Ո՞ւմ է սպառնում «բելառուսա-չինական արծիվը»

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 сен 2024
  • Ռուսաստանի երկու դաշնակիցների համատեղ զորավարժությունները առանձնապես տագնապ չեն հարուցում Բելառուսի հարևանների շրջանում, սակայն հայտնվել են տարածաշրջանային ուշադրության կենտրոնում:
    Հուլիսի 8-ից 19-ը Բելառուսի զինված ուժերն ու Չինաստանի բանակը համատեղ զորավարժություններ են անցկացնում բելառուսական Բրեստ քաղաքի անմիջական հարևանությամբ՝ բելառուսա-լեհական սահմանին։ Լեհաստանի մայրաքաղաքը այդտեղից մոտ 210 կիլոմետրի վրա է, իսկ հեռավորությունը մինչև Ուկրաինայի սահման՝ մոտ 65 կիլոմետր է։
    «Հարձակվող արծիվ» զորավարժությունները անվանել են «հակաահաբեկչական»։ Բելառուսի պաշտպանության նախարարության տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ վարժանքների ընթացքում «երկու երկրների զինծառայողները կվերապատրաստվեն՝ գիշերով գործելու, ջրային խոչընդոտները հաղթահարելու, բնակեցված վայրերում մարտեր վարելու համար, և որ երկու կողմերի զինծառայողները «հանդես կգան որպես համատեղ ստորաբաժանում»։
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

    «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...

Комментарии • 2