Это видео недоступно.
Сожалеем об этом.

Պետրոս Հոկտանյան / Մա... / Կարդում է Բաբկեն Չոբանյանը / Petros Hoktanyan /Ma/ Бабкен Чобанян

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 1 апр 2022
  • Երաժշտության հեղինակ` Խաչիկ Եղոյան
    Խոսքերի հեղինակ` Պետրոս Հոկտանյան
    Գործիքավորում` Վահան Նահապետյան
    Դուդուկ` Կամո Սեյրանյան
    Լուսանկարիչ` Արվին Քոչարյան
    Created at Life 12 Records
    PH production
    #BabkenChobanyan #PetrosHoktanyan

Комментарии • 238

  • @hs6496
    @hs6496 2 года назад +172

    Հրաաշք։ Ես չգիտեմ, Դուք ի՞նչ պիտի ասմունքեք,որ լսել չցանկանա մարդ։Շնորհակալություն մարդ Աստծո❤

  • @user-Qeyan
    @user-Qeyan 2 года назад +12

    Հարգելի Բաբկեն,Եղբայր,կարդա,կարդա,կարդա որքան կարող ես։
    Քեզ համար,Մեզ համար։

  • @gorbarkhudaryan7689
    @gorbarkhudaryan7689 Год назад +16

    Քո մասին պատմող իրերն իմ սենյակում այսօր լուռ են,
    Լուռ են ժամացույցի սլաքները, որոնք կանգ են առել՝ ենթարկվելով անշարժության օրենքին,
    Լուռ է անգամ երկինքը և ծաղկի բույր չի արտաշնչում,
    Ու միշտ գարուն է մեր տանը,
    Ամառ թե ձմեռ գարուն է
    Բայց մի տեսակ ցուրտ գարուն, սառը գարուն...
    Որքան փակ են իմ տան դռներն ու պատուհանները,
    Էնքան հաշիվներս են բաց հիշողությանս հետ,
    Ու լսելի են սրտիդ զարկերը, քանի դեռ չեմ դադարել շնչել...
    Հոգիս դառնում է աշխարհի տերը, երբ քո խաղաղ աչքերով
    Նայում ես ինձ ու քնքշորեն գրկում տառապանքս,
    Եվ գուցե դա է պատճառը, երբ
    Մի պահ դադարում եմ տեսնել ժամանակի անգութ երթը
    Եվ երգս չի մնում կիսատ ու խեղտվում կոկորդումս,
    Իսկ ընդհատված երազներս թև են առնում նկուղից ու ընկերանում լույսիդ,
    ...
    Դու կաս դու միշտ կաս, մայրիկ
    Չնայած քեզ դրախտի ուղեգիր են շնորհել,
    Իսկ ես այս ծուռ աշխարհում
    Դեռ շարունակում եմ ենթարկվել ապրելու փորձությանը
    Եվ լսել ոտնաձայները հեռացող օրերի...
    Պետրոս Հոկտանյան

  • @susanna5441
    @susanna5441 2 года назад +9

    Բաբկեն Չոբանյանի ձայնը անվիճելի հրաշք է,բայց նրա ասմունքը թափանցում է մարդու սրտի ամենավերջին բջիջի մեջ մատուցելու վարպետության ,առանց ավելորդ պաթոսի,իր զգացմունքայնության ու խորքայնության շնորհիվ.Ոնց եմ սիրում լսել Ձեզ.Հայկական սերիալներ չեմ նայում,բայց եթե պատահաբար տեսնում եմ Չոբանյանի նկարը բաց չեմ թողնում ֆիլմը.Ափսոս դրանք քիչ են

  • @tatevantonyan1985
    @tatevantonyan1985 2 года назад +8

    Ձայն, որ կարելի է անվերջ լսել...
    Հրաշալի, աննկարագրելի...
    Շնորհակալություն...

