Ուրախ եմ / I am joyful / Եթէ Տէրոջը շնորհքը / Հիսուսի սերը / Քիչ մը արև

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 14 дек 2024
  • Երբ որ Նա ամպերով վերադառնա,
    Իմ աչքերով Նրա դեմքին պիտի նայեմ,
    Ուրախությամբ և փառք տալով
    Աստծո Զավակին, Օդերի մեջ դիմավորեմ:
    Օ՜, ի՜նչ մեծ փառք է, ի՜նչ մեծ շնորհք է,
    Երջանիկ հույս է Տիրոջ կողմից:
    Ուրախ եմ, որքա՜ն ուրախ եմ, Հիշելով այս մեծ հույսը՝ ցնծում եմ:
    Ի՜նչ մեծ խնջույք է լինելու երկնքի մեջ,
    Երբ որ բոլոր սուրբերը հավաքվեն,
    Միասին պիտի փառաբանենք Աստծո Գառին,
    Արժանի է ամեն փառքի:
    Ահա՛, Տերը գալու է բյուրավոր սուրբերով
    Եվ հրեշտակների փողի ձայնով,
    Հաստատելու է մի մեծ թագավորություն
    Եվ խաղաղություն երկրի վրա:
    Եթէ Տերոջը շնորհքը չըլլար, x2
    (Հոգիս կորսված պիտ ըլլար,
    Եթէ Տերոջը շնորհքը ինձ չըլլար:) x2
    Փառք Քեզի, հազար փառք, բարի Հիսուս x2
    (Որ խաչը ելար ինձ համար և արյամբդ Պատվական մեղքերս քավեցիր:) x2
    Օրհնյալ ես Դուն ով Տեր, ալելույա՜, x2
    (Հոգիս կօրհնէ Քեզ անդադար և կերգե
    Սէրդ անհուն, անվերջ ցնծումով:) x2
    1. Հիսուսի սերը, մեծ է, անսահման,
    Առատ հոսում է հորդ գետի նման,
    Ինչպես զեփյուռ, շոյում է մեր հոգին,
    Խորն է ու սուրբ՝ սերը Աստվածային:
    Իսկ եթե չլիներ այդ սերը, չէր լինի և մեզ փրկություն,
    (Սերն է հավերժ կյանքի հույսը,
    Որ գամվեց խաչին ու թափեց արյուն:) x2
    2. Թե աշխարհի մարդիկ այս հասկանան,
    Աստծո սիրով է շնչում ամեն բան,
    Կամ թե Աստված թողնի մեզ մի վայրկայն,
    Բոլորս էլ անդարձ կգնանք կորստյան:
    3. Արի շուտով Նա քեզ է սպասում,
    Իր մեղմ ձայնով սրտիդ դուռն է թակում,
    Քար սիրտդ բաց, չլինի ուշանաս,
    Ձրի փրկության սիրուց հետ մնաս:
    1. Կվախնա՞ս, որ թշնամին պիտի հաղթէ,
    Դուրսդ խավար, ներսդ ավելի մութ է,
    Մաքրէ աղտոտ պատուհանդ, դուռդ լայն բաց,
    Քիչ մը արև թող ներս գա:
    Քիչ մը արև թող ներս գա, x2
    Մաքրէ աղտոտ պատուհանդ, դուռդ լայն բաց,
    Քիչ մը արև թող ներս գա:
    2. Խնդիրներո՞վ հավատքդ տկարանա,
    Եվ աղոթքդ ալ անպատասխան կմնա,
    Մաքրէ աղտոտ պատուհանդ, դուռդ լայն բաց,
    Քիչ մը արև թող ներս գա:
    3.Կուզե՞ս երկնից ճամբուն մեջ ուրախ քալես,
    Կուզես խավարն անցնի, պայծառ լույս տեսնես,
    Մաքրէ սրտիդ պատուհանդ, դուռդ լայն բաց,
    Թող Հիսուսը որ ներս գա:

Комментарии •