Հայոց պատմություն, սկզբից մինչև մեր օրերը, մաս 1

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 11 фев 2025
  • Շարունակությունը մաս 2-ում: Հայոց պատմությունը սկզբից մինչև առաջին աշխարհամարտը: Նոյի որդիները հիմք դրեցին աշխարհի ազգերին: Սեմից սերվեցին սեմական ազգերը`հրեաներ, արամեացիներ, արաբներ և այլք: Հաբեթից սերվեցին բոլոր հնդեվրոպացիները կամ արիացիները, որոնք հեռացան Հայկական լեռնաշխարհից դեպի Իրան, Հնդկաստան և Եվրոպա: Հայկական լեռնաշխարհում մնացած արիացիները կոչվեցին հայ կամ արմեն: Հաբեթը ծնեց Գամերին, Գամերը` Թորգոմին, Թորգոմը` Հայկին: Հայկական լեռնաշխարհից հարավ գտնվում էր Բաբելոնը, որի տիրակալ Բելը փորձեց իրեն ենթարկել Հայկին, ու արշավեց Արարատի Երկիր: Ք.ա. 2492թ օգոստոսի 11-ին Հայոց Ձորում տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ Հաբեթոսյան Հայկը եռաթև նետով խոցեց Տիտանյան Բելին ու նրա բանակը դուրս շպրտեց իր երկրից: Նա դարձավ հայ ժողովրդի նախահայրը, որի անունով ժողովուրդը կոչվեց հայ, իսկ երկիրը` Հայաստան: Ք.ա. 2492թ. օգոստոսի 11-ը դարձավ բուն Հայոց Տոմարի սկիզբը: Հայկի որդիների ու թոռների անուններով կոչվեցին Հայքի տեղանունները` Արամանյակի անունով` Արագած, Արամայիսի անունով` Արմավիր, Երաստի անունով` Երասխ, Շարայի անունով` Շիրակ, Ամասիայի անունով` Մասիս, Գեղամի անունով` Գեղամա ծովը, Սիսակի անունով` Սիսական կամ Սյունիք աշխարհը, Գառնիկի անունով` Գառնին ևլն: Հայկի թոռներից Արամի անունով օտարները մեզ անվանեցին Արմեն, իսկ երկիրը` Արմենիա: Հայկական լեռնաշխարհի տարածքում հիշատակվող ամենահին պետությունը Արատտան էր` Ք.ա. 28-27-րդ դարերում, որը կոչվել է Աստվածային Սուրբ օրենքների երկիր: Հիշատակվում են Հայասա, Կարաննի, Սուբարտու, Իսուվա /Ծոփք/, Սուխմու, Ալզի /Աղձնիք/, Նաիրի,Դիաուխի /Տայք/, Արիախի, Էթիունի, Թեգարամա /Թորգոմի տուն/, Մելիդ /Մալաթիա/, Արմե,Կումախա /Կամախ/, Ազա /Երևանի տարածք/, Ուրարտու/Արարատի պետությունները: Ուրարտուն կամ Վանի Արարատյան թագավորությունը դարձավ Հայկական լեռնաշխարհի առաջին միասնական պետությունը, որը գոյատևեց Ք.ա 9-6րդ դարերում: Առաջին արքա Արամեի անունով արքայատոհմը կոչվեց Արամյան: Այսօրվա Հայաստանի մայրաքաղաք Էրեբունի-Երևանը կառուցել է Արգիշտի Առաջինը Ք.ա 782թ: Արամյանների օրոք կառուցվել են նաև Վան, Արմավիր-Արգիշտիխինիլի, Մենուախինիլի, Ռուսախինիլի, Թեյշեբաինի և այլ քաղաքներ, Ռուսայի 25կմ-ոց և Մենուայի 72կմ-ոց ջրանցքները: Վերջինս այսօր էլ ջուր է մատակարարում Վան քաղաքին: Արամյանների վերջին արքաները թուլացել էին և երկրի իրական կառավարիչն էր Հայկազունի տոհմից` իշխան Պարույր Սկայորդին, որը դաշինք կնքելով Մարաստանի ու Բաբելոնի հետ, Ք.ա. 612թ կործանեց Ասորեստանը և նրա մայրաքաղաք Նինվեն: Ասորեստանի դեմ պայքարում թուլացած Արամյան արքայատոհմին փոխարինելու եկան Հայկազունիները: Հայկազունիներին հաջորդեցին Երվանդունիները Ք.ա. 6-2-րդ դարերում: 1-ին արքան էր Երվանդ Հայկազունի Սակավակյացը /Ք.ա. 570-560/, որի անունով կոչվեց արքայատոհմը: Նրա որդու Տիգրան Երվանդյանի ժամանակ Պարսկաստանում հիմնվեցին Աքեմենյանները: Երվանդունիների օրոք կառուցվեցին Երվանդաշատ, Երվանդակերտ, Բագարան, Նախճավան և ուրիշ քաղաքներ ու ամրոցներ: 2-րդ դարում Երվանդունիներին հաջորդեցին Արտաշեսյանները, որոնց օրոք Հայաստանը հասավ իր հզորության գագաթնակետին: Արտաշես 1-ինը միավորեց բոլոր հայկական իշխանությունները միասնական պետության մեջ, կառուցեց Արտաշատ մայրաքաղաքը, Զարեհավան և Զարիշատ քաղաքները: Արտաշեսի թոռ Տիգրան Մեծը կատարեց նվաճումներ և Հայաստանի տարածքը ձգվեց Սև, Կասպից և Միջերկրական ծովերի միջև: Նա կառուցեց 4 Տիգրանակերտ քաղաք: Տիգրանի օրոք Հայքը Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունն էր: Նրա հաջորդների օրոք Հայաստանը մնում էր հզոր տերություն: Ք.ա. 1թ. Արտաշեսյանները անկում ապրեցին: Հայաստանը 1-ինն էր, որ 301թ. ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Մինչ այդ հայը հեթանոս էր` բազմաստված: ժամանակի հետ դիցարանը փոփոխվել է: Հայկ, Տորք Անգեղ, Ծովինար և այլ աստվածություններին եկան փոխարինելու Արամազդ, Վահագն, Միհր, Տիր, Անահիտ, Աստղիկ, Նանե, Վանատուր, Ամանոր, Սպանդարամետ աստվածությունները: Աստվածություններին նվիրված բազմաթիվ մեհյաններ էին կառուցված,լեգենդներ ու առասպելներ էին տարածված ողջ Հայքի տարածքում: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան տարին դարձավ Նոր Տոմարի սկիզբ` 1թվական: Նրա առաքյալներից 2-ը` Թադեոսն ու Բարդուղիմեոսը եկան քարոզելու Հայաստանում: Եդեսիայի /Ուռհա/ հայոց Աբգար թագավորը 1-ինը ընդունեց քրիստոնեությունը: Իսկ 301թ. Տրդատ 3-րդ Արշակունու օրոք քրիստոնեությունը դարձավ պետական կրոն Հայաստանում: Առաջին կաթողիկոսն էր Գրիգոր Լուսավորիչը: 303թ կառուցվեց Էջմիածնի Մայր Տաճարը:Ք.հ. 52թ. Հայաստանում հաստատվեցին Արշակունիները և կառավարեցին մինչև 428թ, պայքարելով Հռոմի ու Պարսկաստանի դեմ: 405թ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց Հայոց Այբուբենը մեհենական գրերի հիմքի վրա: Կառուցվեցին Մծուրք, Վաղարշապատ, Դվին, Արշակավան և շատ այլ քաղաքներ ու ամրոցներ: 387թ Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև,սակայն 1տարի անց վերամիավորվեց: 428թ. Կորցրեց թագավորությունը և դարձավ մարզպանություն: 451թ մայիսի 26-ին Ավարայրի դաշտում, հայկական բանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, հաղթեց պարսիկներին, որոնք ցանկանում էին կրակապաշտ դարձնել քրիստոնյա հայերին և ձուլել իրենց հետ: 481-484թթ ընթացած պայքարը Պարսկաստանի ձուլողական քաղաքականության դեմ Վահան Մամիկոնյանի և Սահակ Բագրատունու գլխավորությամբ պսակվեց հաղթանակով, կնքվեց Նվարսակի հաշտության պայմանագիրը, որով Հայաստանը վերգտավ իր ինքնուրույնությունը:

Комментарии • 476

  • @Ashot67
    @Ashot67 3 года назад +8

    Շնորհակալռւթյռւն

  • @sinyoritapoet
    @sinyoritapoet 3 года назад +12

    Գոնե այսքանը պետք է իմանա յուրաքանչյուր հայ։

  • @ggfchjngffdfhjbv1555
    @ggfchjngffdfhjbv1555 3 года назад +10

    Իրական Հայերի երկիր,Քրիստոնյաների բնակավայր։Աստված քեզ Օրհնի Հայուհի ջան

  • @gevorgmkrtchyan5568
    @gevorgmkrtchyan5568 3 года назад +3

    Շնորհակալություն հետաքրքիր տեղեկությունների համար

  • @marietachalikyan6853
    @marietachalikyan6853 3 года назад +41

    Այս ամբողջ պատմությունը , պետք է աշխարհն իմանա , մեր իմանալն անօգուտ է։

    • @gevorgmkrtchyan5568
      @gevorgmkrtchyan5568 3 года назад +12

      Հարգելիս դուք պիտի իմանաք որ կարողանաք ներկայացնել այս է նպատակը

    • @margaritaalixanyan1157
      @margaritaalixanyan1157 3 года назад +7

      Մենք պարտավոր ենք իմանալ, բայց նաև ճանաչեցնել տանք աշխարհին

    • @lilitmikaelyan5650
      @lilitmikaelyan5650 2 года назад +5

      Եթե մենք մեր պատմությունը չիմամանք, մեզ էլ կխաբեն, ինչ ուզենա կհամոզեն։

    • @sonyadanielyan8809
      @sonyadanielyan8809 12 дней назад

      Ayo👍👏

  • @tamitoros6871
    @tamitoros6871 Год назад +12

    Այս պատմությունը պետք է աշխարհին ներկայացնել,

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  Год назад +2

      Շնորհակալ եմ: Նայեք յութուբյան ալիքումս՝ կան ևս 4 լեզվով

  • @edomin1148
    @edomin1148 3 года назад +6

    Beautiful presentation. We Armenians have a long and rich history of struggle and survival.
    🇦🇲 🙏

  • @susannadavtyan7538
    @susannadavtyan7538 3 года назад +10

    Շնորհակալություն եմ Ձեզ հայտնում կատարած ահռելի աշխատանքի համար։Այսպիսի տեսանյութեր պիտի շատ լինեն,ընդ որում տարբեր լեզուներով։

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  3 года назад +3

      Շնորհակալ գնահատելու համար: Այս նույն նյութը պատրաստել եմ անգլերենով, արաբերենով և թուրքերենով: Ռուսերենը ընթացքի մեջ է:

  • @Edgar7057
    @Edgar7057 3 года назад +5

    Amen

  • @hrandmahmoudi147
    @hrandmahmoudi147 3 года назад +4

    Thanks it’s very good information thanks 🙏🙏🌹🌹👋👋🇦🇲🇦🇲

  • @ԹամարՇահվերդյան
    @ԹամարՇահվերդյան 4 месяца назад +3

    Շնհակալություն։ Մեկնաբանության։ Համար շատ։ Կարեվոր։ Թենա։ Էր։ Ինձ։ Համար։ Բրավո ❤

  • @sinyoritapoet
    @sinyoritapoet 3 года назад +13

    Անհրաժեշտ է այս համառոտ հաղորդումը թարգմանել ռուսերեն և անգլերեն, աշխատեք այս ուղղությամբ, խնդրում եմ։

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  3 года назад +1

      Թարգմանվում է, շնորհակալ եմ։

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  3 года назад +1

      Հարգելի Երազիկ, արդեն կա անգլերեն և թուրքերեն տարբերակները, օրերս պատրաստ կլինի նաև ռուսերենը և արաբերենը: Նայեք իմ յութուբյան ալիքում:

  • @anahitqocharyan5546
    @anahitqocharyan5546 3 года назад +3

    Շնորհակալություն

  • @srapiongalpchian5823
    @srapiongalpchian5823 3 года назад +14

    Այս բոլորը պետք է պատմվի ոչ թե հայերեն մենք հայերս լավ գիտենք մեր պատմությունը ,պետք է անգլերեն ռուսերեն թուրքերեն մի խոսքով տարբեր լեզուներով որ աշխարի ժողովուրդը իմանա իսկական պատմությունը

  • @norikhovsepyan1825
    @norikhovsepyan1825 Год назад +12

    Հայոց այբուբենը 50000 տարեկան է։Այդ մասին փաստեր կան, որոնց մասին դեռ չեն խոսում։Մաշտոցը ոչ թե ստեղծեց, կամ հնչյունավորեց այլ վերականգնեց մեր այբուբենը։

    • @sedazakryn14
      @sedazakryn14 Год назад +5

      Գուցե մեկ 0 ավել եք դրել?