  • @alisavb2406
    @alisavb2406 2 года назад +5

    Պարոն Չոբանյան Ձեր հրաշալի ձայնը թույլ տվեք ավելի հաճախ լսենք ,այն այս օրերին ավելի քան երբևէ պետք է...
    Մայր- անվերջ ու անսահման սիրո աղբյուր ....
    Շնորհակալ եմ Ձեր նվիրումի համար ,Ձեր տեսակի համար...

  • @mariamarabajis7020
    @mariamarabajis7020 Год назад +11

    😭առանց հուզվելու անհնար է լսել պարոն Չոբանյան։Փշաքաղվելու գեղեցիկ է։Այնքան կյանք կա,ձեր ձայնի մեջ։

  • @suzieamiryan4392
    @suzieamiryan4392 2 года назад +9

    Պարոն Չոբանյան դուք մեր ժամանակների Միքելանջելոն, Վան Գոգը, Բախն ու Շոպենն եք,Դուք մեր ժամանակների ՄԱՐԴ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆ ԵՔ,
    Միշտ եմ ասել, որ Ձեր ձայնը Ձեր մաքուր հոգու արտացոլանքն է:
    Միայն խնդրում եմ շատ կարդացեք, որպեսզի ձեզնով լցնեք մեր սրտի բացը🙏

  • @mariamhakobyan9793
    @mariamhakobyan9793 2 года назад +7

    Ուղղակի անկրկնելի Բաբկեն Չոբանյան!!!

  • @olya2157
    @olya2157 2 года назад +9

    Հազարերորդ անգամ եմ լսում, ամեն անգամ լսելիս վերապրում ամեն բառն ու տառը։ Շատ չեմ գրի, վախենամ բառերս չփոխանցեն ու արժեզրկեն զգացածս։
    Խոնարհումս Ձեզ անզուգագան պարոն Չոբանյան🙏🏻

    • @siranushsimonyan4007
      @siranushsimonyan4007 Год назад +1

      Այո շատ ճիշտ եք ես էլ նույնն եմ զգում վերապրում

  • @anihmhakobyan3756
    @anihmhakobyan3756 2 года назад +6

    Հուզվեցի, լացեցի.... շնորհակալ եմ։ Պրն. Չոբանյան, պարզապես հրաշալի եք ասմունքում։

  • @Meri1989Davtyan
    @Meri1989Davtyan Год назад +7

    🙏🕊️ Աստված օրհնի աշխարհի բոլոր ՄԱՅՐԵՐԻՆ...

  • @anushsirekanyan345
    @anushsirekanyan345 2 года назад +8

    Աստված պահապան ձեզ, տաղանդավոր հայորդիներ՝ Պետրոս Հոկտանյան և Բաբկեն Չոբանյան🙏🙏🙏
    Հարգելի Բաբկեն, Ձեր անկրկնելի ձայնը բուժում է մարդկանց հոգիները։ Արարեք և երջանկացրեք մարդկանց🙏🙏🙏
    Շնորհակալ եմ, որ կաք🙏🙏🙏

  • @karinegrigoryan4182
    @karinegrigoryan4182 2 года назад +4

    Գժվելու չափ խորը,էմոցիոնալ,հրաշալի Բաբկեն Չոբանյան💚❤

  • @user-ri4jj6pu9h
    @user-ri4jj6pu9h 17 дней назад

    Лав мард лав дерасан ❤❤❤ ес ел ем гюмреци

  • @dianaghazaryan6909
    @dianaghazaryan6909 2 года назад +4

    Հարգանքներիս հավաստիքը համեստ ՄԱՐԴ և Հիանալի դերասան 👌👏

  • @susik5746
    @susik5746 11 месяцев назад +7

    Ուղղակի հրաշք ձայն 😢❤

  • @user-se6sf8xe1z
    @user-se6sf8xe1z 5 месяцев назад +3

    Բաբկեն Չոբանյան քո անկրկնելի ձայնը,կարելիէ լսել ու լսել անվերջ,բրավո։

  • @Ljov80
    @Ljov80 2 года назад +5

    Կեցցեք վարպետ...
    Աստված հոգին լույսերի մեջ պահի ում ուղված այս տողերը... 🙏Մեր շատ սիրելի Եղոյանի մայրիկի լուսավոր հիշատակին է նվիրված։ 🙏🌹

