«Այս կռվի մանուկները» Շուշան Պետրոսյան | «Les enfants de la guerre» Shushan Petrosyan

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Lyrics and music by Charles Aznavour
    © Editions Musicales Djanik
    Translated by: Lilit Bleyan
    Music Produced by: Martin Mirzoyan (A.FA)
    Cameraman: Armenia TV Company
    Produced by: Artak Aleksanyan
    Edited by: Gagik Yedigaryan
    Project by: Newmag Publishing House
    Sponsored by: Amundi-ACBA Asset Management
    ▪️Այցելե՛ք մեր կայքը www.newmag.am
    ▪️Հետևե՛ք Ինստագրամում bit.ly/3D1YDrN
    ▪️Հետևե՛ք մեզ Թվիթերում bit.ly/31AaGPg
    ▪️Հետևե՛ք մեզ Լինկդինում bit.ly/3oc8qp7
    ▪️Գտե՛ք մեզ Ֆեյսբուքում bit.ly/3obfwKC
    Այս կռվի մանուկները
    Մանուկներ չեն, ավաղ,
    քարերի նման ծեր են,
    Արյուն են, պողպատ։
    Մայրերի լացի տակ են
    Իրենց աչքը բացում,
    Անհեքիաթ, դառը կյանք է`
    Կրակե աշխարհում։
    Այս կռվի մանուկները
    Երեխա չդարձան
    Հրդեհի ու արյան մեջ
    Իրենց հողը տեսան։
    Կոփեցին ատամները`
    Հրեշներ կրծելով,
    Կանաչ գերեզմանները`
    Պարտեզներ կարծելով։
    Ամպրոպի զավակներն են,
    Անհաստատ օրերի,
    Նրանց դեմքն ակոսել են
    Հետքերը սովի:
    Ծերացած պստիկներ են`
    Անխնամք մեծացած,
    Չի հանձնել նրանց սերը
    Իր կտակն օրհնված։
    Այս կռվի մանուկները
    Դեռ մանուկ չդարձած`
    Ցասումի մեջ խեղդվել են
    Երգերը նրանց:
    Սովորել են լռել ու
    Բռունցքները սեղմել,
    Երբ ստի բութ ձայներն են
    Նրանց բախտ թելադրել։
    Այս կռվի մանուկները
    Երեխա չեն հաստատ
    Այնքան բան են տեսել այս
    Աչքերը մեծ, հպարտ.
    Ինչպես են թշվառ օրերը
    Իրենց սլացքը կոտրում,
    Եվ օտար, բիրտ ձեռքերը
    Գարունները խեղդում։
    Մանուկներ, որ մանուկ չեն`
    Անգարուն ու անխինդ,
    Անպաշտպան, տես, դողում են`
    Ցավից ու ցրտից։
    Տանջանքի դեմ կռվում են
    եւ հուզմունքը խեղդում,
    Բայց հույսով միշտ ապրում են`
    Ճիշտ ինչպես ես եւ դու։
    Սիրահար դժբախտներ են`
    Սրտերով տարաբախտ,
    Անանց է նրանց սերը,
    Իսկ երազն` անհաստատ։
    Լույս փնտրող թիթեռներ են,
    Սրտերում` լույսից վախ
    Կռվի սիրահարները
    Կմնան երեխա։

Комментарии • 35

  • @user-lx7ob8ep2v
    @user-lx7ob8ep2v 11 месяцев назад +20

    Լայքեք,եթե Դուք էլ անհամբեր սպասում եք Շուշանի ամեն հաջորդ երգին ♥️♥️♥️

  • @rozikarapetyan2983
    @rozikarapetyan2983 11 месяцев назад +17

    Փշաքավելու աստիճան հզոր ձայն, հզոր երգչուհի, արվեստի մարդ...միշտ առանձնացող, միշտ յուրահատուկ և միշտ անկրկնելի..սիրում եմ Ձեզ։

  • @emmavarosyan4186
    @emmavarosyan4186 11 месяцев назад +7

    Հայրենասեր,ճշտին դեմ չգնացող Շուշան Պետրոսյան դու հզոր ես ձայնդ անսպառ❤❤❤❤

  • @user-co7cj9yr2k
    @user-co7cj9yr2k 7 месяцев назад +1

    ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ -❤❤❤

  • @user-ud9sb7hf6e
    @user-ud9sb7hf6e 11 месяцев назад +19

    Ախ, սիրտս մեռնում է՝ ինձնից առանձին է մեռնում. ինքը անասելի վշտից, ես ամոթից ու անզորությունից:

  • @Highanna784
    @Highanna784 9 месяцев назад +4

    Ապրեք սիրելի Շուշան։😢

  • @leonavsol
    @leonavsol 11 месяцев назад +3

    Ինչպիսի՜ ձայն։ Ինչքա՞ն զգացում է առաջացնում այս կինը նրա մեջ: . . Ես գիտեի Շառլ Ազնավուրի երգած այս երգը։ Հայազգի մեծ երգիչ; բայց այս կնոջ ձայնը գերել է ինձ։ Առավել եւս՝ իմանալ Հայաստանի տխուր պատմությունն ու նրա Հոլոքոստը։ Ողջույններ Արգենտինայից: / / / ¡Qué voz! Cuánto sentimiento le pone esta mujer . . . Yo conocí esta canción cantada por Charles Aznavour. Un gran cantante de origen armenio; pero la voz de esta mujer me ha cautivado. Más aún, por conocer la triste historia de Armenia y su holocausto. Saludos desde Argentina.

