Կարմիր թավիշ/հեշտ, մատչելի, մուսսային նրբությամբ/

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 22 дек 2024
  • ԻՆՉՊԵՍ ԳՈՒՅՆԸ ՃԻՇՏ ՍՏԱՆԱԼ
    Գոյություն ունեն ջրալույծ ու ճարպալույծ ներկեր։ Այսինքն, ներկեր, որոնք լիարժեք լուծվում են կամ ջրի, կամ ճարպի մեջ։
    Եթե ձեր ունեցած ներկի տեսակը չգիտեք ( կապ չունի գելային է , թե փոշի, երկուսի դեպքում էլ լինում են ճարպալուծ տեսակներ ու ջրալույծ նաև ), առաջարկում եմ ստուգել հետևհալ կերպ։
    փոքրիկ ամանի մեջ լցրեք 1 ճ գդալ ջուր, մեկ այլ ամանի մեջ նույնքան բուսայուղ։
    երկուսի մեջ ավելացրեք ձեր ձեռքի տակ եղած ներկանյութը, խառնեք։ Եթե ներկը առանց գնդիկների, լիարժեք լուծվեց բուսայուղի մեջ, ուրեմն ներկը ճարպալույծ է, եթե ջրի մեջ ' ուրեմն ջրալույծ է։
    եթե պարզեք, որ ջրալույծ է, ուրեմն ավելացրեք էնպես, ինչպես որ ես, խմորի կամ մածունի մեջ խառնած, մինչ բուսայուղն ավելացնելը։ Որ լիարժեք լուծվի։
    եթե պարզվի, որ ճարպալույծ է, ապա կարող եք խմորի մեջ ավելացնել բուսայուղի հետ խառնած, լուծած վիճակում։ էդպես գույնը ավելի լավ կարտահայտվի ու մեծ քանակ օգտագործելու կարիք չի լինի։
    Խմորի համարա
    5 ձու
    180 գ շաքարավազ
    200 գ մածուն կամ կեֆիր /նախապես գոլացված/
    ներկանյութ /ես օգտագործեցի մոտ մեկ թեյի գդալ ներկանյութ, բայց քանակը կապխված է պիգմենտների խտությունից, հետևաբար, ավելաքցրեք զգույշ, որպեսզի շատ մուգ չստացվի, հաշվի առեք, որ դեռ պետք է կակաո ավելացնենք/
    100 մլ բուսայուղ
    1 ճ գդալ կակաո 150 գ ալյուր
    1 թեյի գդալ սոդա / ոչ լիքը գդալ/
    1 թեյի գդալ փխրեցուցիչ /ոչ լիքը գդալ/
    վանիլային շաքարավազ /լցնում ենք շաքարավազի հետ/
    Եթե օգտագործում եք վանիլին, լցրեք ալյուրի հետ
    Կրեմի համար
    600 մլ սերուցք /լավ սռը վիճակում/
    50 գ շաքարի փոշի
    7 գ ժելատին
    42 մլ ջուր
    _________________________________
    ս հղումով 👇👇👇👇
    #Կարմիր_թավիշ մեւսաային նրբությամբ ու շատ հեշտ
    • Կարմիր թավիշ/հեշտ, մատ...
    ____________________________________
    Խմորի համար
    2 ձու
    200 գ կարագ սենյակային ջերմաստիճանի
    150 գ թթվասեր
    150 գ շաքարավազ
    1 թ/գ սոդա
    1 ճ գդալ վանիլային շաքարավազ (սա ավելացնում ենք շաքարավազի հետ, միասին պետք է կազմի 150 գ։ Եթե վանիլին եք օգտագործում, ավելացնել հարկավոր է ալյուրի հետ)
    1 պտղունց աղ
    400 գ ալյուր
    (Գրտնակելու հետ միասին օգտագործվեց 500 գ ալյուր)
    ____________________________________
    Գեղեցիկ դեկորների ու սպասքի համար Decorium_Yerevan սրահի կոնտակտները թողում եմ էստեղ 👇👇։ Այցելեք ու հիացեք
    www.facebook.c...
    ...