  • @petros9125
    @petros9125 2 года назад +2

    Շատ շնորհակալ եմ

  • @lauralas8272
    @lauralas8272 3 года назад +21

    Աստված մարդուն ստեղծեց 6րդ օրը իսկ 7րդ օրը հանգստացավ!

  • @lilitklungyan2744
    @lilitklungyan2744 3 года назад +16

    Սոնա ջան ՀԱՅ- ն ( հրից արարված հոգի ) ու Հայաստանը հինգ հազարամյա աստվածաշնչյան տվյալներից տասնյակ հազարամյակներ ավելի առաջ է եղել ( խոսվում է 150000 ավելի տարիների մասին).

    • @Aram-vq3ng
      @Aram-vq3ng 3 года назад +1

      Լիլիթ ջան, ամբողջ մարդկության պատմությունը 6 հազար տարի է...

    • @lilitklungyan2744
      @lilitklungyan2744 3 года назад +4

      @@Aram-vq3ng
      😂😂😂😂😂
      Միայն 15 հազար տարուց ավելի "Քարահունջն" է , 12000 տարի Արենիի քարանձավից գտնված կաշվե կոշիկի տարիքն է , 25000 տարվա շինություն է Պորտասարը, որը 1915 թվից հետո մնաց զավթիչ- բարբարոս թուրքերի մոտ ։

    • @АмаляГалаян
      @АмаляГалаян Год назад

      Այո, վերջին տարիների պեղումները Հայաստանը 10 հազարից ավելի տարիք ունի,շատ եմ գնահատում պատմություն իմանալը

  • @susannamelkonyan1802
    @susannamelkonyan1802 3 года назад +77

    Այստեղ մի նկատառում անեմ Մաշտոցը ոչ թե ստեղծել է տառերը այլ հնչյունավորել՝ առաջնորդվելով Սուրբ Հոգով

  • @ggfchjngffdfhjbv1555
    @ggfchjngffdfhjbv1555 3 года назад +5

    Սոնա ջան հիյացածեմ❤️🇦🇲

  • @mariaxs777
    @mariaxs777 3 года назад +5

    Ինձ այս պահին հետաքրքրում են Իսրայելի 10 կորած ցեղերը։ Եթե ​​մենք սերում ենք Սեմից և Հաբեթից, նույնպես շատ հավանական է, որ սերում ենք Հակոբից: Ուրիշ ինչպե՞ս բացատրել որոշ «հայկական» ազգանուններ՝ Հակոբյան, իսրայելական, հովսեփյան, Աբրահամյան…
    Որդին ... պարզաբանվելու Սուրբ Հոգով առաջնորդվելով:

    • @AraradChan.
      @AraradChan. Год назад

      Պարզաբանել նրանով, որ քրիստեությունը ընդունելուց հետո հայերս սկսեցինք ոգտագործել աստվածաշնչյան անուններ, բայց դա չի նշանակում պարտադիր հրեական խառնուրդ կամ իսրայելական առկայություն։ Օրինակ այսօր հայերի մոտ շատ կան նաև ռուսական անուններ֊ Վովա, Վալերիկ, Նիկոլ, Սերգեյ, Սեռժիկ, բայց ռուս չեն այդ անունները կրողները, այլ հայ։

  • @vahezaven9459
    @vahezaven9459 Год назад +4

    Էս պատմության կեղծումա։ մենք շատ հին ազգ ենք։ հայաստան նշանակումա հայա կամ հայա աստծո ասի(ինֆորմացիա) տուն

  • @АнаитМатевосян-д7е

    Այս ամենը պատմել ռուսերեն, անգլերեն, եվ ուրիշ լեզուներով որպիսի աշխարհը իմանա եվ ադրբեջանի ստերին չհավատալով.

    • @elmiramuradova561
      @elmiramuradova561 Год назад

      😅😅😅😅😅😅😅😅 самому не смешно

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  Год назад +2

      Նայեք յութուբյան ալիքումս՝ կան 4 լեզվով:

  • @tinatutyan6950
    @tinatutyan6950 3 года назад +3

    mersi

    • @karinehovhannisyan2658
      @karinehovhannisyan2658 3 года назад

      Սոնա ջան գոնե Աստվածաշունչը մի աղավաղեք, Աստված մարդուն ստեղծել է վեցերորդ օրը, ոչ թե յոթներորդ։

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  3 года назад +1

      Ճիշտ եք նկատել: Դա ես ուշ նկատեցի, արդեն մոնտաժել էինք

  • @svetlanagyulnazaryan6008
    @svetlanagyulnazaryan6008 2 года назад +6

    Աստված մարդը ստեղծեց 6 րդ օրը եվ 7 րդ օրը հանգստացավ ըստ Աստվածաշնչի

  • @njdehxachatryan985
    @njdehxachatryan985 3 года назад +3

    Շատ։ Լավ։ Պատմուցյունա

  • @Pinaka-fk8ex
    @Pinaka-fk8ex Год назад +5

    13 երկրների գիտնականներ և այդ թվում Ռուսաստանից երկար տարիների ուսումնասիրությունից հետո եկան այն եզրակացության որ ՆԱԽԱՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԾԱԳԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ 8200 տարի առաչ և ՀԱՅԵՐԵՆ ԳՐԱԲԱՐՆ ԻՆԿԱԾ Է ԴՐԱ ՀԻՄՔՈՒՄ....