  • @user-hj6ju5ly5w
    @user-hj6ju5ly5w 6 месяцев назад +5

    Շնորհակալ ենք Աստծուն, որ դու կաս❤ Բաբկեն Չոբանյան❤Պետրոս Հոկտանյան❤

  • @siranushhamazaryan5605
    @siranushhamazaryan5605 2 года назад +9

    Դուք ունեք բնատուր Աստվածատուր շնորհք, ձայն' որը կարելի է անվերջ լսել, հիանալ, հպարտանալ, որ ունեք ձեր նման տաղանդավոր դերասան և հիանալի ՄԱՐԴ

  • @Lusin-nb5cc
    @Lusin-nb5cc 2 года назад +4

    ❤ՄԱՅՐՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ , ԱՄԵՆԱՆՈՒՐԲ❤
    ՄԻ ԷԱԿ որ անվեռջ ու անվեռջջջ կարելի է խոսել ու ինչքանել խոսենք քիչէ , երբեմնել խոսքերնն դառնումենն ավելնորդ պարզապես ։❤💫

  • @varpet0303
    @varpet0303 8 месяцев назад +5

    Լսում ես անվերջ ու ամեն անգամ ընկալում նորովի... հուզիչ է... խելագար 9 բալանոց ալիքի պես ամենակուլ... 😢❤ քամում է այնպես, որ ուղեղիդ բջիջները կարծես չորանում են... շնորհակալություն և՛ ընթերցման, և նման հրաշալի գործ ստեղծելու համար

  • @ChessyerevanBlogspot
    @ChessyerevanBlogspot Год назад +8

    Ապրես Պետրոս նման չքնաղ բանաստեղծության համար, այն լավագույններից է մոր մասին, իսկ լավ ձայնը էլ ավելի է գեղեցկացնում այն։

  • @ahmedzinoun7404
    @ahmedzinoun7404 2 года назад +3

    Շնորհակալություն Բաբկեն, այս բանաստեղծությունով մորս տաք ձեռքերը հիշեցի եւ վերջին տաք համբույրը։🙏

  • @Haykuk_art26
    @Haykuk_art26 3 месяца назад +3

    Հուզվեցի շատ, մայրիկիս կարոտից...

  • @allaka3498
    @allaka3498 2 года назад +5

    Ամեն օր փնտրում եմ նոր տեսանյութեր։ Սիրով եմ լսում ձեզ ։🙏💋💋💋💋հրաշք ձայն 💋💋💋💋💋💋💋❤️❤️❤️❤️❤️❤️

  • @arammanukyan1964
    @arammanukyan1964 2 года назад +4

    Եղբայր խնդրանք ինչքան կարող ես շատ ասմունքներ տեղադրի,մի տեսակ կարոտելեի ու ամեն օր սպասումեի նոր հոլվակի:

  • @user-eu3dj2pz5c
    @user-eu3dj2pz5c 2 года назад +4

    Առանց արցունքի անհնար է լսել, շնորհակալ ենք շատ, որ Դուք կաք ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆ։

  • @gayaneharutyunyan9913
    @gayaneharutyunyan9913 2 года назад +4

    Շնորհակալ եմ Ձեզ Աստվածային ձայնի համար, չկա մի կատարում, որ մինչև ոսկորներս չզգամ ասմունքի հուզականությունը🙏🙏🙏

  • @user-zy5xc5xk6d
    @user-zy5xc5xk6d 2 года назад +4

    Հիացած եմ ,հիշողություներս ամբողջ սիրտս հուզմունքով լցրեծ։Կորուստս տանջում է միշտ հիշեցնելով իր մասին։Սփոփանք եմ գտնում ձեր ասմունքի մեջ ։Շնորհակալ եմ որ կաք