Комментарии • 111

  • @arusyakhokhikyan9342
    @arusyakhokhikyan9342  Год назад

    Իմ մյուս բոլոր բաղադրատոմսերին, նորություններին ու քննարկումներին մասնակցելու համար միացեք իմ ֆեյսբուքյան խմբին այս հղումով 👇
    facebook.com/groups/Arusyak/?ref=share

  • @margaritalexanyan123
    @margaritalexanyan123 16 дней назад

    Շատ գեղեցիկ տեսք ւնի անպայման թխելը եմ։Շնորհակալություն շատ։

  • @shushanlavandyan3674
    @shushanlavandyan3674 2 года назад +4

    Ինչպես միշտ հիանալի է ստացվել Արուսյակ ջան 🥰 🍰

  • @iskuhichechelyan8950
    @iskuhichechelyan8950 Год назад

    Ес Джавахкиц ем у шат кузенаи вор амарнеров ел шпвеинк ете енаравор е❤

  • @hasmikixohanoc
    @hasmikixohanoc 2 года назад +3

    Հիանալի է ստացվել Արուսյակ ջան 💖💋

  • @sargsiansveta3411
    @sargsiansveta3411 2 года назад +14

    մարդ ուղղակի հաճույքա ստանում. մաքուր հայերենով լսել

  • @lilitaloy1641
    @lilitaloy1641 2 года назад +2

    Ինչպես միշտ բրավո 👌👌👌

  • @dianamesrobyn5061
    @dianamesrobyn5061 Год назад

    Սիրելի Արուսյակ ինչպես միշտ Ձեր պատրաստածները հրաշք են, բայց մի հարց,կարելի է չէ ՞,ցանկացած գունանյութ օգտագործենք,այսինքն ուրիշ գույներ։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Ուրիշ գույներ թե ուրիշ տեսակի ուրիշ ֆիրմայի ?

  • @HasmikTadevosyan-i2x
    @HasmikTadevosyan-i2x 2 месяца назад

    Arusyak jan inchpes karoxem guyn@ dzerq berel

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  2 месяца назад

      Ես գնել եմ Տորտինի խանութից։
      Ֆեյսբուքում կարող եք իրենց էջը գտնել, հարցնել, թե կոնկրետ որ խանութում ունեն։ Որքան գիտեմ, հիմա իրենք պատվերով նույնպես աշխատում են (առաքումով )։

  • @lilitskitchen
    @lilitskitchen 2 года назад +1

    Արուսյակ ջան ընտիր ստացվեց,խաղաղ տարի բոլորին😘👍🥂

  • @cookingwithmimmo
    @cookingwithmimmo 2 года назад

    Սա համեղ համեղ է շատ լավ արված

  • @shushanikbagratuni4773
    @shushanikbagratuni4773 2 года назад +1

    Ինչպես միշտ հիասքանչ էր 💋💋🌹

  • @arpinemargaryan2912
    @arpinemargaryan2912 2 года назад +1

    Arusyak jan shat apres arevs❤️❤️❤️

  • @elmirahayrapetyan1951
    @elmirahayrapetyan1951 Год назад

    Շնորհակալություն,

  • @МарианаТуманян
    @МарианаТуманян Год назад

    Բարի ուշ գիշեր Արուսյակ ջան։ Ամեն ինչ շատ գեղեցիկ եւ գրագետ եք բացատրում, շնորհակալություն։ Ասացեք խնդրեմ ինչպես եք սպանախը սառնարանում պահում ?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Նայած, թե ինչի համար եք հարցնում։ Եթե ձմռանը եփելու համար, աշխատում եմ չսառեցնել, չեմ հավանում առանձնապես