  • @edvardbagdasaryan7668
    @edvardbagdasaryan7668 2 года назад +3

    Bravo

  • @gayaneatoyan3041
    @gayaneatoyan3041 2 года назад +4

    Կռվախնձոր Հայաստան

  • @ИринаАрустамян-л1щ
    @ИринаАрустамян-л1щ 3 года назад +4

    🙏🙏🙏🙏

  • @Mary-Zar-2123
    @Mary-Zar-2123 2 года назад +2

    Ապրեք։ Միայն մի հարց` խնդրում եմ բացատրեք հեթանոսության և բազմաստվածության տարբերությունը։
    Իմ գիտեցածով հայերը նախ եղել են կրակապաշտ ( որը նույն հեթանոսությունն է), և այդ էր պատճառը որ զրադաշտ պարսիկների հետ բարեկամություն էին անում ( ձուլվում էին)։ Իսկ բազմաստվածությունը, քարե արձաններից "տարբեր աստվածներ"֊ի պաշտամունք էր։
    Խնդրում եմ լուսաբանեք։ Շնորհակալություն։

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  2 года назад +8

      Շնորհակալություն: Բազմաստվածությունը նույն հեթանոսությունն է: Մենք երբեք կրակապաշտ չենք եղել և չենք ձուլվել պարսիկների հետ: Եղել ենք արևապաշտ, բայց ոչ կրակապաշտ/թեև կրակը արևի մի փոքր կտորն է երկրի վրա/: Զրադաշտը շատ էր տարբերվում մեր հեթանոսական կրոնից, մենք երբեք չենք ունեցել չարի աստվածություն, ի տարբերություն Զրադաշտի: Մեր աստվածությունները բարձր արժեքներ էին խորհրդաշում:

    • @Mary-Zar-2123
      @Mary-Zar-2123 2 года назад +2

      @@sonanazaryan6594 էդ դեպքում, տերընդեզի խարույկ վառելու և վրայից թռնելու ավանդույթը որտեղի՞ց է եկել։ Կամ եկեղեցիներում մոմ վառելը,,, հաճախ են ասվում, որ դա հեթանոսության ժամանակաշրջանի ավանդույթ է։ Շնորհակալություն։

    • @МариамАветисян-к8с
      @МариамАветисян-к8с Год назад

      Կրակի վրայով թռնելը մեր մոտ տրնդեզէ կոչվում ազիկը նոռվուզ հնդիկը հարսանիք է անում 7պտույտը ու3թռիչքը արդեն ծիսակարգ է մինչ Նոյ մենք հայրս եղել ենք ու կանք Աստծո կամոք ամեն օրենքներն ու Աստվածաճանաչողության գաղափարը բայց մարդը մեղքի մեջ ընկնելով Աստծուց հեռանալով կռապաշտության մեջ է ընկնում ու ձեռագործ իրերը աստծու տեղ դնում ու ինչից վախենում դրանել երկրպացում է Աստծուց հեռանում ջրհեղեղից հետո հրեաներին ու հայերին Աստված նորից փրկում ու կանչում է ոնց մեր օրերում մեր պատմությունն են ջնջում այնպես էլ Աստվածաշնչից հայերին են ջնջել ու քիչ տեղեկություն թողել. Բայց անգամ ջհուդները չեն ընդունում Սուրբ գիրքը որտեղ իրենց հերոսություներն ու խայտառակ պարտոյթյոյնը կա ու դա փաստում է որ Աստծուց ներշնչված գիրք է

  • @garokalyenjian7920
    @garokalyenjian7920 Год назад +9

    Իրար չի խրովցնենգ օտարներուն խնդալու արդի չի տանգ ԻՐԱՐ սիրենգ ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @Arthur94.5
    @Arthur94.5 3 года назад +3

    Նորից կարդալով այս ամենինչը մտովի գնում ես հին դարեր ,,, շնորհակալություն շատ 👍🇦🇲

  • @grishgrigoryan6735
    @grishgrigoryan6735 3 года назад +5

    Ապրեք ,բայց հաղորդեք նաեվ
    ռուսերեն,անգլերեն։Աստված
    ձեզ պահապան Սոնա։

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  3 года назад +3

      Շատ շնորհակալ եմ: Նայեք յութուբյան էջս, խնդրեմ: Այնտեղ կա անգլերենով, արաբերենով, թուրքերենով: Ռուսերենը ընթացքի մեջ է:

  • @nygd.2023
    @nygd.2023 Год назад +2

    Նոյի որդիքը' Սեմ, Քամ, Հաբեթ։
    Հաբեթի որդիքը' Գոմեր, Մագոգ, Մագայ, Յավան, Թոբել, Մեսեք, Թիրաս։
    Գոմերի որդիքը' Ասքանազ, Րիփաթ, Թորգոմա։
    Երեմիա 51: 27, Դրոշակ բարձրացրեք երկրի մեջ, փող հնչեցրեք ազգերի մեջ, նրա դեմ պատրաստեցեք ազգերին, հրավիրեցեք նրա դեմ Արարատի, Մինիի եվ Ազքանազի թագավորությունները, նրա վրա զորավարներ նշանակեցեք, ձիեր վեր հանեցեք մազոտ մարախների չափ։

  • @tonypatzhox4466
    @tonypatzhox4466 2 года назад +2

    Միշտ տենց հնով ուրախացեք , որը հիմա ոչինչ չի տալիս մեզ ․ Աշխարհը առաջ , մենք միշտ ետ ․ Այսքան խոտան որ ունենք , ինչպես ՞ առաջ գնանք

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  2 года назад +5

      Հինը պետք է իմանաս, որ հասկանաս ներկան ու կազմակերպես ապագան: Խոտանն էլ ապազգային տարրն է, ով ոչ ազգություն ունի, ոչ պատմություն գիտի:

  • @GAGAS113
    @GAGAS113 3 года назад +16

    Քարահունջը բիբլիայից շատ ավելի հին է։

  • @arsensimonyan254
    @arsensimonyan254 Год назад +7

    🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲

  • @Сергей-п5б1ь
    @Сергей-п5б1ь Месяц назад +1

    Им гаргаац велики арменя ехел ес кас у ко меас гайастан❤❤❤

  • @arayiknikoghosyan1973
    @arayiknikoghosyan1973 3 года назад +8

    Սոնա ջան ոչ թէ 7 օր ստեծեց մարդուն այլ 6 օրն։կարդա Ծննդոց1:26-31

    • @mysheghgasparyan9586
      @mysheghgasparyan9586 Год назад

      jhudneri grac heqiata ! Atetev tar!7 or stexcec u hangstacav😂

  • @user-mi1ru5qm1j
    @user-mi1ru5qm1j 3 года назад +1

    И ЕЩЕ. У ВСЕХ ТЕХ КТО РОЖДЕН ВНЕ АРМЕНИИ ПОЯВИТСЯ ГОРДОСТЬ ЗА РОДИНУ ПРЕДКОВ!!

