Արարատից Սիոն - From Ararat to Zion (ARM)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 17 окт 2024
  • Դեպի Սուրբ Երկիր քրիստոնեական ուխտագնացության խճանկարը ձևավորվել է երկու հազարամյակների ընթացքում: Աշխարհի տարբեր ծայրերից այստեղ եկող ուխտավորները բերել են սեփական պատմություններն ու թողել իրենց հիշողությունները:
    Ֆիլմի հեղինակները քննում են այդ պատմությունների նշանակալից էջերը և բացահայտում ինքնաճանաչողության մի շարք արժեքավոր կողմեր: Հայ ուխտավորների հետքերով` նրանք անցնում են մարդկության պատմության երկու առանցքային կետերի միջև ընկած ճանապարհը` Արարատի գագաթից մինչև Սիոն:
    Ֆիլմի հեղինակների համար նկարահանումները վերածվեցին անմոռանալի ուխտագնացության, և երբեմն նրանք անձամբ վերապրեցին այն դժվարություններն ու վտանգները, որոնց հանդիպում էին ուխտավորները, ովքեր իրենց կոչում էին «մահտեսի»:
    Կինոնկարը բացահայտում է ուխտագնացության ոգին, որը դարեր շարունակ պահել-պահպանել է Ավետյաց երկրի սրբատեղիներն ու վանքերը: Անչափելի ինքազոհողության ու ջանքերի գնով ուխտավորները եկել են այս սրբավայրեր` Աստծո երկրային ներկայությանը հպվելու համար:
    Հանդիսատեսին հնարավորություն է տրված ուխտավորների աչքերով դիտելու սրբատեղիները: Բազմիցս պատկերված այս խորախորհուրդ վայրերը ֆիլմում բացվում են նորովի, իրենց վերերկրային էությամբ ու մարդկային կյանքը վերափոխող զորությամբ:
    Ֆիլմի առանցքային տեսարաններից են Սբ Հարության տաճարը գիշերով, Զատկական գունեղ պատկերը Երուսաղեմում, Քրիստոսի գերեզմանից հանվող լույսի արարողությունը, Սինա լեռը Եգիպտոսում, Հուդայի անապատի վանքերը, Արարատի գագաթը:
    • Սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր
    Տ. Մեսրոպ քհն. Արամյան
    • Ռեժիսոր
    Էդգար Բաղդասարյան
    ➡️ website fromararattozio...
    ➡️ wikipedia hy.wikipedia.o...
    ➡️ website vem.am/hy/
    ➡️ Facebook: / vemradio
    ➡️ Instagram: / vemradio
    ➡️ Twitter: / vemradioyerevan
    ©Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են «Վէմ» կրթամշակութային հիմնադրամին: Նյութերն արգելվում է օգտագործել առանց համապատասխան համաձայնության:
    E-mail vem@vem.am, info@vem.am
    #vemradio #FromArarattoZion #ՏերՄեսրոպ #vem

Комментарии • 14