  • @margomargo7701
    @margomargo7701 2 года назад +1

    Կեցցես շնորհալի Արուսյակ
    Խոհանոցային գաղտնիքները
    Կիսելով էլ ավելի շնորհք ես ստանում
    Եվ օրհնվում։
    Ձեր նոր տարին 2023 թ Շնորհավոր
    Լինեք առողջ ու երջանիկ։

  • @Naira1965
    @Naira1965 2 года назад +1

    Հրաշալի է շատ 🍫☕❤

  • @JasmenManukyan-i1x
    @JasmenManukyan-i1x 4 месяца назад

    Բարև Ձեզ,կարող ենք փխրեցուցիչի փոխարեն սոդա լցնել։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  4 месяца назад

      Էս խմորի մեջ թթվային միջավայրը սոդայի համար բավարար չէ, ցանկալի չէ փոխարինել

  • @iskuhichechelyan8950
    @iskuhichechelyan8950 Год назад

    Апрес Арусяк джан шатем сирум мишт етевел кез

  • @kimaabrahamyan4792
    @kimaabrahamyan4792 Год назад

    Հրաշալի էր😘😘

  • @narekgasparyan3353
    @narekgasparyan3353 Год назад

    Barev Arusyak jan isk kaseq ayd nerkic vortexic karox em dzerq berel

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад +1

      Ես Տորտինի խանութից եմ գնել։ Բելինսկի 8 հասցեում է

    • @narekgasparyan3353
      @narekgasparyan3353 Год назад

      @@arusyakhokhikyan9342 jan shat mersi

    • @narekgasparyan3353
      @narekgasparyan3353 Год назад

      Anchap shnorhakal em gexecik baxadratomseri ev aysqan matcheli nerkayacnelu hamar isk inch verabervum e nerkin amen or bolors el aynqan qimia enq utum vor tarva mej mi angam es nerkn shat qich e et tsnndyan nerkvac tortern tuyn chwn sa tuyn e

    • @janetamelkonyan4085
      @janetamelkonyan4085 Год назад

      @@arusyakhokhikyan9342 isk kremi hamar serucqi poxaren inch karox enq ogtagorcel

  • @kristinadanielyan4811
    @kristinadanielyan4811 9 месяцев назад

    Արուսյակ ջան բարև ձեզ մի հարց ունեմ կարող եմ այս չափաբաժնով առանց շերտերի միանգամից թխել և այդ դեպքում ինչ չափի ձևամանի մեջ ։ Նախապես շնորհակալ եմ

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  9 месяцев назад

      Ողջույն
      Կոնկրետ այս խմորը չեմ փորձել, բայց տեսականորեն, այո, կարելի է.
      Բայց առանձին թխելոից բոլորը միասին ավելի բարձր է լինելու, քան մեկ շերտով թխված այդ մեկ շերտը։
      Չափսը կախված է նրանից, թե ինչ բարձրության տորթ եք ուզում ստանալ

    • @kristinadanielyan4811
      @kristinadanielyan4811 9 месяцев назад

      @@arusyakhokhikyan9342 շնորհակալ եմ շատ

  • @aidalalayan6834
    @aidalalayan6834 Год назад

    Բարև սիրելի Արուսյակ։ Ինչպես կարելի է թարմ պահել պեսոչնի թխվածքը առանց կրեմի, պարզապես, որ թարմ մնա։ Գուցե վակոոմային տարբերակով, սառցախցիկո՞ւմ...