  • @tadeosgevorgian4395
    @tadeosgevorgian4395 Год назад +3

    Ոչ թե Արգիշտիխինիլի, այլ հավանաբար Արգիշտիշինիլի, որտեղ Արգիշտի անվան ընթերցումը սեմական է և չի արտահայտում հայերենի
    հնչունաբանությունը։ Իսկ խինիլի բառը հավանաբար շինել բայն է, որը նույնպես սեմական լեզվի մեջ աղավաղվել է և դարձել -խինիլի- բառը։ Այսինքն քաղաքի անունը եղել է Արգիշտիի կողմից կառուցված, բայց չգիտենք ինչպես է հնչել հայերենով Արգիշտի անունը։ Հնարավոր է, որ աղավաղված Վարդգեսն է։ Ցավոք սեպագրերը կարդացվում են սեմական քեռականության համաձայն։ Ի դեպ Պարույր Սկայորդին նույնպես ամենայն հավանականությամբ
    եղել է Պարույր Հսկայի որդի։ Աստվածաշնչի մեջ այդ հսկաները հիշատակվում են։

    • @tadeosgevorgian4395
      @tadeosgevorgian4395 Год назад

      Մասիսն ես կարոտում, որտեղ հայն արդեն հարյուր տարի է, որ չի ապրում, մինչ
      Արցախն ընդամենը մի քանի ամիս է որ թողեցինք թուրքերին։
      Սկզբից հետ վերցնենք
      նոր հանձնված Արցախը ու ժողովրդին վերադարձնենք իրենց գյուղերն ու տներն, ապա Մասիսի մասին մտածենք։

    • @OlyaXachatryan-j5g
      @OlyaXachatryan-j5g 8 месяцев назад

      ​@@tadeosgevorgian4395Արգիշտին զուտ հայկական անուն է և հանդիպում է նաև սումերների մոտ։Այն բաղկացած է երեք արմատներից ֊֊Ար ֊սա հայկական հնագույն դիցարանի գերագույն աստվածն էր , գիշ֊ուներ երկու իմաստ ֊ծառ և սերունդ , տի֊կյանք տվող։ Այսպիսով Արգիշտի անունը ստուգաբանվում է Արի (որը մեր հայր Հայայի հայրն էր) սերունդին ծնունդ (կյանք) տվող կամ շարունակող։

  • @armenengibaryan7689
    @armenengibaryan7689 2 года назад +6

    Սա կարելի է թարգմանել տարբեր լեզուներով

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  Год назад

      Շնորհակալ եմ արժևորման համար: Թարգմանել եմ, նայեք յութուբյան ալիքիս մնացած տեսանյութերը:

  • @ԿՈՆՋՈՐՅաաաԱՆՆՆՆՆՆ
    @ԿՈՆՋՈՐՅաաաԱՆՆՆՆՆՆ 3 года назад +4

    շնոր հհ ակալություն դուք շհաայդ խէէէլացի եք և հաաա յրեննաա սեեեր

  • @lusine623
    @lusine623 2 года назад +3

    Լավ է փորձում եք պատմել բայց մեր փոքրիկները այստեղից սխալ հետևություն են անում և Սիս, Մասիս, Արարատ խատնում են իրար

  • @gayanekyuregyan1595
    @gayanekyuregyan1595 3 года назад +3

    Աղավաղված պատմությունով պետք չի ներկայացնել ո'չ մեր ժողովրդին, առավել ևս օտարներին։ Ի գիտություն ձեզ այն ժամանակ մեր հայրենիքը կոչվել է ՀԱՅՔ։

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  3 года назад +1

      Ի՞նչն է աղավաղված: Կնշե՞ք

    • @gayanekyuregyan1595
      @gayanekyuregyan1595 3 года назад +1

      @@sonanazaryan6594 ես որքանով որ ուսումնասիրել եմ մեր պատմությունը, կարդացել մեր գիտնականների աշխատությունները, հասկացել եմ, որ գիտնականները , տարբեր պատճառներով կարող են վիճել, բայց որ մեր պատմությունը ասվածաշնչից ելնելով մեկնաբանել , դա չէի պատկերացնում։ Կուզեի իմանալ դուք պատմաբան ե՞ք։ Հրեաները աշխարհի բոլոր ազգերին փորձում են հավատացնել որ իրենք ճիշտ են, որ բոլորը մտածեն այնպես ինչպես իրենք են ուզում։ Գիտեք այնքան հարցեր կան կապված աստվածաշնչի հետ, որ եթե ԱՐ աստծու որդին հրեա էր, ապա ինչու նրանք սպանեցին նրան, եթե Աստվածաշունչը իրենք են գրել ու նվիրել քրիստոնյաներին, ապա ինչու իրենք քրիստոնյա չեն։Ես միայն կարող եմ ասել, որՀԱՅՔԸ անկում ապրեց քրիստոնեություն ընդունելուց հետո , երբ ոչնչացվեցին մեր տաճարները, սպանվեցին քրմերը ( իսկ գիտելիքը նրանք էին պահպանում) ,ոչնչացվեցին մեր գրքերն ու գրերը։Փառք աստծո ,որ Մեծն ՄԱՇՏՈՑԸ կարողացավ վերականգնել մեր այբուբենը,որոնք 10 հազար տարուց ավել փորագրված են Սյունիքի ժայռերին, սակայն մեր պատմությունը կորսվեց։ Ու հիմա մենք օտար աղբյուրներից փորձում ենք ինչ որ բան վերականգնել։

