Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի այցը Հռոմ
HTML-код
- Опубликовано: 12 янв 2025
- Հոկտեմբերի 5-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Հռոմ ՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կազմակերպած ամենամյա ավանդական հավաքին և խաղաղության աղոթքին: Հոկտեմբերի 6-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Զրույցի ընթացքում Վեհափառ հայրապետն անդրադարձավ 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին և այն մարտահրավերներին, որ այսօր ծառացած են Հայաստանի և Արցախի առջև: Հայոց հայրապետը հատկապես շեշտադրեց ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։ Ամենայն հայոց հայրապետի գլխավորած պատվիրակության հետ հանդիպեց նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին։ Հոկտեմբերի 7-ին Գարեգին Երկրորդը հանդիպում ունեցավ Բարդուղիմեոս Ա Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի հետ։
Լա Նուվոլա կոնգրեսների կենտրոնում տեղի ունեցավ «Մյուսների վերհայտնաբերումը» խորագրով ֆորում, որի ընթացքում Վեհափառ հայրապետը հանդես եկավ բանախոսությամբ: Իր ելույթում Նորին Սրբությունն անդրադարձավ անցած տարի Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին։ Բանախոսների շարքում էր նաև ամերիկահայ գիտնական, «Moderna» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ Միջազգային հավաքի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Հռոմի «Կոլիզեում» պատմական հուշարձանի դիմաց, որին ներկա էր նաև Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը: Հայոց հայրապետն իր քարոզում անդրադարձավ ներկա օրերին, երբ բռնություններն ու պատերազմները, էթնիկ խտրականությունն ու կրոնական ծայրահեղականությունը և դրանց հիմքի վրա իրագործվող ոճրագործությունները ավերներ են գործում, և աշխարհը կարիք ունի խաղաղության ու ապահով կյանքի վերահաստատման:
Visit of His Holiness Karekin II to Rome
On October 05, His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians; departed for Rome to participate in the annual gathering and Prayer for Peace organized by Sant'Egidio Community. On October 06, the Pontiff of All Armenians; met with His Holiness Pope Francis, Bishop of Rome; in Vatican. During the conversation, His Holiness touched upon the catastrophic consequences of the 44-day War, the current challenges facing Armenia and Artsakh, especially emphasizing the issue of the return of the prisoners of war, and those held captive in the post-war period. Then, the delegation led by the Armenian Patriarch met with His Eminence Pietro Parolin, Cardinal Secretary of State. On October 07, His Holiness Karekin II met with His All Holiness Bartholomew I, Ecumenical Patriarch of Constantinople.