  • @anikhanzadian5210
    @anikhanzadian5210 2 года назад +5

    Hachax shrayleq mez dzer annkaragreli, aprecnox u mi urish ashxarh texapoxox arvest@:Shnorhakal em

  • @Karolina22952
    @Karolina22952 2 года назад +5

    Astvac im chhuzvel hnaravor chi🙏🏻
    Astvac amur pahi bolor mayrerin🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻

  • @hayastanmaghakyan1229
    @hayastanmaghakyan1229 2 года назад +4

    Քեզանից հետո ամեն բան լուռ է...🖤
    Ձեր ձայնը հիվանդ հոգու բալասան է...❤️

  • @user-ep6sf2ze1l
    @user-ep6sf2ze1l 2 года назад +5

    Շնորհակալ եմ որ Դուք կաք սիրելի Բաբկեն։

  • @allasargsyan7991
    @allasargsyan7991 2 года назад +2

    Слов нет описать восхищение!!!! Спасибо Вам за талант!!! Низкий поклон ❤❤❤❤❤

  • @ChessyerevanBlogspot
    @ChessyerevanBlogspot 6 месяцев назад +3

    Պետրոս Հոկտանյան, սա հանճարեղ է!!!

  • @user-ck3ub2po6y
    @user-ck3ub2po6y 2 года назад +8

    Astvac hogid lusavori,mam jan🙏🏻🙏🏻🙏🏻
    Veradardzel em tun,im hayrenik,baic shurjs lur e u datark.Kopit e asel u knnadateli,baic es mnaci aranc hayrenik .
    Sirek dzer cnoxnerin ,asek antiv ,anhamar jerm xosker,gtekh shamanak ,aycelek nranc ,asek te inchkan ek sirum .Nvirekh amenamec punj@ ev dzer,,tankagin’’ shamanak@ irenc kendanutyan orig.
    Heton ush e,hetoyi hamar misht el ka shamanak ev hnaravorutyun,inchkan el tarorinak tva.
    tankarshek gerezman@ ev shat caxiknet@ ,voronk cackelu en sarac ev anhogi marmin@,nrank chen tesnelu u chen zgalu.
    Guce mi drakan lick@ erkaracni nranc kyank@ tekuz mek orov ,guce…
    Kani kan ‘menk manuk enk,tekuz mec erexa.Irencic heto darnum enk anognakan u vorb.
    Amen aravot chi zangum mer heraxos@,ev chenk lsum “”bales ,vonc es ?“”

  • @koryunmiqayelyan3787
    @koryunmiqayelyan3787 2 года назад +3

    Հիանալի ....անբացատրելի...
    Շնորհակալ եմ ։

  • @luys7997
    @luys7997 2 года назад +2

    Վա՜խ,իմ սիրելի՜, ձայնի վարպետ Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ տողեր,աշխարհում իմ ամենաթանկի մասին... Հրաշք❤Պարոն Չոբանյան ջան,միշտ ասմունքեքՁեր ձայնը ուրիշ հմայք ունի ու բալասան է մեր ականջների համար❤

