Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում. նոր ջրագծից ջրի արտահոսք է սկսվել ու ողողել ողջ գյուղը

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 сен 2019
  • Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Նորաշեն գյուղի բնակիչները ոտքի են ելել՝ նախազգուշացնելու, որ կրկին փակելու են Արթիկ-Ապարան ավտոճանապարհը, եթե ոչ իրենց մեղքով գյուղում նոր ջրագծի առաջացրած խնդրին շուտափույթ լուծում չտրվի։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասացին, որ խմելու ջրագիծն անցկացրել է «Վահրադյան Շին» ընկերությունը։ Սակայն աշխատանքները թերի են կատարվել, սահմանված նորմերին ոչ համապատասխան, ինչի հետևանքով էլ մի քանի հատվածներում ջրի արտահոսք է սկսվել ու ջուրն անխնա ողողել է ողջ գյուղը։
    Մանրամասները` shamshyan.com/...

Комментарии •