Սաղմոս 21/ Saghmosner/ PSALMS
HTML-код
- Опубликовано: 13 сен 2024
- 📖Կարդաց-Սարգիս Նաջարյան
Սամղմոս 21
21 ԱՐԴԱՐԻ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐՆ ՈՒ ՅՈՅՍԸ 1 Այսուհետեւ՝ առաւօտեան օգնութեան մասին. սաղմոս Դաւթի 2 Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ, նայի՛ր ինձ, ինչո՞ւ լքեցիր ինձ, յանցանքներիս պատճառով հեռու մնացիր իմ փրկութիւնից: 3 Աստուա՛ծ իմ, քեզ կանչեցի ցերեկով, բայց չլսեցիր ինձ, կանչեցի գիշերով՝ բայց չանսացիր ինձ: 4 Դու ապրում ես սրբերի մէջ եւ գովերգւում Իսրայէլում: 5 Քեզ վրայ յոյս դրին հայրերը մեր, յոյս դրին քեզ վրայ, եւ դու փրկեցիր նրանց: 6 Առ քեզ աղաղակեցին ու ապրեցին, քեզ վրայ յոյս դրին եւ ամօթով չմնացին: 7 Բայց ես որդ եմ եւ ոչ թէ մարդ, մարդկանց համար նախատինք եմ եւ անարգանք՝ ժողովուրդներին: 8 Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ, խօսում շրթունքներով եւ շարժում գլուխներն իրենց՝ ասելով. 9 «Յոյսը դրել է Տիրոջ վրայ, դէ թող փրկի ու ազատի նրան, եթէ սիրում է նրան»: 10 Դո՛ւ հանեցիր ինձ արգանդից, իմ յոյսը դարձար մօրս կաթով սնուելու օրից: 11 Քե՛զ յանձնուեցի ես արգանդից, մօրս որովայնից սկսած՝ դու ես Աստուածն իմ: 12 Մի՛ հեռացիր ինձնից, քանզի մօտ են վտանգները, եւ չկայ մէկը, որ օգնի ինձ: 13 Բազում եզներ շրջապատեցին ինձ, եւ պարարտ ցուլերը պաշարեցին ինձ: 14 Մռնչացող ու յափշտակող առիւծների պէս ինձ վրայ բացին բերաններն իրենց: 15 Հոսեցի ես ինչպէս ջուր, խախտուեցին իմ բոլոր ոսկորները, եւ սիրտս հալած մոմ դարձաւ որովայնիս մէջ: 16 Զօրութիւնն իմ չորացաւ խեցու նման, լեզուս կպաւ քիմքիս, եւ ինձ իջեցրին մահուան հողի մէջ: 17 Չորս կողմս բազում շներ հաւաքուեցին, եւ չարագործների ամբոխն ինձ պաշարեց: 18 Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ, հաշուեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ: 19 Հագուստներս բաժանեցին իրար մէջ, եւ պատմուճանիս վրայ վիճակ գցեցին: 20 Դու, Տէ՛ր, օգնութիւնդ ինձնից հեռու մի՛ պահիր, այլ օգնի՛ր ինձ, Տէ՛ր: 21 Փրկի՛ր ինձ սրից, փրկի՛ր միամօրիկիս շների ձեռքից: 22 Ազատի՛ր ինձ առիւծի բերանից, եւ խեղճ անձն իմ՝ միեղջերուի եղջիւրից: ԳՈՀԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԳ 23 Անունդ պիտի հռչակեմ իմ եղբայրներին, ժողովատեղում պիտի օրհնեմ քեզ: 24 Աստուածավախնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, եւ թող Յակոբի բոլոր զաւակները փառաբանեն նրան: 25 Իսրայէլի ողջ սերունդը երկիւղ պիտի կրի Տիրոջից, քանզի Տէրը չարհամարհեց ու չանարգեց աղօթքն աղքատիս եւ երեսն ինձնից չշրջեց, այլ երբ ձայն տուի նրան՝ լսեց ինձ: 26 Քո մասին է գովքն իմ, մեծ հաւաքներում պիտի օրհնեմ քեզ: Ուխտս պիտի կատարեմ նրա բոլոր երկիւղածների առջեւ: 27 Տնանկները պիտի ուտեն ու յագենան, Տիրոջը փնտռողները պիտի օրհնեն նրան: Նրանց սրտերը կ՚ապրեն յաւիտեանս յաւիտենից: 28 Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կը վերյիշեն ու կը դառնան Տիրոջը: Բոլոր ազգատոհմերը կ՚երկրպագեն նրան, 29 քանզի Տիրոջն է արքայութիւնը, եւ նա է տիրում բոլոր հեթանոսների վրայ: 30 Լիացան եւ երկրպագեցին նրան երկրի բոլոր մեծամեծները, եւ ամէն ոք, որ գերեզման է իջնում, նրա առջեւ պիտի ընկնի: 31 Նրանով է ապրում անձն իմ, եւ իմ սերունդը պիտի ծառայի նրան: 32 Գալիք սերունդներին պիտի պատմեմ Տիրոջ մասին, Տիրոջ գործած արդարութիւնը պիտի աւանդուի այն ժողովրդին, որ ծնուելու է:
#psalms #եկեղեցի #սաղմոս #bible #hogevor #biblestudy #քարոզ #prayforarmenia #prayfortheworld #churchonline
🙏🏻ԱՄԵՆ ԱՄԵՆ ՀԻՍՈՒՍ🙏🏻
Ամեն 🙏🏼🙏🏼🙏🏼
Տեր ողորմիր մեզ,ու մեր դեմ մեղք գործողներին։
Ամեն Փառք Հորը Որդուն եվ Սուրբ Հոգուն այժմ՝ եվ միշտ՝ հավիտյանս հավիտենեց Ամեն🙏🙏🙏
Տեր դու ինձ ողորմեցիր, օգնությունդ ինձնից մի հեռացրու
Amen ❤️ 🙏
❤ԱՄԷՆ❤
Ամեն
Исус шноракл ем вор аза.тецир аен чар техиц вает шноркал ем тер иусус Анна Амен😢
ՏԵ՛ՐՍ ԻՄ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ՓՐԿԻՉ ՄԵՐ
ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՈՒԱԾ ԻՄ ԴՈՒ ԳԻՏԵՍ ԻՆՉ Է ՊԵՏՔ ՄԵԶ❤ ԴՈՒ ԳԻՏԵՍ Ո՞ՐՆ Է ՃԻՇՏ
ՕԳՆԻՐ ՄԵԶ
ԱՅՈ և ԱՄԵՆ
ամեն❤տեր
🙏🙏🙏🙏🙏🙏
❤ ԱՄԵՆ ԱՄԵՆ ԱՄԵՆ ❤
Ամեն։Փառք միմիայն մեր ճմարիտ Աստծուն։
Saxmos 22-a bolor parq@ mer ASTCUN HISUSIN
Амен ❤
❤❤❤
Փառք Տիրոջը🙏🙏🙏♾️♾️♾️
❤🙌🙌🙌❤
Амэн
Ամեն