  • @arpigracetarkhanian9684
    @arpigracetarkhanian9684 2 года назад +4

    🙏♥️🙏 Mam jan du misht kas🙏♥️🙏

  • @user-px4ps1mt2w
    @user-px4ps1mt2w 2 года назад +3

    Xelagarutyan astichan gjvelu dzayn🧡👍

  • @user-ki8yl4nw1h
    @user-ki8yl4nw1h 2 года назад +2

    Բաբկեն հուզվեցի և շնորհակալ եմ ձեզ💝💝

  • @user-hh7xl1tx7i
    @user-hh7xl1tx7i Месяц назад +1

    Դու կաս, միշտ կաս Մայրիկ😢😢😢😢😢❤

  • @user-lg9kh6dv3r
    @user-lg9kh6dv3r 2 года назад +2

    Ապրես եղբայր հրաշք ձայն ու խոսքեր։

  • @loucineaghayan4648
    @loucineaghayan4648 Год назад +4

    Ամեն անգամ լսելիս չեմ կարողանում դադարել լսել և հիանում եմ. 🙏🏽😘🌞🍀

  • @hasmikvazgeni5835
    @hasmikvazgeni5835 Год назад +3

    Իմ մայր,իմ հայր ու հոգուս ապաստան առողջ մնա աղաչում եմ քեզ

  • @alvinaleqsanyan0991
    @alvinaleqsanyan0991 2 года назад +2

    մի տեսակ ցուրտ կա եթե դու չկաս😢։
    Ահավոր հուզվեցի ։
    Ձեր ձայնը Աստծո ձայնն է որ հնչում է իմ ականջներում❤։
    Բաբկեն ջան շատ եմ խնդրում ինչ կլինի ամեն օր մի մի բանաստեղծություն զետեղեք այստեղ ։
    Միշտ լսվող միշտ հոգեհմա ձայն❤
    Աստված պահապան լինի ձեզ

  • @wewe4689
    @wewe4689 2 года назад +3

    Gjvum em qo dzaynic axr💔💔💔💕💕💕💕💕

  • @MmmMmm-tk1ci
    @MmmMmm-tk1ci 2 года назад +3

    Որքան կցանկանայի ,որ այս խոսքերը լսեինք մեր որդիներից,բայց կարոտ մնացինք և ստացվեց հակառակը

  • @ashxendovladyan8101
    @ashxendovladyan8101 Год назад +5

    Ենթարկվել ապրելու փորձությանը😢

  • @axunsargsyan8957
    @axunsargsyan8957 8 месяцев назад +1

    Բոլորս ենթարվում ենք ինչ որ օրենքի, շնորհակալություն Բաբկեն Չոբանյան ջան

  • @anialeksanyan6930
    @anialeksanyan6930 2 года назад +3

    Ուրիշ եք ձեր մատուցումներով...շարունակեք ապրեցնել մեզ

  • @a...3051
    @a...3051 2 года назад +4

    Երանի մեր անմահ հերոսներն էլ նման խոսքեր ասեին ու ոչ երբեք հակառակը, բայց...... ավաղ....

  • @lilithovhannisyan9443
    @lilithovhannisyan9443 2 года назад +1

    Խոսքեր չկան ,պապանձվել եմ❤❤❤Բաբկեն Չոբանյան անսպառ ձայն ձեզ

  • @arpiisrayelyan8238
    @arpiisrayelyan8238 2 года назад +2

    Շնորհակալություն 👏👏👏

  • @arevxloyan6246
    @arevxloyan6246 2 года назад +3

    Իմ մամ, երփեկ ինձ չթողնես մենակ😥(հուզվեցի)

  • @lusinehovhannisyan9929
    @lusinehovhannisyan9929 2 года назад +2

    Ժամերով… անվերջ ձեզ լսում ու վայելում եմ.. ամենատարբերվողներ… տաղանդավորներ…

  • @narinebaghramyan3971
    @narinebaghramyan3971 2 года назад +2

    Եթե մի օր քո ձայնը չլսեմ ես կմեռնեմ մա'մ, իմ ամենա թանկ, իմ միակ աշխարհ , իմ աշխարհի միակ թանկ ։ Միշտ առողջ եղեք մեր մայրեր ♥️🙏🙏🙏

  • @margaritapoghosyan9924
    @margaritapoghosyan9924 2 года назад +6

    Մա՜….🙏😥

  • @MikaRussian
    @MikaRussian Год назад +3

    Babken jan havata vor ko dzaynt shat verkera bujum,lsum em hachuykov u misht,,,,,,,,,shnorhakal em kez expayr vor du kas u shat shat mardkanc verker es bujum ko hrashq dzaynov shnorkal em expayr

  • @LooveeSM
    @LooveeSM Месяц назад

    Paron Chobanyan es uxxaki uzum em asem vor duq iroq kendani legend eq....

