Սևադա Համբարչյան - Զուրփիջինէ ախչքէնին (Մեր երգերը և մենք)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 16 дек 2021
  • «Մեր երգերը և մենք» նախաձեռնության նպատակն է տարածել մեր մաքրամաքուր ժողովրդական երաժշտությունը։ Նախաձեռնության կողմից կազմակերպվում են ազգային երգերի բաց դասեր ամեն ամսվա առաջին ուրբաթ օրը «Բարձունք» կենտրոնում։
    Այս անգամ մեզ հյուր էր եկել Սևադան, ում հետ շա՜տ հետաքրքիր ճամփորդություն կատարեցինք Համշեն աշխարհում։
    Սա էլ՝ երգի բառերը․
    Զուրփիջինէ ախչքէնին
    Գարմի քուրբա հաքնի գուն,
    Մէզի ու դէսնուն անա,
    Ցախուդն ի վէր փախչի զուն։
    Քա՛, ի՞նչ աղավ քէզիգի,
    Քաղդուց, քաղդուց փութ գէնէս,
    Հաբա հէդըս էգօղ էդ,
    Հօդա դաղէդ ի՞նչ գէնէս։
    Ասիմ, ասիմ, ի՞նչ ասիմ,
    Քա՛, յէս քէզի ի՞նչ ասիմ,
    Յէս առանչ, թուն հէդէվանց, Խէրխէրալօվ քադ, գասիմ։
    ԶՈՒՐԲԻՋԻԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ
    (բառացի թարգմանություն)
    Զուրբիջիի աղջիկները
    Կարմիր գուլպա են հագնում,
    Մեզ որ տեսնում են,
    Անտառն ի վեր փախչում են։
    ***
    Քա՛, ի՞նչ եղավ քեզ,
    Թաքուն, թաքուն նայում ես,
    Հապա հետս գալու էիր,
    Այդտեղ ի՞նչ ես անում։
    ***
    Ասեմ, ասեմ, ի՞նչ ասեմ,
    Քա՛, ես քեզ ի՞նչ ասեմ,
    Ես առջևից, դու հետևից,
    Հռհռալով գայիր, ասում եմ։
    Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով գրառումը և գրական արևելահայերեն թարգմանությունը՝ համշենագետ Սերգեյ Վարդանյանի։
    «Մեր երգերը և մենք» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝ / hayerg։

Комментарии •