Այսօր՝ հունվարի 14-ին նշվում է ցեղակրոնության օրը...

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 14 окт 2024
  • Այսօր՝ հունվարի 14-ին նշվում է ցեղակրոնության օրը, երբ Բուլղարիայում Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի և ցեղակրոն շարժման այլ անդամների կողմից հիմնվեցին առաջին ցեղակրոն ուխտերը։
    Ստորև ներկայացնում եմ ցեղակրոնի երդումը, որ տվել է Ամենայն հայոց Սպարապետը։
    Հա՛յ եմ:
    Ես ավանդապահն եմ Հայոց ազնիվ արյունի:
    Ես ժառանգորդն եմ ու տերը Հայաստանի:
    Ես պահակն եմ Ցեղիս հոգևոր հարստության ու դրոշակակիրը նրա պատմական կոչումի:
    Ես կդավանեմ ու կպաշտեմ Ցեղիս ստեղծագործ Աստվածը:
    Ցեղս մեծ է ու արժեքավոր:
    Ուժի անսպառ աղբյուր է նա, գիտակցության ջահ, առաջնորդ և ապավեն:
    Ցեղս արյունի սրբազան միությունն է, որը ճակատ կհարդարի թշնամու դիմաց և կվերացնի ներքին պառակտումները:
    Ցեղս ընկերային արդարության անշեղ դատավորն է, որ կմերժի դասակարգային ամեն հասկացողություն:
    Հայաստանը հարազատ մայրն է ամեն Հայի՝ պարգևաբաշխ ու լիառատ:
    Ցեղակրո՛ն եմ:
    Ես նվիրված եմ Ցեղիս պայքարին ու հաղթանակին:
    Իմ կյանքը, կարողությունները ու նվաճումները - դիրք, փառք և հարստություն - կպատկանեն ու կծառայեն ո՛չ թե ինձ, այլ՝ Ցեղիս:
    Իմ գոյությունը մեկ նպատակ ունի միայն - անաղարտ պահել երակներիս արյունը և Ցեղս տևականացնել:
    Իմ կյանքը մեկ արդարացում ունի միայն - տիրանալ հայրենի հողին և կառչել նրան:
    Իմ մեծագործ նախահայրերի պատմությունը, մշակույթը և լեզուն ինձնով չեն վերջանա, այլ՝ կշարունակվեն ու կծաղկեն ինձնով:
    Ես կլսեմ կանչը իմ վտանգված Ցեղի:
    Արյունիս մեջ կզգամ պայքարի կրակը և հոգուս մեջ՝ արևը հավատքի:
    Ցեղիս ու Հայրենիքիս համար պատրաստ եմ գործելու և մեռնելու:
    Որոշումս անդարձ է, կամքս՝ անընկճելի:
    Ահա՛ կուխտեմ Մամիկոնյան զորավարների մեռնելու ուխտով. «Քաջությամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր և ի վերայ ազգիս մեր և մի՛ տեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զսրբարանս մեր»:
    Ուխտեցի՛:
    Հետևեցե՛ք ինձ:
    Գարեգին Նժդեհ.

Комментарии •