Արմավիր քաղաքի մի ամբողջ թաղամաս հայտնվել է «քարե դարում»

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 13 мар 2017
  • Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Արմավիր քաղաքի Հարավ-Արևմտյան 108 թաղամասի 2 տասնյակից ավելի բնակիչներ արդարացիորեն բարձրաձայնում են, որ մինչ Արմավիրի մարզպետ, «մեծն» Աշոտ Ղահրամանյանը օրեր առաջ մասնակցելով ԱԺ ընտրությունների պատգամավորի թեկնածուի քարոզարշավին ու այն ժպիտով «Գյումրվա տրնգի էր պարում» ու հայտարարում, թե իր ղեկավարած մարզում բնակիչների 90 տոկոսը գոհ է իր կատարած աշխատանքներից, նշված թաղամասի 100 % բնակիչները փաստերով հակադարձում են «մեծն» մարզպետին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «Ընտրությունից ընտրություն կգան, կներկայանան, կխոստանան, որ բնակիչների հարցերը կլուծեն, սակայն ընտրության հաջորդ օրը բոլորը դառնում են համր վկաներ։ Մեր ուզածն ի՞նչ է. բարեկարգ ճանապարհ, ոռոգման ջրի խնդրի լուծում, և, որ ամենակարևորն է, ունենանք կանոնավոր գազամատակարարում։ Իսկ դրա համար ոչինչ պետք չէ։ Եթե այդ վայ-չինովնիկները սիրեն մեր հողն ու մարդկանց, ապա հրատապ կլուծեն այդ խնդիրը։
    Մանրամասները` shamshyan.com/hy/article/2017/...

Комментарии •