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Պետք է աշխատեք պահել չոր տեղում, որ խոնավություն չքաշի։ Վակուումը լավ տարբերակ է։ Բայց շատ երկար, մեկ է, պահել չի լինի։ Սառցախցիկից հետո նախկինի պես փխրուն չի լինի, մի քիչ խոնավություն,ն ամեն դեպքում, լինում է

    • @aidalalayan6834
      @aidalalayan6834 Год назад

      @@arusyakhokhikyan9342 շնորհակալ եմ շատ ❤

  • @arminehovhanisyan4066
    @arminehovhanisyan4066 9 месяцев назад

    Խնդրում եմ Ձեզ բացատրեք ինձ ինչ է նշանակում առանձ կոնվեկցիայի

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  9 месяцев назад +1

      Կոնվենցիան ջեռոցի ռեժիմներից է, որը միացնելու դեպքում ներսում օդը սկսում է պտտվել։ Դա կա ոչ բոլոր ջեռոցներում

    • @arminehovhanisyan4066
      @arminehovhanisyan4066 9 месяцев назад

      @@arusyakhokhikyan9342 ես այդպես էլ ենթադրում էի ուղղակի ուզում էի համոզվել շնորհակալ եմ

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  7 месяцев назад

      🌷🌷🌷👍

  • @rosaivanian2356
    @rosaivanian2356 Год назад

    Alyuri cha@ chaseciq,te vorqan e sireli Arusyak ?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Տեսանյութի տակ նշել եմ, որտեղ գրված է բաղադրատոմսը։
      150 գ է օգտագործվել։

    • @rosaivanian2356
      @rosaivanian2356 Год назад

      Shnorhakalutyun,knereq ushadir chem exel❤

  • @samvelstepanyan6256
    @samvelstepanyan6256 Год назад

    Arusyak jan ayd dekor guyneri vra grvac e 3ic 4katilic avel chi kareli ogtagorcel .inch kaseq dra masin .

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Նայած, թե ինչ քանակի խմորի մասին է խոսում։ Ես չեմ կարդացել, բայց, սովորաբար, փոքր ծավալի մասին է խոսքը ' կրեմի կամ նման մի բանի։ Սովորաբար, նման ներկերի պիգմենտացիայի շատ խիտ չի լինում, մի քնաի կաթիլով հագեցած գույն ստանալ չի լինում առհասարակ

    • @samvelstepanyan6256
      @samvelstepanyan6256 Год назад

      @@arusyakhokhikyan9342jan isk ayd depqum kremi hamar inch gunanyut xorhurd ktaq ogtagorcenq vor shati depqum kareli lini .aysinqn dexin kam kanach guyn stanalu hamar qich katilnerov chi stacvum .?

  • @narinegyuloghlyan198
    @narinegyuloghlyan198 2 года назад

    Hargeli Arusyak jan mi xndranq unem,karox eq spanaxov txvacq patrastel,naxapes shnorhakalutyun.

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  2 года назад

      Ծրագրերումս կա կանաչ տորթը ( զմրուխտ ), անպայման լինելու է

  • @lusinebabayan382
    @lusinebabayan382 2 года назад

    Artakarg stacvec Arusyak jan👍👍👍

  • @bekajanoyan6179
    @bekajanoyan6179 2 года назад +1

    Isk klini guyni poxaren bazuki hyut avelacnel
    🤗

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  2 года назад

      Չեմ կարծում, թե էսպես գույնը հագեցած կստացվի

  • @nairanarinyan999
    @nairanarinyan999 2 года назад

    Knereq, tapaki chap@ inchqana?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  2 года назад

      Շերտերը ստացվում են մոտ А4 ֆորմատի թղթի չափ

  • @satikbarseghyan4667
    @satikbarseghyan4667 2 месяца назад

    👍👍👍❤️

  • @arminebaxdasaryan8192
    @arminebaxdasaryan8192 Год назад

    Isk qani masi eq bajanum zmor@ Arusyak jan

  • @ellaella5933
    @ellaella5933 2 года назад +1

    Շատ համեղ տեսք ունի,իսկ ինչ սերուցք եք օգտագործում կամ որը խորհուրդ կտաք?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  2 года назад +1