    • @gayaneatoyan3041
      @gayaneatoyan3041 3 года назад +2

      Հենց սկբնական շրջանում մթա 23 դար Արրատա որի առաջնորդն ու քրմապետը եղել է Հայկ Նահապետը։ Նրա պաշտամունքը եղել է մեկ Աստված ։ Նոյ նահապետի պաշտած Աստվածը որը բերնեբերան հասել էր Հայկին։

  • @sevakkhachatryan1711
    @sevakkhachatryan1711 3 года назад +10

    Опять будет так как и раньше от моря до моря. 💯

  • @lianaminasyan1783
    @lianaminasyan1783 Год назад +4

    Ստեղ հաղթինք, ընտեղ հաղթինք, բա ոնց կորցրեցինք վասպուրականը ՛ եւ ուրմիան, ատրպատականը ???

    • @АрсенВарданян-у3к
      @АрсенВарданян-у3к Год назад +1

      Մեր Ազգը, երբ որ ւրացավ Քրիստոսին, գործնականորեն, այդ ժամանակներից սկսվեց ազգը անկւմներ ւնենալ, բայց սրա ետևում մի գաղտնիք կա թաքնվածա, որ Հիսուսը գալույա Սւրբերի հետ միասին և մեր Ազգին կտա իշխանություն։ Աստվածաշունչը ամեն ինչի մասին ասել ա, մնում է, հասկանալ հոգիով։ Տեր Աստված, ւզւմա մեզ դարձնի իրա սւրբ ճանապարհին։ Ւրիշ ազգերի միջոցով խոսում ա մեր հետ, ասելով։ Ով է այն Հայրը,` որ եթե որդին հաց ւզի, `Հայրը նրան քար տա, կամ ձւկ ւզի, օձ տա նրան։ Մեզ`, Ազգովի պետք է պաշտենք Նրան, որ մեզ թույլ տա համ երկրի վրա ապրենք, վերջին 1000 տարին, համել Նրա հետ վայելենք Երկնային Երուսաղեմ քաղաքը, որ Հիսւսնա Տերը ամեն ինչի։ Մեզ պետքա կւրցթ ւտող մանւկի պես նրան փնտրենք, թե չէ, ինչ օգուտ, ամբողջ աշխարհը շահենք, կորցնենք մեր հավիտենւթյւնը։ Այսօր սատանանա առաջարկում մարդիս, որ այստեղա կյանքը, մեռնելուց հետո ինչ պիտի լինի, բայց, չխափվենք, Քրիստոս, մեռելների մեծը Հարություն առավ, ահա մենք ւնենք օրինակ, Նրան նայենք, մեր հավատքի առաջնորդն և կատարողին։ Թող`, Քրիստոս հաղթի մեր Ազգի մեջ, Ամեն։

  • @ԸԺՈՒ
    @ԸԺՈՒ Год назад +4

    Հազար Ափսոս,որ ղեկավար են դառնում և Բոբիկ են Աստվածաշնչյան Իմասությունից---Խորագիտությունից---և այսորնե այդ Պակասի Հետևանքը,,,☝️👦😍😘🙂

  • @mikhailmelikian1036
    @mikhailmelikian1036 3 года назад +1

    '''Аястан@ ир патмакан са'''маннерум ! ! ! '''Аястанци ч баварарвес эс ми 'ти'ка '''Аястани тарацков , мм мораци дун авели шатинес тер ! ЕВ к дарнас тер , е'те мианас БЕВЕРин , маснакцелов БЕВЕРи '''анра '''ава'кнерин ! ! !

  • @aspetm3846
    @aspetm3846 3 года назад +4

    Well don to your video clip briefly about history of Armenia,but we have to encourage Armenian's to become more close each other and support each other rather arguing and fighting,who is good or bad where you come from or many silly argument must be avoid to achieve.

  • @sinyoritapoet
    @sinyoritapoet 3 года назад +5

    Գոնե այս հարթակում մի արտասանեք էլի, յոցերորդ, ուցերորդ։

  • @haykkirakosyan5057
    @haykkirakosyan5057 3 года назад +6

    451 tvakanin Vardan Mamikonyane haghtec parsiknerin?

  • @MARIAM19951000
    @MARIAM19951000 3 года назад +6

    կեցցեք, շնորհակալ եմ նյութի համար

  • @allashahinyan9063
    @allashahinyan9063 Год назад +1

    ❤❤❤❤❤❤❤❤

  • @BariqSaro
    @BariqSaro 10 месяцев назад +2

    ԱՐամները սեմեր չեն! Գոնէ արտահայտածտ իսկ բառը վերլուծի!!! Հայքէան ամեն մի բառ նախադասություն է!!

  • @ТамараАроян-щ8ы
    @ТамараАроян-щ8ы 3 года назад +3

    Որպեսզի չնկնեք կասկածների գիրկը կարդացեք անգլյացի պատմաբան հեղինակների աշխատությունը (Армяне народ-созидатель).

  • @okotpbitek1244
    @okotpbitek1244 2 года назад +5

    Բարև ձեզ, որևէ գեղարվեստական, դոկումենտալ ֆիլմ կամ էլ գիտ աշխատություն խորհուրդ կտաք 5-6դդ Հայաստանի մասին։ Ցանկալի է որևէ բան, որտեղ կնկարագրվի կենցաղը, հագուստը, տնտես-հասարակական վիճակը և այլն։ Շատ ուրախ կլինեյի, եթե որևէ հարմար բան հիշեյիք, խորհուրդ տայիք

    • @КиевТбилиси
      @КиевТбилиси 2 года назад +1

      5-6 века оремяни ходили полу голые с шарманкой в индистане.
      Они танцевали, песни пели и калошу починили, вот и всё😅😅😅😅😅

  • @ВасилийКарпов-ш1в
    @ВасилийКарпов-ш1в 3 года назад +5

    Շնորհակալություն Սոնա ջան։

    • @ВасилийКарпов-ш1в
      @ВасилийКарпов-ш1в 3 года назад +1

      Помните Бестелесного, Вечного Отца всех душ, и тогда снова и снова все повторится .

