Տորթ Էսկիմո / Eskimo cake / Торт Эскимо

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 3 апр 2023
  • Բարի օր։ Այսօր սուրճով վայելելու ենք բոլորիս կողմից շա՜տ սիրված տորթ Էսկիմոն այս բաղադրատոմսով։ Անպայման փորձեք և կիսվեք մեզ հետ ձեր արդյունքով, սիրով կսպասենք 💚
    Բաղադրիչներ
    Խմորի համար
    • 10 ձվի սպիտակուց
    • շաքարավազ 1,5 բաժակ
    • կակաո 3 ճ.գ.
    • ալյուր 6 ճ.գ.
    • վանիլին
    Կրեմի համար
    • 10 ձվի դեղնուց
    • շաքարավազ 1,5 բաժակ
    • օսլա 5 ճ.գ.
    • կաթ 3 բաժակ
    • կարագ 400 գ
    • վանիլին
    Ջնարակի համար
    • շաքարավազ 1 սուրճի բաժակ
    • կակաո 3 ճ.գ.
    • թթվասեր 150 գ
    Պատրաստման եղանակը
    Սպիտակուցները շաքարավազով հարել, որպեսզի ստացվի պինդ բեզե, ապա ավելացնել ալյուրը, կակաոն և վանիլինը մաղով անցկացրած։ Զգույշ խառնել սիլիկոնե թիակով, որպեսզի խմորը չնստի։ Խմորը լցնել կարագով պատած ջեռոցամանի մեջ, թխել 160°֊ում 25֊30 րոպե։
    Կրեմի համար ձվի դեղնուցները, շաքարավազը, օսլան և կաթը եփել մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանա։ Թողնել լրիվ սառի։ Հարել կարագը վանիլինով մինչև սպիտակի ավելացնել գդալ֊գդալ եփած կրեմը, հարել։ Դնել սառնարան սառի 30 րոպե։ Կրեմը լցնել բիսկվիթի վրա հաստ շերտով, տարածել և հարթեցնել, դնել սառի 4֊6 ժամ կամ ողջ գիշեր։
    Ջնարակի համար շաքարավազը, կակաոն և թթվասերը խառնել, եփել 2 եռ, թողնել թեթևակի հովանա, լցնել տորթի վրա, տարածել, դնել սառի։ Լրիվ սառելուց հետո մատուցել։ Հաճելի սուրճըմպում 💚
    #Մառանիկ #շաքարավազ #վանիլին #օսլա #կակաո #Maranik
    Հետևեք մեզ նաև ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում 👉 / maranikarmenia
    / anushkitchen
    / maranik.am
    / anush_kitchen
    Ինչպես նաև ՏիկՏոկում` www.tiktok.com/@anush_kitchen...
    և Տելեգրամում` t.me/anush_kitchen77

Комментарии • 8

  • @hz7404
    @hz7404 Год назад +1

    Իմ միակ և սիրելի բաղադրատոմսն է էսկիմոյի։
    Աննկարագրելի թեթև է շերտը ։Շնորհակալություն, վաղուց էի փնտրում մոռացված այս տարբերակը 🕊🕊🕊

    • @anushkitchen8049
      @anushkitchen8049  Год назад +1

      Ձեզ նույնպես շնորհակալություն 😊 անուշ լինի 💚

  • @lamarazarukjan3503
    @lamarazarukjan3503 Год назад +1

    Շնորհակալ եմ մանրամասն պացադրելու համար

    • @anushkitchen8049
      @anushkitchen8049  Год назад

      Ձեզ նույնպես շնորհակալություն 🥰💚

  • @syuzannamargaryan8934
    @syuzannamargaryan8934 Год назад

    Ամուշիկ յան տեսքը շատ գեղեցիկ է վստահ եմ համն էլ լավը կլինի

  • @lamarazarukjan3503
    @lamarazarukjan3503 Год назад

    Անուշիկ ջան չնեղանաք երաժշտություն խանգարում է

    • @anushkitchen8049
      @anushkitchen8049  Год назад +1

      Չէ, իհարկե չեմ նեղանում, շնորհակալ եմ կարծիքի համար, մյուսները կփորձեմ ավելի ցածր 🥰💚