Ի՞նչ է պետք Սուրբ Հոգու ներկայությունը զգալու համար. 30.04.2023.

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 30 апр 2023
  • Կատարել նվիրատվություն՝ cutt.ly/OBVHqlo
    Քարոզի ժամանակ ընթերցված աստվածաշնչյան համարները՝
    Վասն զի կամենում եմ որ գիտենաք դուք, թէ ինչպիսի ճիգ եմ թափում ձեզ համար եւ Լաւոդիկեցիների համար, եւ որոնք իմ երեսը մարմնով չեն տեսել. Որ նորանց սրտերը մխիթարուին սիրով միացած. Եւ կատարեալ իմաստութեան ամեն ճոխութեանը հասնեն, այսինքն Աստուծոյ եւ Հօր եւ Քրիստոսի խորհուրդը իմանալու. Որի մէջ ծածկուած կան իմաստութեան եւ գիտութեան ամեն գանձերը։ Բայց սա եմ ասում, որ մի գուցէ մէկը մոլորեցնէ ձեզ հրապուրական խօսքերով։
    Կողոսացիներին 2. 1-4
    Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը յափշտակէ ձեզ փիլիսոփայութիւնով եւ դարտակ խաբեբայութիւնով, մարդկանց աւանդութէան պէս, աշխարհքիս սկզբունքների պէս եւ ոչ թէ Քրիստոսի պէս։ Որովհետեւ նորանում բնակուած է Աստուածութեան ամեն լիութիւնը մարմնապէս։
    Կողոսացիներին 2. 8-9
    Որդեակս, ուշադիր եղիր իմ խօսքերին, եւ ականջդ տուր իմ ասածներին. Թող նորանք չ’գնան քո աչքի առջեւից, պահիր նորանց քո սրտի մէջ։ Որ նորանք կեանք են նորանց գտնողներին, եւ նորանց բոլոր մարմնին՝ բժշկութիւն։ Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը։
    Առակներ 4. 20-23
    Ջերմեռանդութեան կողմանէ հալածող էի եկեղեցուն, օրէնքի արդարութեան մտիկ տալով անարատ էի։ Բայց ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Եւ հէնց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար, որի պատճառով ամեն բանից զրկուեցայ, եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ:
    Փիլիպեցիներին 3. 6-8

Комментарии •