Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում. մի քանի գյուղերի բնակիչներ հայտնվել են շրջափակման մեջ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 25 сен 2018
  • Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արդեն 1 ժամից ավելի է, մարզի Արագածոտն, Նոր Եդեսիա, Կոշ, Ուջան գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի, հերթական անգամ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Արագածոտն գյուղի խաչմերուկը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ողջունում ենք «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհի աշխատանքները, բայց եթե պետք է ունքը սարքելու փոխարեն աչքը հանեն, ավելի լավ է՝ էդ ճանապարհը չկառուցեն։ Մի ամբողջ գյուղեր այդ ճանապարհ պատճառով հայտնվում են արհեստական շրջափակման մեջ։ Օրեր առաջ գյուղում մարդ էր վատացել, շտապօգնությունը, եթե առաջ հասնում էր 10 րոպեում, 40 րոպե պահանջվեց, մինչև հասավ։ Հրդեհ էր բռնկվել այգիներում, ու հրշեջ մեքենան նույնպես բավականին ուշացումով ժամանեց։ Մենք գիտենք, որ խնդրին ծանոթ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց այս հարցը պետք է լուծվի կապի և տրանսպորտի նախարարության բարի կամքի շնորհիվ։ Իսկ մենք շատ բան չենք ուզում. կամուրջը կառուցեն, որը նախկինում եղել է, սակայն չգիտես որ մի ծալապակասի որոշմամբ կամրջի կառուցումը նախագծից հանեցին ու էս մի քանի գյուղերը հայտնվեցին էս վիճակին։
    Մանրամասները` shamshyan.com/h...

Комментарии •