      Շնորհակալ եմ
      Էս անգամ օգտագործել եմ Պարմալատ սերուցքը։ Աշխատում եմ վերցնել էնպիսի սերուցքներ, որոնց վրա տոկոսները գրված են։ Դրանք հենց սերուցք են, ուղղակի տարբեր հավելումների քանակով։ Իսկ որոնց վրա գրված է հեղուկ հարելու համար, կամ կրեմի համար, դա սերուցք չի, միայն խտանյութերի հաշվին պինդ կրեմ դարձող զանգված է։ Ցանկալի չի դրանցից օգտագործել։ Դրանց վրա տոկոս գրված չի, քանի որ սերուցք չի, չկա բնական հումք, հետևաբար յուղայնություն ունենալ չի կարող

    • @ellaella5933
      @ellaella5933 2 года назад

      @@arusyakhokhikyan9342 Շնորհակալ եմ❤️

  • @romansovoyan7383
    @romansovoyan7383 Год назад

    Իսկ կարելի՞ է սերուցքի փոխարեն եփովի կրեմով պատրաստել։

  • @ЭрминеЯйлян
    @ЭрминеЯйлян Год назад

    Բարև Ձեզ, չէիք ասի գունանյութի, որ երանգն եք օգտագործել։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Ինձ անձնական նամակով գրեք ( ինստագրամ կամ Ֆեյսբուք ), լուսանկարը կտեղադրեմ

  • @ruzyan3034
    @ruzyan3034 Год назад

    Նույնի շոկոլադե գույնովը ստանալու համար ինչքան կակաո պետք է ավելացնել ?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Երկու լիքը ճ գդալ կակաոն էս խմորի համար հերիք է։ Բայց ալյուրից մեկ ճ գդալ անպայման պակասեցրեք

  • @rozamanukyan6057
    @rozamanukyan6057 Год назад

    Ողջույն Արուսյակ ջան , շնորհավոր սուրբ ծնունդ 🍀🙏🙏🍀,նայել էի ,բայց չէի գրել,ընտիր ,հրաշալի ,գեղեցիկ ,ասեմ ավելին բա համը չտեսնված,չկերաժ պատկերացրի Արուսյակ ջան։🤭😀💋❤️🍀🙏🙏🍀 Արուսյակ ջան կարող էիր երկու շերտ թխել և կիսել ,չորս մաս կդառնար։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Ողջույն
      Շնորհակալ եմ շատ )
      Լավ միտք էր ) Հաջորդ թխելիս էդպես էլ կանեմ )

  • @Syuzanna526
    @Syuzanna526 3 месяца назад

    Համ սոդա համ փխրեցուցիչ՞

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  3 месяца назад

      Այո։
      Երբ խմորի մեջ թթուն քիչ է, հետևաբար շատ սոդա ավելացնել չենք կարող, սոդային համապատասխան քանակի թթու է հարկավոր։
      Քիչ սոդան էստեղ չի կարեղ աշխատել, դրա համար էլ ավելացնում ենք նաև փխրեցուցիչ, որը, ի տարբերություն սոդայի, թթվի կարիք չի զգում։
      Կարող ենք օգտագործել միայն փխրեցուցիչ, իհարկե, բայց եթե ուզում եք, ոչ շերտերը համաչափ էխվեն, լինեն ուղիղ ու կտրվածքում սիրուն տեսք ունենան, բալանսը պահել է հարկավոր։ Այսինքն էնպես, ինչպես որ առաջարկել եմ 👍😊

  • @iskuhichechelyan8950
    @iskuhichechelyan8950 Год назад

    Ченк карох амарнеров поханаквел? ❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Կարող եք գրել ինձ Ֆեյսբուքի մեսինջերով կամ ինստագրամով, Սիրով կպատասխանեմ

  • @vos_gr
    @vos_gr 2 года назад +2

    👍❤️

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  2 года назад +1

      ☺️

    • @vos_gr
      @vos_gr 2 года назад +1

      Շնորհակալություն հետաքրքիր բաղադրատոմսի համար, անպայման կփորձեմ

  • @astghikkhudaverdyan8953
    @astghikkhudaverdyan8953 Год назад

    Arusyak djan chat chnorhakalutun. Menak mi urrum, krem@ patrasteluc chasacir inchqan serucq,