  • @haykkirakosyan5057
    @haykkirakosyan5057 3 года назад +3

    Che chhavaneci shat kcktur eyn mer patmutyan masin teghekutyunere. Ba ur mnacin Arashes barepashti 2 tghaneri jamanakahatvace? Ur mnacin Tigran 2 arqai tghneri kam gone tghayi kyanqe torneri kyanqe. Ur mnac mer pokr Hayqe, Copqe, Kommagenen? 1 tvakanic ur trar 301 tvakan kam heto 405 tvakan chmoracar mi qani Arqai masin asel. Pap tagavore ur mnac kam arqayazn Bakure um patvin el anvanvec Baku qaghaqe. Axr senc patmutyun en nerkayacnum?

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  3 года назад +1

      Եթե նկատեցիք՝ սա համառոտ ակնարկ է։ Ոչ մի արքայի չեմ անդրադարձել։ Սա ընդամենը մեր պատմության ողնաշարն է։

    • @haykkirakosyan5057
      @haykkirakosyan5057 3 года назад

      @@sonanazaryan6594 lav et depqum sxale yes em

  • @aria.140
    @aria.140 3 года назад +10

    Եղել ենք կանք եվ կլինենք
    Հավատացեք իմ ՀԱՅ ժողովուրդ
    I’m sure very sure 😀

  • @Հեղինե-մ1
    @Հեղինե-մ1 Год назад +2

    Կարելի է որոշ ճշգրտումներ անել , մեր օրերում շատ լուրջ գիտական աշխատանքներ կան արված թե հայ գրերի, թե հավատքի, մեր աստվածների, մեր Հայ Աստծո , մեր հին աստղագիտական գիտելիքների, մեր և շումերական լեզուների նույնության, դիցաբանության, մեր դյուցազնավեպի, կարելի էր նաև անդրադառնալ պատմակեղծարարությանը

    • @alvardarakelyan3268
      @alvardarakelyan3268 10 месяцев назад +2

      Եթե հեքիաթ է մի նայեք ու թողեք նայեն այն մարդիկ ովքեր հավատում են այդ ամենին

  • @hgffvvn8901
    @hgffvvn8901 Год назад +6

    Վաղը քննության եմ... դուք իմ փրկիչն եք 😢😂

  • @qnariktanuteryan
    @qnariktanuteryan 3 года назад +6

    Մարդը արարվել է 6րդ օրը,ոչ թե 7րդ

  • @ОганесМаркарян-р1ц
    @ОганесМаркарян-р1ц 3 года назад +3

    Спасибо родная

  • @jeffreyreynolds960
    @jeffreyreynolds960 3 года назад +1

    Shnorhakalutyun ays mets ashxatanqi hamar! Hnaravor e angleren tarberakov@ mets mashtabov unkndri hamar?

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  3 года назад +2

      Շնորհակալ եմ գնահատականի համար: Մտեք յութուբյան էջս: Էջումս կա անգլերենով, արաբերենով, թուրքերենով: Շուտով կլինի նաև ռուսերոնով:

    • @jeffreyreynolds960
      @jeffreyreynolds960 3 года назад +1

      @@sonanazaryan6594 mets sirov.

  • @sonashuquryan5232
    @sonashuquryan5232 Год назад +1

    Inch laveq bacatrum shnorakalutyun

  • @zenfirmuradyan6250
    @zenfirmuradyan6250 Год назад +1

    Snorakalutyn

  • @ВачаганСаакян-э8г
    @ВачаганСаакян-э8г 3 года назад +2

    Շատ հուզեցիր՝ այ աղջիկ՝ մերսի։

  • @simon.aghajanyan
    @simon.aghajanyan Год назад +1

    Սոնա կանխակալ կարծիքներ մի հայտնի, Պապույր անունը նշանակում է պարուրակ՝ զսպանակ հնխ․ սպեռ նախաձևից , նույնը նաև Իսպուին անվան դեպքում, որը գչաբար «Զ» նախդիրով տալիս է հայերեն զսպել բայի «զիսպ» արմատը, ինչը վկայում է, որ ուրարտական Իսպուինը և ավանդական Պարույրը պատմականորեն ներկայացնում են միևնույն անձնավորությանը։

  • @janjanyan5251
    @janjanyan5251 Год назад +3

    Nax arajinn Աստված 6 orn stexcec mardun

  • @АйказМаргарян-ы2д
    @АйказМаргарян-ы2д 3 года назад +1

    Barev dzez, Astvac stexcec mardun 6-rd or@, hangstacav 7-rd or@

  • @aros9635
    @aros9635 3 года назад +6

    Հիմա աստված մարդուն ստեղծեց թե մարդն աստծուն !

  • @merujankarapetyan45
    @merujankarapetyan45 3 года назад +3

    Шноракалутюн

  • @ԿՈՆՋՈՐՅաաաԱՆՆՆՆՆՆ
    @ԿՈՆՋՈՐՅաաաԱՆՆՆՆՆՆ 3 года назад +3

    շշշ նոր հակալ ությույյնն իրակաաան հաայուհյիի

  • @armpulsing
    @armpulsing 3 года назад +4

    Как же больно....

  • @СартеникСаргсян
    @СартеникСаргсян 3 года назад +4

    Айеро екелен дареров миаворвел дареров, ду ай тха камертариаес грум вор дранк hайер чен, иск Алиев шуно вор ареста кан уюцагум уни 100 тарва, Азрбеджан, нранк хораманкорен асумен вор иренк вахуц гоютюн унен, у анбохч hайастано иренцне, вор hайеро хлелен иренуиц, иск карохес асел каментаряов грох тха, hайкакан тареро кани даре гоютюн уни, микани hат кез пес hимар вор гири айтпес, менк карцес те hайер ченк, инче туркен, амена арачин кристонян, ехелен hайеро

  • @ВардуиГригорян-в3м
    @ВардуиГригорян-в3м 3 года назад +3

    Аарганкнерс, айс темаий ээхинакнерин, таргманек тарбер лезунеров, Таразе и гитутюн амбохч ашхарий. Са Мёз аайерис оди у ЧРИ нман анраажешт э. Дзер ашхатанке апардюн чи анцни са норагуйн хоски зенкн э. Менк петке линеек паанчатер, чморананк мер цакуме, арматнере, у тер кангненк мер унецвацкин.

