Եղիշե Չարենց. Իմ օրերում / Մխիթար Ավետիսյան

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 26 авг 2024
  • Իմ օրերում ես ցանկացա լինել վսեմ և ինքնուրույն,
    Իմ օրերում ես ցանկացա կյանքս զոհել դրա սիրուն:
    Իմ օրերում դժվար էր շատ լինել հաստատ ու մնայուն, -
    Իմ օրերում պատմությունն էր յուրաքանչյուր բառիս նայում:
    Իմ օրերում երգը միայն նրանո՛վ էր մեծ ու անգին,
    Որ բորբոքում, հուր էր տալիս դեռ չկոփված, չեկած կյանքին:
    Իմ օրերում շա՜տ էր դժվար երգը՝ կյանքի համար երգած. -
    Յուրաքանչյուր բառը - կամ մի թռի՛չք էր վեհ, կամ - մութ արկած:
    Բայց օրերում իմ հուրհուրան աշխա՛րհ էր նոր ծնվում հնից, -
    Եվ մե՜ծ եմ ես, քանզի ինձ մեծ երթ էր նշված Պատմությունից...
    Իմ օրերի երգը եթե իմ տողերից հիմա լսես -
    Ուրեմն ես մե՜ծ եմ ու խոր, երգի՛ց էլ իմ խոր ու վսեմ...
    Եվ եթե ես ունեմ մի բան, որով կարող եմ պարծենալ -
    Իմ օրերի շափա՜ղն է այդ, իմ օրերի ձայնը անահ...
    Ողջո՛ւյն, ուրեմն, օրերիս, իմ օրերի անհո՜ւն շնչին, -
    Եվ օրերիս հանդեպ այդ մեծ - թող երգս ձեզ թվա չնչին...
    Բայց եթե կա երգում իմ գեթ շեշտ կամ բառ իմ օրերից -
    Ես կմնամ հա՛ր ու հավետ, ես կարթնանամ մահից նորից...
    Մե՜ծ եմ և վեհ իմ օրերով - ես այդ գիտեմ - հուր-հավիտյան,
    Ողջո՜ւյն, իմ ե՛րգ, իմ խնդությո՛ւն, իմ օրերի անհո՜ւն մատյան...
    #ԱռաջինԱլիք #էջանիշ

Комментарии • 1

  • @vahankervanbachian2918
    @vahankervanbachian2918 Год назад +1

    Ոքևորիչ է…
    հույս ներշնչող…
    անկոտրուն…