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Սիրով )սերուցքը 600 մլ է, տեսանյութի տակ ամեն բան գրված է)

  • @maryamaroyan9020
    @maryamaroyan9020 2 года назад +1

  • @arusikkhachatryan4343
    @arusikkhachatryan4343 Год назад

    Արուսյակ ջան հիանում եմ ձեր տեսակով♥️♥️♥️♥️ իսկ հիմա հարցս)) տորթն ուզում եմ սրտաձև թխել,եթե չունեմ ձևաման կարող եմ ստվարաթղթով և ֆոլգայով պատրաստել սրտաձև աման? Կլինի էդպես?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Կլինի, այո, իհարկե։ Ես տարիներ առաջ նման մի բան արել եմ։ Կոնֆետների տուփ ունեի ( բոնբոներկա ())))))) ) դրա վրա փայլաթիթեղով կաղապարը ստացա, մեջը լցրի բիսկվիթն ու թխեցի )

  • @Marine-e3e
    @Marine-e3e 10 месяцев назад

    ❤❤❤❤❤🎉🎉🎉🎉

  • @heriqnazayvazyan3269
    @heriqnazayvazyan3269 7 месяцев назад

    Բարև ձեզ քանի շերտի բաժանիք ես նկատեցի չորս շերտ եթե ճիշտա խնդրումեմ գրեք

  • @princess_janna
    @princess_janna Год назад

    մի օր էլ գազարով խմերեղեն պատրաստեք Արուսյակ ջան

  • @hrachuhitonoyan6100
    @hrachuhitonoyan6100 2 года назад +2

    👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍❤️💋💋🎅🕊🎄

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  2 года назад +1

      ❤️❤️❤️

    • @hrachuhitonoyan6100
      @hrachuhitonoyan6100 2 года назад

      @@arusyakhokhikyan9342 ջան💋❤️ իմ գրածները յութուբը անտեսանելի է դարձնում 🤣 ես գրել էի նորից, կարողա սպամի մեջա ընկնում🤔շատ ընտիր է ստացվել👍👍👍👍👍👍👍👍💋❤️

  • @narinegrig812
    @narinegrig812 2 года назад +1

    Գույնի համար էդքան քանակությամբ թույն ուտել, հաստատ չարժի👎👎👎👎👎

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  2 года назад +7

      Հաշվեք թե ամեն կտորի որքան է բաժին հասնում: Չեմ կարծում, թե տորթի կեսը մեկը կարող է ուտել, իսկ եթե մեկական կտոր տարվա մեջ 1-2 անգամ դա հաստատ կարամելային կոնֆետներից որ գունավոր ժելեներից, էլ չեմ ասում վաճառվող հյութերից հաստատ շաաատ ավելի քիչ է ստացվում։
      Ես հատում նշել եմ, որ շատ քիչ եմ թխում հենց էդ պատճառով, ամեն դեպքում դա, ինչ խոսք, հաշվի եմ առնում

    • @arpinehayrapetyan2948
      @arpinehayrapetyan2948 2 года назад

      Բարև ձեզ շնորհավոր ձեր ամանորը,մի հարց ունեմ ձեզ,5 ձվով խմորը 4-մասի բաժանելու համար շատ քիչ է,լիստերը շատ բարակ ստացվեցին,ես 7 ձվով եմ արել դարձյալ շատ բարակ են և 3 լիստ ստացվեց

    • @arpinehayrapetyan2948
      @arpinehayrapetyan2948 2 года назад

      Շնորհակալություն հարցիս պատասխանելու համար։

  • @qristinehayrapetyan721
    @qristinehayrapetyan721 Год назад

    Դուք որ չափսի ձու եք օգթագործում

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Տեսանյոթերում հաճախ եմ նշում ' 50-55 գրամ ( առանց կեղևի)