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  3 года назад

      Շնորհակալ եմ: Թարգմանված տարբերակները նայեք էջումս:

  • @А.А-ъ6л
    @А.А-ъ6л Год назад +7

    На других языках надо всё это рассказывать

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  Год назад +2

      Շնորհակալ եմ: Նայեք յութուբյան ալիքումս՝ կան ևս 4 լեզվով:

  • @melinemeline7457
    @melinemeline7457 3 года назад +3

    Gone Astvazachnchic mejberumnere jchteq. Astvaz 7rd ore habgstacav

  • @Сергей-п5б1ь
    @Сергей-п5б1ь Месяц назад

    Мер масис мерн е линелу❤❤❤

  • @AraradChan.
    @AraradChan. Год назад +3

    Երվանդը, պարսից արքայի քրոջ ամուսինն էր, հայկազունյաց դինաստիայից կամ Արդինի֊ Մուսասիրի( հետագայում Երվանդունիք գավառի) հայկական իշխանական տոհմից, որը Շումերական աղբյուրներից հայտնի էր որպես Արատայի ցեղերից մեկի առաջնորդ Ուրբանդի (Արվանդ/Երվանդ, ինչպես և Ուրարտական Ռուսա 3֊րդ թագավորի արձանագրած իր հոր անուն Էրիմենան֊Արմանն է, թուրքերեն և արաբերեն էլ Էրմինին, ռուսերեն Արմենինն է,հայը, Ուրարտուն էլ Արարատը) կողմից հիմնադրած ցեղ կամ տոհմ։

  • @karlen4029
    @karlen4029 10 дней назад

    Սաերեխաներիհամարլավէ❤❤❤😂😂😂

  • @hasmikharutyunyan2499
    @hasmikharutyunyan2499 3 года назад +2

    🇦🇲🇦🇲🇦🇲🙏🙏🙏💥✊✊✊🗽🗽🗽❤❤❤🌹🌹🌹

  • @haykgabrelyan703
    @haykgabrelyan703 Год назад +5

    6 րդ օրնա ստեղծռլ մարդուն իսկ 7 րդ օևը հանգստացել է

  • @ТамараАроян-щ8ы
    @ТамараАроян-щ8ы 3 года назад +2

    Автор Давид Ленг. Армяне народ-созидатель. Найдите и читайте. Очень интересно.

  • @harutyundanielyan926
    @harutyundanielyan926 2 года назад +5

    Հրատարակել օտար լեզուներով և տարածեք աշխարհով մեկ

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  2 года назад +1

      Շնորհակալ եմ: Էջումս կան ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, արաբերեն տարբերակները: թարգմանել եմ:

  • @levondemirian5106
    @levondemirian5106 Год назад +2

    🇦🇲🙏☝️👏👏👌🤝🤝🇦🇲

  • @vardanAsatryan1985
    @vardanAsatryan1985 2 года назад +2

    Barev caz es kuzei cer hat zrucel mer patmucyan masin.

  • @ԿՈՆՋՈՐՅաաաԱՆՆՆՆՆՆ
    @ԿՈՆՋՈՐՅաաաԱՆՆՆՆՆՆ 3 года назад +3

    մէէէէէր դժվաար օրերույմ լիովին վստահենք Քրէէէյյմլի հզզըր ններիինն

  • @ԳեվորգԲաշինջաղյան
    @ԳեվորգԲաշինջաղյան 2 года назад +1

    Սոնա

  • @narahovsepyan4520
    @narahovsepyan4520 3 года назад +1

    erkar chkaroxaca lseyi shat hetaqrqir teman shat vateq kardum

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  3 года назад +1

      Նյութը պատրաստողն ու կարդացողը նույն մարդն է՝ ես եմ: Պատմաբան եմ, հաղորդավար չեմ: Ափսոս, որ Ձեզ չգոհացրի:

  • @23ncarol
    @23ncarol Год назад

    Thank you so much!! 🇦🇲🇦🇲🇦🇲❤❤❤❤

  • @hasmikanastasyan2111
    @hasmikanastasyan2111 3 года назад

    mshecin msho-յութուբ

  • @edom.g.4454
    @edom.g.4454 3 года назад +3

    Շնորհակալություն Հայոց պատմության մեկնաբանության համար, բայց շատ անվանումներ եւ դեպքերը աղավաղված եք պատմում։ Օրինակ սելջուկները թուրք չեն, այլ թյուրքալեզու ցեղ, Ավարայրի ճակատամարտում հայերը պարտվեցին, ոչ թե հաղթեցին....

  • @МеликШахвердян
    @МеликШахвердян Год назад +2

    😊😊😊😊😊❤❤❤

  • @АСМИКМАТЕВОСЯН-х5ы

    Апикар ев давачан турк Николин цуйц тур

  • @lusine623
    @lusine623 2 года назад +3

    Ոչ թե Արարատի գագաթին այլ Արարատի լեռներում

  • @OlyaXachatryan-j5g
    @OlyaXachatryan-j5g 8 месяцев назад

    Իսկ ով՞գիտի սկիզբը ,եթե Սումերները գրել են որ իրենց պատմությունը բաժանվում է երկու մասի, մինչև ջրհեղեղը և դրանից հետո։ Իսկ նրանք հայ ժողովրդի լուսնապաշտ հատվածն են։

  • @arturamatuni5801
    @arturamatuni5801 3 года назад +2

    Vardan Mamikonyane CI Hagtel, ! Parsiknere Haskacan Vor Cen Karog Irenc Krone Stipel Haerin.

    • @sonanazaryan6594
      @sonanazaryan6594  3 года назад +5

      Հաղթել է: 66000ով կանգնեցրել է 200000ին, տվել 1056 զոհ 3544ի դիմաց: Պարսիկները հեռացան ու հրաժարվեցին կրոնափոխության մտքից:

    • @georgepirumyan9533
      @georgepirumyan9533 3 года назад +1

      @@sonanazaryan6594,դեե, ոնց ասեմ... այդ թվերը անտանելի չափազանցված են։