  • @anahithovhannisyan5281
    @anahithovhannisyan5281 Год назад +3

    Շնորհակալություն

  • @anihakobyan3467
    @anihakobyan3467 2 года назад +4

    Հիասքանչ է

  • @anna.dar.poetry
    @anna.dar.poetry 2 года назад +2

    It’s amazing!!! Your voice and background music, beautiful Armenian language which is best!!!!!!👏👏❤️‍🔥🔥

  • @rb43
    @rb43 2 года назад +3

    Վայ խենթանալիք ձայն է

  • @user-ke6hr6iy4z
    @user-ke6hr6iy4z Год назад +3

    Մաաամաս կարոտել եմ շաաաատ 😢😢

  • @mariamter-meliqsetyan508
    @mariamter-meliqsetyan508 2 года назад +2

    Bravo 👏👏👏

  • @valentinayegyan1085
    @valentinayegyan1085 4 месяца назад +2

    Incredible talent ❤

  • @mariammelikbekyan3792
    @mariammelikbekyan3792 2 года назад +1

    ՍԵՐ եք Դուք
    Ու սեր եք տալիս բոլորին ❤❤❤
    Շնորհակալ ենք Ձեզնից ձեր անսահման տաղանդի ու նվիրվածության համար

  • @user-pb2we5mb9y
    @user-pb2we5mb9y 2 года назад +3

    Xosqern avelort e. miayn kareli e lsel urish vochinch😞❤️

  • @user-xc5ot9qy5g
    @user-xc5ot9qy5g Год назад +1

    Իմ տատ........... Իմ իմաստության մարմնացում........ Շնորհակալ եմ!

  • @zarapoghosyan2535
    @zarapoghosyan2535 5 месяцев назад +1

    Ansahman gexecik taxic ka ays dzayni mej😢😢😢xosqer chunem🎉🎉🎉🎉🎉bravoooooo.....

  • @user-mu7rn6jo3g
    @user-mu7rn6jo3g 8 месяцев назад +4

    Դու միշտ իմ սրտում ես մամ😢

  • @user-ml9rf8um7p
    @user-ml9rf8um7p Месяц назад

    Аствац оршни кез тхас❤❤❤

  • @khatat
    @khatat 2 года назад +4

    Լսել, անվերջ լսել, չհոգնել, հիշել ու մտորել.....ձայնդ անսպառ, ելևէջները՝ անփոփոխ......

  • @user-sargsyan
    @user-sargsyan 2 года назад +2

    Очень трогательно и красиво! ❤️Один из любимых актеров театра и озвучки🔥👍

  • @dianagulakyan765
    @dianagulakyan765 2 года назад +4

    Բռավո ուղղակի խոսքեր չկան😍
    Դուք իմ ամենասիրված դերասանն եք❤😚
    Ես անկեղծ կարող եմ ասել ,որ ձեզ սկսել եմ հետևել Ձեր հրաշք ձայնի համար😍♾

  • @lianamelikyan8078
    @lianamelikyan8078 Год назад +3

    Շնորհակալ եմ 🙏🏻

  • @Niko8878
    @Niko8878 Год назад +1

    Իրոք, որ աննկարագրելի զգացմունք ես ապրում, լսելով այս ստեղծագործությունը, Բաբկենի մոգական ձայնը, որը դյութում է մարմնիդ ամեն մի բջիջը։ Կեցցե՛ք

