Բանկում խաբել են վարկառուին, ԴԱՀԿ աշխատակիցն ազատվել է աշխատանքից ու գնել նրա տունը

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 2 окт 2024
  • Վարչական դատարանն արգելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցի հասցեում գտնվող տնից Տիգրան Խանջյանին վտարելուն ուղղված որևէ գործողություն իրականացնել: Հարկադիր կատարողները տեղյակ լինելով, որ դատարանն այդ հարցով որոշում պետք է կայացնի, դրանից 3 օր առաջ, դուռը կոտրելով մտել են ներս ու սկսել վտարման գործընթացը: Գործողությունները շարունակել են նաև արգելող որոշման մասին տեղեկացվելուց հետո: Չսպասելու և ամեն գնով վտարելու պատճառները պարզել է «Հետք»-ը: Տունն ազատել են ավագ հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած, արդարադատության կապիտան Գրիշա Դավթյանի պահանջով: Վտարման գործողությունների ժամանակ Խանջյանի տնից անհետացել է 11 հազ. 500 եվրո և մոտ 205 հազ. դրամ: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Комментарии • 9