  • @lucyavetisyan8666
    @lucyavetisyan8666 11 месяцев назад +14

    ոնց եմ սիրում Շուշանի ձայնը....

  • @belasahakyan463
    @belasahakyan463 8 месяцев назад +2

    Որակ, մակարդակ, փշաքաղվելու։
    Պատերազմի մանուկները մանկություն չունեցան, ցավ է, ցավ է։

  • @azg576
    @azg576 11 месяцев назад +2

    Վիշտ խոցքիտ մեջ է Շուշան ջան ։Անմահացնում ես պատմությունը , անհնար է լքց չլինել քեզ լսելուց։ ։Բրավո

  • @sargisarakelyan3005
    @sargisarakelyan3005 10 месяцев назад +2

    Աննկարագրելի ես երգում Շուշան ջան։Կարելի է երգածիցդ ուղղակի խելագարվել։Ինչքան խորը ու ասելիքով լեցուն մեղեդի ու բառեր։Զգացմունքների տարափ ու փշաքաղվելու ձայն։ Երբեք ուշադրություն մի դարձրու աննպատակ ապրող մարդկանց կարծիքները։ Միշտ էս որակի երգերը երգի էլի, կարոտ ենք կիրթ երգերի❤️🇦🇲

  • @goharmanukyan7491
    @goharmanukyan7491 11 месяцев назад +6

    Ապրես Շուշան ջան

  • @user-dh5ef1xp6i
    @user-dh5ef1xp6i 11 месяцев назад +1

    Հայաստանի լավագույն հզոր ձայնը,ում լսելիս փշաքաղվում ես ,իր երգերն էլ հուզիչ ու խորը,չկա երկրորդը քեզ նման Շուշան Պետրոսյան

  • @Observer803
    @Observer803 11 месяцев назад +3

    Անվերջություն կա ձայնի մեջ

  • @bashka63
    @bashka63 11 месяцев назад +7

    Աննման Շուշան❤

  • @fiesta5840
    @fiesta5840 11 месяцев назад +1

    Xelagarvel kareli e....Shushan. ...haverj hayrenaser. ..patkeracnum em inchpes e hogid mxktum

  • @user-ns5eg1xb6z
    @user-ns5eg1xb6z 11 месяцев назад +4

    Misht tarbervox❤

  • @arminahakobyan6730
    @arminahakobyan6730 11 месяцев назад +1

    😢ahavor e . Uszki chem gali.
    Kuzei dzer hayrenner@ hima aktual liner❤

  • @arha6941
    @arha6941 10 месяцев назад +2

    So unique and powerful as always

  • @AniVoskanyan-yh6rd
    @AniVoskanyan-yh6rd 11 месяцев назад +2

    Կոտրվեցինք,կոտրվեցինք։❤😢

  • @sergeydarbinyan5971
    @sergeydarbinyan5971 10 месяцев назад +1

    ❤❤❤❤❤❤

  • @user-bk3zk9vy5j
    @user-bk3zk9vy5j 11 месяцев назад +3

    Երեխեք ջան😢
    Դուք շատերից ավելի գիտակից եք ու ավելի շատ ցավ ապրում։

  • @nanka91
    @nanka91 11 месяцев назад +1

    իմ Շուշան...

  • @tamarahakobyan7611
    @tamarahakobyan7611 11 месяцев назад +2

    🇦🇲bravooo

  • @Ofeli89
    @Ofeli89 11 месяцев назад +2

    էհ...

  • @Observer803
    @Observer803 11 месяцев назад +1

    💔💔💔💔

  • @user-my9ih6hz4e
    @user-my9ih6hz4e 11 месяцев назад +1

    💔

  • @NairaKhachatryan-nb1gb
    @NairaKhachatryan-nb1gb 11 месяцев назад +1

    ❤😢😢😢

  • @animartirosyan67
    @animartirosyan67 11 месяцев назад +1

    😢😢😢 🇦🇲💔

  • @ArthourOfficial
    @ArthourOfficial 11 месяцев назад +1

    🇦🇲💔

  • @AniVoskanyan-yh6rd
    @AniVoskanyan-yh6rd 11 месяцев назад +1

    Շուշնին չեմ սիրում,բայց իր ձայնը ամեն ինչ արժե։

    • @user-co7cj9yr2k
      @user-co7cj9yr2k 7 месяцев назад +1

      Շուշանի ձայնը նրա հոգու ճիչն է,նրա էությունը, պայքարը , բողոքը։Ու չեմ հասկանում մարդկանց , ովքեր չեն սիրում Շուշանին, բայց սիրում են նրա ձայնը։

  • @anikhchoyan4353
    @anikhchoyan4353 11 месяцев назад +2

    💔