Ինչպես Սովորել Երուսաղեմում։ Ընդունելություն Երուսաղեմի Ժառանգավորաց Վարաժարնում

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 19 июн 2024
  • Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանը հայտարարել է 2024-25 տարվա ընդունելություն։ Այստեղ պատրաստվում են ապագա քահանաներ ու Հայ Եկեղեցու վանականներ, որոնց կարիքը մեր ազգը շատ ունի՝ որպեսզի քարոզեն Քրիստոսի Ավետարանը, Բարի Լուրը, փրկությունը, Աստծո Արքայությունը։
    -
    Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան եւ Ընծայարան կարող են դիմել 15 տարեկանը լրացած հայորդիներ, ովքեր ունեն հիմնական, ավագ, և ավելի բարձր կրթություն։
    Դիմորդները Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան եւ Ընծայարան ընդունվելու համար հանձնում են քննություն հետևյալ առարկաններից.
    1. Հայոց լեզու (գրավոր)
    2. Հայ գրականություն (գրավոր)
    3. Հայոց պատմություն (գրավոր)
    4. Երաժշտություն (երգեցողություն, երաժշտական ընդունակություն, ռիթմի զգացողություն)
    5. Քրիստոնեական գիտելիքներ (հարցազրույց)
    Դիմումները եւ ներքոհիշյալ փաստաթղթերը ներկայացվում են Ժառանգավորաց Վարժարանի եւ Ընծայարանի տեսչի անունով.
    1. Դիմում,
    2. Հիմնական, ավագ կամ ավելի բարձր կրթության վկայական,
    3. Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու մկրտության վկայական,
    4. Ինքնակենսագրություն,
    5. Բնութագիր եկեղեցու հոգևոր հովվի կամ առաջնորդի կողմից,
    6. Բնութագիր դպրոցի տնօրենից,
    7. Զինվորական կցագրման վկայական,
    8. Անձնագրի պատճեն,
    9. Ծննդյան Վկայականի պատճեն,
    10. 4 լուսանկար (5սմ x 5սմ),
    11. Տեղեկանք առողջության վերաբերյալ։
    Ուսանողի ճանապարհածախսը, սնունդը, հագուստը, բժշկական և ուսման ծախսերը ապահովում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը:
    Փաստաթղթերը հանձնել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի քարտուղարություն։ Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի կիրակիից, 2024թ. հունիս 1-ից մինչեւ հուլիսի 15-ը, ժամը` 10։00-16։00, (շաբաթ օրը մինչեւ ժամը 13։00)։ Հեռ.(010)517-180, (010)517-181։
    Հարցերի համար զանգահարել Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի եւ Ընծայարանի տեսուչ` Հոգշ. Տ. Գեւորգ Վրդ. Հայրապետեանին
    Հեռ.+972-54-34-91-679 Viber-ով կամ WhatsApp-ով։

Комментарии • 4

  • @ashotmakaryan670
    @ashotmakaryan670 16 дней назад +1

    Ամեն

  • @user-qy3vu4db6c
    @user-qy3vu4db6c 17 дней назад +2

    БОЖЬЕЙ ПОМОЩИ ВО СЛУЖЕНИИ ХРИСТУ❤

  • @-dedmoroz
    @-dedmoroz 17 дней назад

    🙏

  • @user-ks7gk5ju2l
    @user-ks7gk5ju2l 17 дней назад

    ФАРК ИМ ТИРОЧА ЕС КО НТАНИКНЕМ ЕС КО ДУСТРН ЕС КО АЯРНЕМ ИСУС КРИСТОСИ АНУНОВ АЛЕЛУЮ АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤😘😘😘😘😘😘😘😘😘😘😘😘👏👏👏👏👏👏👏👏👏👏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