ՄԵԿ ՕՐ | Short film

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 19 окт 2024
  • Ելիզավետա Ավետիսյանի ավատրական աշխատանք
    Ընդդիմախոս՝ Անի Առաքելյան
    Ելիզավետա Ավետիսյանի « Մեկ օր» ֆիլմը մենակության մասին է, երբ մարդն իր օրը փորձում է լցնել օտար մարդկանցով: Ֆիլմում ներկայացվում է հոգեբան կնոջ մեկ օրը:
    Ֆիլմը ունի թախծոտ տրամադրություն: Հեղինակը նուրբ զգացել է նույնիսկ ամենափոքր էմոցիաներնու ստացել է գեղեցիկ եթերային ֆիլմ: Ֆիլմում տեղ են գտել մի քանի թափառող սյուժետային գծեր, որոնցից մեկը օսկարակիր «The lunch date» ֆիլմն է, իսկ մյուսը ինտերնետի միջոցով հայտնի դարձաձ պատմությունը՝ հիվանդասենյակում պառկած երկու հոգու մասին:
    Գլխավոր հերսը հոգեբան է, ում մոտ գալիս են տարբեր բնավորության, խառնվածքի մարդիկ և պատմում են իրենց պատմությունը: Սա ծեծված, բայց միշտ աշխատող հնարք է: Այստեղ կարևորն այն է, թե ինչպես է հեղինակը կարողացել ներկայացնել պատմությունները: Չափազանց կարևոր է նաև, որ դիալոգը չլինի պաթետիկ, կեղծ: Սա մի ժանր է, երբ սխալվել պարզապես չի կարելի: Իսկ հեղինակը գտել է տեքստի ոսկե միջինը:
    Ռեժիսորական հնարքներից նշեմ ևս մեկը՝ երբ յուրաքանչկուր պատմության ընթացքում երևում է դրա նկարը: Դա, կարծում եմ, գտնված է: ԵՎ վիզուալ գեղեցիկ է, և ապահովում է ֆիլմի տրամադրությունը: Ֆիլմում շատ է օգտագործվել է խոշոր պլանը: Այն փաստում է հեղինակի՝ իրերին դետալային հայացք ունենալու մասին:
    Ակնհայտ է, որ Ելիզավետա Ավետիսյանն ունի ոճ, հետաքրքիր հայացք:

Комментарии •