Դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդությունները

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 1 окт 2024
  • Դիմածնոտային շրջանի բազմաթիվ հիվանդությունների մեջ ամենամեծ տեղ են զբաղեցնում բորբոքային հիվանդությունները:
    ✅Բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդությունները հաճախ հանդիպում են ստոմատոլոգների և դիմածնոտային վիրաբույժների պրակտիկայում:
    ✅Պերիօդոնտը իրենից ներկայացնում է շարակցա-հյուսվածքային գոյացություն, որը տեղակայված է պերիօդոնտալ ճեղքում:
    ✅Պերիօդոնտիտը բորբոքային պրոցես է, որը ախտահարում է պերիօդոնտի հյուսվածքները և տարածվում է նրա հարակից ոսկրային կառուցվածքները:
    ✅Ինֆեկցիան կարող է ներթափանցել տարբեր ճանապարհներով` ատամի արմատի և լնդագրպանիկի միջոցով, հեմատոգեն և լիմֆոգեն ճանապարհով: Պերիօդոնտիտը ունի ինֆեկցիոն բնույթ և զարգանում է ոչ սպեցիֆիկ հարուցիչների կողմից, որոնցից են ` ստաֆիլոկոկը, անաէրոբ ստրեպտոկոկերը և բակտերոիդները:
    📎Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դասախոս, դիմածնոտային վիրաբույժ Գուրգեն Մխիթարյանն է անդրադառնում մասնագիտական արդի այս թեմային:
    Website: ysmu.am/
    Facebook: / ysmuofficial
    Instagram: / ysmu_official
    #ysmu

Комментарии • 3

  • @marosargsyan8597
    @marosargsyan8597 Месяц назад

    Ատամը հեռացնելուց հետո ցավերը չեն դադարում,ինչ անել

  • @marosargsyan8597
    @marosargsyan8597 Месяц назад

    Ձեր հասցեն կասեք

  • @s.v7884
    @s.v7884 Год назад

    Բարև ձեզ կներեք մի հարց ատամներս հեռացրել են 2 հեռացվածի տեղերը բորբոքվել են և չի լավանում ինչպես բուժեմ նախապես շնորհակալություն ։