«ԲԱՑՎԵՑ ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ» A1+ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՌԵՊՈՐՏԱԺԸ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Սույն թվականի հունիսի 3-ին ժամը 13.30-ին, Մաշտոցի պողոտայի 45 հասցեյում տեղի ունեցավ հայ անվանի գեղանկարիչ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կիրառական արվեստի մի շարք նմուշների, ազդագրերի, գրքերի ձևավորման, բեմանկարչական էսքիզների հեղինակ, մոտ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի նկարիչ,հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմքերից մեկի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի հիշատակը հավերժացնող հուշատախտակի հանդիսավոր բացումը:
    Մի քանի ամիս առաջ հուշատախտակի նախագծի համար հայտարարվել էր մրցույթ: Հոբելյանական հանձնախումբը ներկայացված աշխատանքներից հավանություն տվեց Երևանի գեղարվեստի ակադեմիայի ավարտական կուրսի ուսանող Արթուր Ավագյանի ներկայացրած տարբերակին, որն ի դեպ դարձավ նաև Արթուրի դիպլոմային աշխատանքը:
    2024 թվականի ապրիլի 16-ին, Երևանի քաղաքապետարանի ավագանին իր հերթական նիստում որոշեց տալ համաձայնություն հուշատախտակը փակցնելու առաջարկությանը:
    Հուշատախտակի բացմանը ներկա էին Վալենտին Պոդպոմոգովի ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերները: Բացման պատիվը տրվեց Վալենտին Պոդպոմոգովի կնոջը՝ Ասյա Պոդպոմոգովային և թոռնուհուն՝ Եվա Պոդպոմոգովային:

Комментарии • 2

  • @frunziksahakyan3889
    @frunziksahakyan3889 3 месяца назад +4

    Շատ գեղեցիկ հուշատախտակ է ստացվել 👏👏

  • @alinastepanyan5287
    @alinastepanyan5287 3 месяца назад +2

    Շնորհավորում եմ Արթուր ջան, հասնես նորանոր հաջողության։։։👍🏻👍🏻👍🏻❤️❤️❤️