հասկանար, թե որն է ամենամեծ դժվարությունը… Երբ այդ ամենի հետ մնաց միայնակ՝ 4 պատերի մեջ։
    Զինվորի տունը ներդրել է անձնական օգնականի ծառայությունը, որպեսզի միայնակ մնացած զինհաշմանդամներն անելանելի վիճակում չհայտնվեն։ Այս հարցում մեզ աջակցում է ԱՄՆ-ում գործող Family Rescue Fund-FRF հիմնադրամը։
    Հիմնադրամի նախագահ Նազ Բաշքիջյան-Աթիկյանը պատրաստակամություն է հայտնել ողջ 2023-ի ընթացքում այս ծառայության ծախսերը վերցնել իր վրա, որպեսզի միայնակ մնացած ոչ մի զինհաշմանդամ զրկված չլինի կենցաղային տարրական պայմաններ ունենալուց՝ տաք ճաշից, մաքուր հագուստից ու միջավայրից, հոգատարությունից…
    #armenmuradyan #ԱրմենՄուրադյան

Комментарии •