Սեյրան Ավագյան`«Քեռի»(Արշակ Գավաֆյան)
HTML-код
- Опубликовано: 11 окт 2024
- Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ-«Քեռի»։
Մենակատար`Սեյրան Ավագյան։
Գեղ.ղեկավար`Ռուբեն Ալթունյան։
Չորրորդ գնդի հրամանատար քաջ Քեռի,
Ինքդ արի և գործերդ միշտ բարի,
Սրտաճմլիկ լուրը տարին ցավալի,
Քաջաց քաջը հերոս Քեռի պանծալի :
Թող լռե՛ն սոխակներ , էլ չի ճլվլան ,
Սլացե՛ք կռունկներ,դեպի Հայաստան ,
Լուր տարածեցե՛ք դուք համայն հայության ,
Հայոց պաշտպան Քեռին մտավ գերեզման :
Ռևանդուզի կռիվն էր շատ ահավոր,
Թշնամու զորքերն էին շատ բյուրավոր,
Տասնինը,տասնվեց մայիս տասնհինգին,
Հայոց առյուծն ընկավ`վրեժը կրծքին։
(Աշուղ Միջազ)
Քեռի(Արշակ Գավաֆյան,1858-1916թթ.)
Հայ ազգային ազատագրական գործիչ`ծնված Կարինում։
Մասնակցել է ռուս-թուրքական սահմանի վրա`Մատռաբերդի և Թաքաբինայի շրջաններում մղված կռիվներին(1890թ.)։
Քեռին ՀՅԴ ամենահին խմբապետերից էր.Համագործակցել է Արամ Արամյանի հետ և մասնակցել շատ կարևոր կռիվների։1903-1904թթ. նա Սասունի հերոսական ապստամբության առաջին շարքերում էր։Հայ-թաթարական ընդհարումների շրջանում Քեռին փայլուն կերպով կազմակերպել է Զանգեզուրի հայության ինքնապաշտպանությունը։Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա եղել է Հայկական չորրորդ կամավորական գնդի հրամանատար։
1916 թ. մայիսին Մոսուլ գնալու ճանապարհին՝ Ռևանդուզի մոտ, Քեռին իր ջոկատով շրջապատվում է։ Սակայն կարողանում է հնարամիտ ձևով ջոկատը դուրս բերել շրջափակումից, իսկ ինքն ընկնում է մարտում։Քեռու աճյունն ամփոփված է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը,որը խորհրդային տարիներին գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։
❤❤