Դաս 1 - Համակարգչային համակարգերի ներածություն / Introduction to Computer Systems

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 сен 2024

Комментарии • 17

  • @vardgeshakobyan393
    @vardgeshakobyan393 5 месяцев назад

    Շատ լավ եք բացատրում, ես հիյացաց եմ, որ մեր օրերում այսպիսի կրթական համալիրներ կան և այսպիսի խելացի և բանիմաց մասնագետներ։

  • @davidgyulinyan8515
    @davidgyulinyan8515 10 месяцев назад

    Շնորհակալություն

  • @anivardanyan2729
    @anivardanyan2729 Год назад

    Ծրագրավորում սովորելու համար ի՞նչ համակարգիչ գնել և ի՞նչ պարամետրերով,
    Նախապես շնորհակալություն

  • @hranttovmasyan8081
    @hranttovmasyan8081 Год назад +5

    Բռավո Հայկ ջան

  • @haykmuradyan7281
    @haykmuradyan7281 Год назад +2

    շատ լավն էր ապրես 👍

  • @GagikHarutyunyan_dev
    @GagikHarutyunyan_dev Год назад +1

    👍

  • @chessclub92
    @chessclub92 Год назад

    Եթե էդ ռեգիստրները մոտ 100 հատ են ու ամեն մեկը 4-8 բայթ ա տալիս, մեծ ծրագիր գրելուց էդ քչություն չի անելու ? Շնորհակալ եմ նման բովանդակ դասերի համար ։

    • @ftokrtoras5593
      @ftokrtoras5593 Год назад +1

      Չէ քչություն չի անի որովհետև ռեգիստրները նախատեսված են ընթացիկ ինստրուկցիայի կատարման համար այլ ոչ թե ծրագրի կողմից անընդհատ օգտագործման համար։ Ամեն մի փոքր գործողությունից հետո ռեգիստրները այլ ձև կօգտագործվեն։ Մյուս կողմից CPU-ն որպես էդպիսին ծրագրի առկայության մասին տեղյակ էլ չի։ CPU ի հիմնական խնդիրը զուտ ինստրուկցիայի կատարումնա, հետևություն մի ինստրուկցիայի կատարման ընթացքում ռեգիստրների քանակությունը խնդիր չկ առաջացնի

  • @gorhovhannisyan2181
    @gorhovhannisyan2181 Год назад +2

    👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍

  • @tomalex7985
    @tomalex7985 Год назад

    իսկ CPU ինչպես է իմանում ,թե ինֆորմացիան RAM -ի կոնկրետ որ հասցեում է գրված,որ ինքն դիմում է ?? Եթե հասցեներ բաժանողը RAM -ն է: CPU ռեգիստրի մեջ կա այդ ինֆորմացիան,եթե այո,ապա ինչպես է այնտեղ հայտնվել:CPU արտադրողը չէր կարող այդ հասցեն իմանալ,ու ինստրուկցիաների մեջ գրել ու տեղադրել ռեգիստրում:Կբացատրեք խնդրում եմ?

    • @PicsartAcademy
      @PicsartAcademy  Год назад +1

      Բարև Ձեզ
      Ինֆորմացիայի տեսանկյունից տարբերություն կա։ Եթե խոսքը գնում է տվյալի մասին, ապա CPU-ն, իրեն հետաքրքրող տվյալի արժեքը գտնելու համար, օգտվում է այն հասցեից, որը նշված է ինստրուկցիայի կոդի մեջ։ Ցանկացած ինստրուկցիա բացի գործողություն ցույց տալուց, պետք է նաև ինֆորմացիա արտահայտի, թե որտեղ են գտնվում այն տվյալները, որոնց հետ պետք է գործողությունը տեղի ունենա։
      Քանի որ CPU-ի մեկ միջուկը ժամանակի ցանկացած պահի կարող է միայն մեկ ինստրուկցիա կատարել, հետևություն. այդ ինստրուկցիան ցույց կտա անհրաժեշտ տվյալների հասցեն։
      Եթե խոսքը գնա արդեն ինստրուկցիայի կոդի մասին, ապա CPU-ի մեջ կա IP (instruction pointer) անունով ռեգիստր, որի նպատակն է պլատֆորմի շրջանակներում բոլոր ինստրուկցիաներից՝ հերթականությամբ հաջորդ կատարման ենթակա ինստրուկցիայի հիշողության հասցեն պահելու համար։ Մասնավորապես, IP-ի հետ աշխատանքը ավտոմատացված է տեղի ունենում CPU-ի կողմից, այսինքն IP-ի արժեքը ինչ-որ ձևով անընդհատ ավտոմատ փոխվում է ինստրուկցիայի կատարման ժամանակ, այնպես որ այն պահի իր մեջ կատարվողին հաջորդող ինստրուկցիայի հասցեն։ Արդեն քո կողմից ակտիվացրած ծրագրի առաջին ինստրուկցիայի հասցեն IP-ի մեջ տեղադրվում է OS-ի (operating system) կողմից։
      Մյուս կողմից RAM-ը տրամադրում է պարզապես ֆիզիկական հիշողություն («հոսանքի պահպանման վայր»), որը ոչ մի գործողություն չի կարող կատարել, հետևություն. այն երբեք չի կարող CPU -ին փոխանցել որոշակի հասցե, եթե իհարկե CPU-ն ինստրուկցիայի կատարման ընթացքում RAM-ին այդ նպատակով չդիմի։

    • @tomalex7985
      @tomalex7985 Год назад

      @@PicsartAcademy շնորհակալ եմ 👍շատ💪

  • @mastervision8302
    @mastervision8302 Год назад

    Բան չունեմ ասելու Ընտիր տասավանդում ա հայկը։ Բայց տղեք էս որ թիվն ա ի՞նչ գրատախտակ, ինչ կավիճով ծրագրավորում բացատրել

    • @ftokrtoras5593
      @ftokrtoras5593 Год назад +1

      Լավ ծրագրավորողի մոտ երևակայությունը պետքա լավը լինի։ Ու սենց դաս տալը իմ կարծիքով նաև բերումա նրան, որ ուսանողի երևակայությունը ուժեղանա։

    • @userfromworld
      @userfromworld Год назад +1

      Կավիճով հաճելի է ավելի

    • @mastervision8302
      @mastervision8302 Год назад

      @@ftokrtoras5593 Ծրագրավորումը որոշակի գործողություններ ավելի արագ ու օպտիմալ անելում մասին է։ Բայց մյուս կողմից հասկանում եմ որ դե հիմա էտ ա։

    • @mastervision8302
      @mastervision8302 Год назад +1

      @@userfromworld Ես դեմ չեմ նախասիրության հարց է։ Պարզապես դասախոսին մեղքս տվեց