Առջևդ ահա ծնկի եկած / Kneeling before You / Ashot Martirosyan
HTML-код
- Опубликовано: 15 дек 2024
- Առջևդ, ահա, ծնկի եկած, աղերսում եմ, ո՜վ Տեր Աստված,
Արթնացրու ինձ, միտքս բացիր՝ մեծությունդ ողջ հասկանամ։
Ավելացրու հավատքս, Տե՜ր, որ իսկապես Քեզ հավատամ,
Կասկածները ինձ չխաբեն, չլինեմ Քեզ անհնազանդ։
Լոկ շուրթերով չպաշտեմ Քեզ, ու հենց այնպես ասեմ Դու կաս,
Որ Քեզ սիրեմ, Տերս, այնպես, ինչպես սիրում ես, Տեր, Դու մեզ։
Ողորմիր ինձ, ո՜վ Տեր հզոր. պաշտամունքս Դու ես միայն,
Լրիվ բացիր աչքիս առաջ, այս աշխարհի դեմքը ունայն:
Որ մտքերս չպղտորվեն, չալեկոծվի սիրտս տկար,
Որ տրտմության, թմրության մեջ չլինեմ ես անհնազանդ:
Թող փրկության լուրդ բարի հոգուս խորքում նետի արմատ,
Ու ծառ դառնա, բեռնավորվի, պտուղներով իր կենարար:
Մաքրիր, սրբիր ու զարդարիր, նաև լցրու անոթն այս սին,
Աստվածային Քո ճոխությամբ, Քեզ արժանի վայելչությամբ:
Եվ երբ հանկարծ Դու հայտնվես, Քո գալստյան այն Մեծ օրում,
Չվախենամ ու չամաչեմ, որպես որդի դիմավորեմ:
Ա՜խ, երանի՜ գրկես Դու ինձ, սեղմես կրծքիդ անարժանիս,
Առնես գիրկդ, տանես երկինք, լինեմ Քեզ հետ միշտ երջանիկ: