«Սփյուռքի ձայնը» Բալիկ Գալէմքերեան Հարցազրույ.Palig Kalemkerian

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 сен 2024
  • Սփյուռքի հայկական դպրոցների կարևոր առաքելությունը՝ հայրենաճանաչումն է, բայց առավել այն սիրելը, փաստում են սփյուռքահայ դպրոցների ներկայացուցիչները։ Որո՞նք են ժամանակակից սփյուռքահայերի պահանջներն ու հայկական դպրոցների հնարավորությունները․ կրթական տարվա մեկնարկին ընդառաջ իրենց դպրոցների գործունեությունն ու ծրագրերն են ներկայացնում ՌԴ-ում երկու տարի առաջ բացված Համազգային Հայ կրթամշակութային միության ատենադպրուհի և գրասենյակի պատասխանատու, կրթական բաժնի պատասխանատու և կիրակնօրյա դպրոցների ընդհանուր տնօրեն Բալիկ Գալէմքերյանը և Բելգիայի «Նարեկ» դպրոցի տնօրեն Արտակ Ժամհարյանը։
    Բալիկ Գալէմքերյան
    Բալիկ Գալէմքերյանը Սիրայից է։ Մոտ երկու տասնամյակ ապրում և աշխատում է Ռուսաստանում։ Երաժիշտ է։ Սիրիայում հայկական դպրոցն ավարտած Բալիկ Գալէմքերյանը, Ռուսաստանում կարևորում է հատկապես հայոց լեզվի պահպանումը։ «Երկու տարի առաջ է Համազգայինի շնորհիվ Մոսկվայում բացվել է երեք դպրոց՝ հայաբնակ տարբեր թաղամասերում։ Այս տարի ծրագրում ենք ևս 3-ը բացել»,- ասու մ է Բալիկ Գալէմքերյանը։
    «Նա ցավով է նշում , որ դպրոց հաճախող երեխաները ընդհանրապես չեն տիրապետում հայերենին, չեն խոսում իրենց մայրենի լեզվով, ինչը մեկ ամիս անց, դպրոցի ուսուցիչների շնորհիվ փոխվում է»,- ավելացնում է դպրոցների տնօրենը։
    Բալիկ Գալէմքերյանը սփյուռքում հայկական դպրոցների կարևոր առաքելությունն է համարում հայրենիքի հանդեպ սեր առաջացնելը։ Նշում է, որ իրենց աշխատանքի շնորհիվ շատ ընտանիքներ այս տարիների ընթացքում տեղափոխվել են Հայաստան։

Комментарии • 4