  • @sirsnushstepanyan2778
    @sirsnushstepanyan2778 2 года назад +1

    Հրաշք ձայն ունեք Բռավո🇦🇲🇦🇲🇦🇲🙏🙏

  • @anikhanzadian5210
    @anikhanzadian5210 2 года назад +3

    Anxos em, hamrac , shnorhakal em

  • @AnyutaPetrosyan-fr4me
    @AnyutaPetrosyan-fr4me Год назад +3

    Բարև Ձեզ սիրելի Բաբկեն ինչպես եք???
    Ես Ձեզ ու Ձեր ձայնը շատ եմ սիրում։Եվ շատ կցանկանայի Ձեզ տեսնել ճանաչել անձնապես։ Ես 16 տարեկան եմ սիրում եմ բանաստեղծություններ և կուզենայի իմանալ արդյոք Դուք ունեք ասմունքի խմբակ ,ուր ես կկարողանամ հաճախել։

    • @BabkenChobanyan
      @BabkenChobanyan  Год назад

      Բարև ձեզ: Նման խմբակ չունեմ:

  • @anahitvardanyan5790
    @anahitvardanyan5790 2 года назад +2

    Իրոք խոսքեր չկան, ամեն ինչ ասվեց😢😢😢

  • @AraqsyaXlxatyan
    @AraqsyaXlxatyan 3 месяца назад +1

    Ինչքան սեր կա ես խոսքերում ❤️‍🔥

  • @ruzvardanyan8414
    @ruzvardanyan8414 2 года назад +2

    Էնքան խաղաղություն կա Ձեր ձայնի մեջ...👍

  • @narinenalbandyan9927
    @narinenalbandyan9927 Год назад +2

    Lselis ,pschakarvum em, da nschanakum e vor hogut e dipchum. Isk da voch bolorinn e hajorvim sirum em schat

  • @jemmahakobyan6656
    @jemmahakobyan6656 Год назад +2

    Shat em sirum Dzez. Astvats Dzez pahapan, hrashq dzayn uneq,anverj uzum em dzez lsel.

  • @vardazaryanna90
    @vardazaryanna90 Год назад +4

    ԻնչքքԱաան հանգստություն կաաաա😢

  • @ashxenmesropyan5812
    @ashxenmesropyan5812 Год назад +2

    Խոսքերն ավելորդ են,հրաշք

  • @arevikharutyunyan2964
    @arevikharutyunyan2964 2 года назад +3

    Այսօր առավել յուրահատուկ էր ձեր ասմունքը :Շնորհակալություն ,թեկուզ նորից թարմացրեցնելով մայրիկիս կորուստը լացացրեցիք :Սիրում եմ ձեզ լսել Բռավո:

  • @anushmkrtchyan9346
    @anushmkrtchyan9346 2 года назад +1

    🤗🇦🇲✊🇦🇲🕊🇦🇲Ձեր Ձայնը...👏🇦🇲👏

  • @emokroberti711
    @emokroberti711 2 года назад +1

    Շնորհակալություն❤️

  • @satenikarxamanyan2077
    @satenikarxamanyan2077 2 года назад +2

    Shat em sirum dzer dzayn@.❤❤❤

  • @arshak6004
    @arshak6004 2 года назад +3

    Babken chka qo pes 2rde❤️....

  • @sargisp7016
    @sargisp7016 2 года назад +2

    Ձայնդ անսպառ.....

  • @emmasargsyan4410
    @emmasargsyan4410 2 года назад +1

    Ընտիրն ա, ինչ հրաշալի եք ասմունքում, անվերջ կարելի է լսել։

  • @anaitabelyan2138
    @anaitabelyan2138 6 месяцев назад +1

    Հիանում եմ ձեր ասմունքից։

  • @meriohanyan1787
    @meriohanyan1787 2 года назад +2

    Dzez kareli e anveeeerj,jamerov u aranc dzandzruyti lsel👍👍👍Apreq duq👏👏👏👏👏tox sharunakakan lini dzer gorc@,shat hacheli e dzez lsel@🙂🙂🙂

  • @luizaminasyan8720
    @luizaminasyan8720 9 месяцев назад +5

    Անվերջ կարելի է լսել և թախցել

    • @armhakit
      @armhakit 9 месяцев назад

      այո